Լայֆ Նորաձևություն

10 պաշտելի սանրվածքներ, որոնք երբեք չեն հնանա

Տարօրինակ է, բայց փաստ․ 20-րդ դարի 20-ական եւ 60-ական թվականներին հանրահայտ սանրվածքները չեն կորցնում իրենց արդիականությունը և այսօր։ Թեև, իհարկե, այն ժամանակներից հայտնի սանրվածքների ցուցակը ավելացրել են մի քանի նոր վարսավիրական հիթեր:

 

1. Կառե- խոպոպով /челка/

Դերասանուհի Լուիզա Բրուքս և Նատալի Պորտման

Ուղիղ խիտ խոպոպով գրաֆիակական կառե ունեցող 20-ական թվականների աստղ Լուիզ Բրուքսին հիշում են 100 տարի անց նույնպես։ Նրա սանրվածքը այժմ համարվում է դասական եւ հատկապես խորհուրդ է տրվում նրանց համար, ովքեր ցանկանում են ընդգծել այտերը և դեմքի առանձնահատկությունները՝ ցանկանալով դարձնել այն ավելի արտահայտիչ:

 

2. Պաժ «Twiggy»

Սուպերմոդել Twiggy եւ դերասանուհի Էնն Հաթավեյ

Երկար թողված մազեր ականջի դիմացի հատվածում, նստեցրած մազեր, հարթ կողքի բացվածքը /пробор/ – այս կարճ սանրվածքը դարձավ փորձադրոշմ 60-ականների սուպերմոդել Լեսլի Հորնբիի համար, որը հայտնի դարձավ Թվիգգի կեղծանունով: Սանրվածքը կոչվում է «Twiggy». Այն հաճույքով են կրում հոլիվուդյան առաջին շարքի հայտնի աստղերը։ Լավ համադրվում է աչքերի վառ make-up-ով։

 

3. Հնգաստղանի Բոբ

Դիզայներ Մերի Կուանտ

60-ականների սկանդալային բրիտանական դիզայներ Մերի Կուանտը հայտնի դարձավ որպես մի կին, ով հնարեց կարճ կիսաշրջազգեստը եւ նույնպես, որպես հեղափոխական երկրաչափական հնգաստղանի բոբ սանրվածքի տեր մարդ։ Սանրվածքը հորինել է վարսահարդարության նորաձևության հիմնադիր, վարսահարդար Վիդալ Սասունը։ Իսկ նրա մասերը, ինչպիսիք են կիսագնդաձեւ խոպոպը եւ ծավալուն, ձևավոր գագաթնամասը, արդիական են մինչ օրս։ Իդեալական է նայվում ուղիղ մուգ մազերի վրա։

 

4. Երկարացված Բոբ- Կառե

Դերասանուհի Ֆեյ Դանաուեյ եւ երգչուհի Վիկտորիա Բեքհեմ

1967 թ «Բոննի եւ Քլայդ» քրեական կինոնկարից հետո ԱՄՆ առաջադեմ կանայք որդեգրեցին գլխավոր դերակատարուհու Ֆեյ Դանաուեյի երկարացված Բոբ-Կառե սանրվածքը։ Երեք տասնամյակ անց սանրվածքի ժողովրդականության երկրորդ ալիքը ապահովեց բրիտանական երգչուհի Վիկտորիա Բեքհեմը։ Սա հիասքանչ տարբերակ է և ցերեկային և երեկոյան տեսքի համար։

 

5․ Պիկսի

Դերասանուհի Միա Ֆերրոու, Հոլլի Բերրի, Միշել Ուիլյամս

Կարճ Պիկսի սանրվածքը (թարգմանաբար անգլերենից – էլֆ «Elf»), որը լեգենդար Վիդալ Սասունը կատարել է առաջին անգամ 1968թ․ ամերիկյան դերասանուհի Միա Ֆերրոուի համար, հոգեբանական կինոնկար «Ռոզմարիի Մանուկը” – ֆիլմի մեջ նկարահարվելու նպատակով։ Կես դարում, այս տղավարի տեսքը փորձել են վերարտադրել այդ դերասանուհու գործընկորուհիները՝ սկսած սեւահեր Հոլլի Բերրիից և Օդրի Տոտուից մինչև շիկահեր Միշել Ուիլյամսը եւ Քերի Մալլիգանը։ Շատերին է սազում, կարևորը գլխի ճիշտ ձևն է։

