Լայֆ Նորաձևություն

10 զույգ կոշիկ, որոնք պետք է լինեն յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում

ԲԱԼԵՏԿԱՆԵՐ

Բալետկաները այնքան ունիվերսալ են, որ հարմար են գրեթե ցանկացած կնոջ: Երբ ցանկանում եք կանացի երևալ հագեք դրանք կիսաշրջազգեստների և շրջազգեստների հետ կամ պարզապես ջինսերի:


ԴԱՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԿՐՈՒՆԿ

Առանց դրանց ոչ մի կանացի զգեստապահարան չի կարելի պատկերացնել: Դասական բարձրակրունկ այդ կոշիկները անփոխարինելի են գրասենյակում և կանանց հաղորդում են առանձնահատուկ շքեղություն:


ՍՊՈՐՏԱՅԻՆ (ԿԵԴԵՐ)

Սպորտային այս կոշիկները հարմար են ոչ միայն սպորտ դահլիճում այլ նաև առօրյա կյանքում: Կեդերը կարելի է հագնել ցանկացած ջինսի հետ:


ԵՐԿԱՐԱՃԻՏ

Ցածր կրունկներով երկարաճիտ այս կոշիկները հիմնականում պրակտիկ են խոնավ և անձրևոտ եղանակներին: Այն կարելի է հագնել նեղ ջինսերի, զուգագուլպաների և կիսաշրջազգեստի հետ:


ԿԻՍԱՃՏԿԱՎՈՐ

Կիսաճտկավոր կոշիկները ընտրեք չեզոք գույնի, ոչ բարձր կրունկներով: Այն կարելի է հագնել և տաբատի և շրջազգեստի հետ:


ՍԱՆԴԱԼՆԵՐ

Ամռանը բոլորն են ընտրում բաց կոշիկներ: Շոգին գրեթե ոչ ոք չի ցանկանա բարձրակրունկ կոշիկներ հագնել և այս սանդալները հարմար են ամռան շոգերին ինչպես նաև կանացի:


ԷԼԵԳԱՆՏ ԲԱՐՁՐԱԿՐՈՒՆԿ

Երբ ցանկանում եք էլեգանտ տեսք ունենալ հագեք այս ոճի բարձրակրունկ կոշիկներ: Դրանք կարող են լինել պայծառ գույներով և ոչ սովորոկան դետալներով:


ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՍԱՆԴԱԼՆԵՐ

Այսպիսի սանդալները հարմար են երկարատև զբոսանքի համար: Ընտրեք չեզոք բնական երանգներ կամ ավելի հետաքրքիր գույներով և տարբեր դեկորատիվ տարրերով:


ՄԱՐՄՆԱԳՈՒՅՆ

Կոշիկներ ձեր մարմնի գույնին մոտ երանգ: Այդպիսի կոշիկները առաջին հայացքից կարծես երկարացնեն ոտքերը, գրեթե բոլորին հարմար են և սեզոնայնություն չունեն:


ԴԱՍԱԿԱՆ ՕՔՍՖՈՐԴՆԵՐ

Դասական օքսֆորդները կամ լոֆերները կդարձնեն ձեզ էլեգանտ և կոկիկ: Դրանք կարող եք հանգիստ հագնել կարճ ջինսերի հետ:

Загрузка...



loading...