 

6. Սեսսոն

Երգչուհի Միրեյ Մատյե

Միրեյ Մատյեի հետ կապված առաջին վերապրումը դա նրա անկրկնելի սեսսոնն է կլոր խոպոպով։ Երգչուհու հայրենիքում՝ Ֆրանսիայում, այս սանրվածքն ուներ ամեն երրորդ կինը, և բանը ոչ միայն նորաձեւության մեջ էր։ Սանրվածքը հեշտ է ստանալ, այն շեշտադրում է երեսը և այտերը։ Երկու թերություն կա․ լավ է նայվում միայն ուղիղ մազերով եւ բարձր որակով այն կարող են կտրել ոչ բոլոր վարսահարդարները։

 

7. Շերտեր

Դերասանուհի Ջեյն Ֆոնդան եւ Ջենիֆեր Էնիստոն

Ընդունված է մտածել, որ գերժամանակակից շերտեր սանրվածքը նորաձև է դարձրել «Ընկերներ» սերիալի դերասանուհի Ջենիֆեր Էնիստոնը։ Սակայն շնորհակալություն պետք է հայտնել հոլլիվուդյան աստղ Ջեյն Ֆոնդային եւ – ճիշտ է – իր վարսահարդար Վիդալ Սասունին, ով 80-ականներին համոզեց դերասանուհուն ստանալ մի նոր կերպար։ Առավելագույն լավ են շերտերը նայվում միջին երկարության մազերի վրա, այն նրբացնում է լայն այտերը և ծանր կզակը։

 

8. Դասական պաժ

Արքայադուստր Դիանա

90-ականների առավել կրկնօրինակված սանրվածքի հեղինակ՝ վարսահարդար Սեմ Մակնայթը, հայտնի է իր աշխատանքներով նորաձեւության աշխարհում: Հենց նա էր առաջարկել համազգային բրիտանական ֆավորիտ Լեդի Դի-ին այն ժամանակվա համար համարձակ կարճ սանրվածքը, շատ բնական, մի փոքր խառնված, կարծես թե մազերը սանրված չեն։ Այժմ Ուելսի արքայադստեր ըմբոստ ոճը ստացել է դասականի կարգավիճակ:

 

9. Պարուրաձև գանգուրներ երկար մազերի վրա

Դերասանուհի Սառա Ջեսիկա Պարկեր:

1990-ականների վերջում «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի առաջին իսկ սերիաներից հետո հանդիսատեսուհիները անմիջապես վազեցին վարսավիրանոցներ, որպեսզի անեն նույն սպիրալաձև գանգուրները, որն ուներ գլխավոր հերոսուհին Քերրի Բրեդշոուն։ Այն սեքսի տեսք ունի, կարելի է համատեղել ցանկացած ոճի հագուստի հետ և նվազագույն ջանք է պահանջում ստանալու համար։

 

10. Բարձր պարանոցով և անմշակ խոպոպով Բոբ

Փոփ երգչուհի Ռիհաննա

Ծագումով Բարբադոսից, փոփ երգչուհի Ռիհաննան դարձել է ոչ միայն առավել հաջող կատարողներից մեկը («Գրեմմի»- ի ութ մրցանակ), բայց նույնպես 2000-ականների ոճի սրբապատկեր։ Պատճառներից մեկը նրա համարձակ սանրվածքներն են, որոնցից ամենահայտնին է անմշակ խոպոպով բոբը և բարձր պարանոցը։ Փորձարկումների սիրահարները պետք է անպայման փորձեն սա։

Загрузка...



loading...