ԼայֆՀարաբերություն

14 բան, որոնց վրա տղամարդիկ միշտ ուշադրություն են դարձնում

Մանրամասնությունների վերաբերյալ տղամարդկանց անուշադրության մասին պատմվում են լեգենդներ։ Բայց իրականում, դրանից մեծամասնությունը առասպել է: Կնոջն ընտրելու կամ նրան գնահատական տալու հարցում, նրանք նայում են ոչ միայն նրա կրծքին: Դուք կզարմանաք, թե ինչքան փոքր բաներ են նրանք նկատում։

1. Աչքեր

Սա, թերևս, առաջին բանն է, որը գրավում է տղամարդկանց, հատկապես, առաջին անգամ հանդիպման ժամանակ։ Ձևը, գույնը, աչքի ծավալը, այդ ամենն իր դերն է խաղում հիանալի կերպով և ստիպում պարզել, թե ինչ է ընկած այդ աչքերի ետևում:

 

2. Ատամներ

Կանանց ժպիտն ունի մագնիսական ազդեցություն տղամարդկանց վրա և հանդիսանում է իբրև թե գրավչության մի ցուցանիշ։ Ուժեղ սեռի շատ ներկայացուցիչներ խոստովանում են, որ աղջկա լուսանկարի մեջ պատրաստ են տեսնել ժպիտ, քան թե բադիկի շուրթեր։ Դրա համար արժե հոգ տանել, որ ձեր ատամները լինեն հավասար և սպիտակ։ Դրանից հետո տղամարդը ոչ մի շանս չի ունենա։

 

3. Մազեր

Տղամարդիկ, կասեմ ձեզ մի գաղտնիք, խենթանում են գեղեցիկ, երկար և առողջ մազեր տեսնելիս։ Անկախ նրանից, թե դուք շիկահեր եք, թե սևահեր, կարևորը ձեր սանրվածքը գեղեցիկ լինի և սազի ձեզ, իսկ խոպոպները լինեն ձիգ և հաստ։

4. Մաշկ

Պետք չէ լինել մոդել ամսագրից, որպեսզի մաշկը լինի փայլող։ Բայց միայն դա չեն փնտրում տղամարդիկ։ Հավատացեք ինձ, նրանք կնկատեն կնոջ տարբերությունը, որը խնամում է իր դեմքը և ոչ մի ջանք չի գործադրում դա անելու համար։ Բարեբախտաբար, մաշկի գեղեցկության երեք սյուները՝ – մաքրումը, խոնավեցումը և սնուցումը – իսկապես հրաշքներ են գործում։

 

5. Հագուստ

Ամեն տղամարդու հաճելի է, երբ իր կողքին է լավ հագնված, ոչ վուլգար, բայց ոչ էլ անգույն կին։ Նրանցը հատկապես հրապուրում են կանացիությունն ընդգծող զգեստներ։ Ինչպես ասում է Էվելինա Խրոմչենկոն․ «Երբեմն որպեսզի կինը ամուսնանա, նրան ընդամենն անհրաժեշտ է հագնել կիսաշրջազգեստ »:

 

6. Կեցվածք

Սա վերաբերում է ոչ միայն ուղիղ մեջքին։ Ուղիղ կեցվածքը ասում է ներքին ինքնորոշման, և նպատակաուղղվածության մասին։ Իսկ այն կինը, որը կարողանում է իրեն դրսևորել կյանքում, միշտ բարձր է գնահատված տղամարդկանց կողմից։

7. Շրթունքներ

Մերլին Մոնրոյի, Անջելինա Ջոլիի և Մեգան Ֆոքսի հրապուրելու գաղտնիքներից մեկն է։ Բայց պարտադիր չէ, որ շուրթերը լինեն նույն չափի, որպեսզի առաջացնեն հիացմունք հակառակ սեռի ներկայացուցչի մոտ։ Միակ բանը, որտեղ տղամարդիկ ցուցաբերում են զարմանալի համաձայնություն, դա շրթներկի բացակայությունն է. Այն նայվում է գեղեցիկ, բայց համբուրել առատապես ներկված շուրթերը, իրականում այդքան էլ ցանկալի չէ ոչ մեկի համար։

 

8. Պար

Ես համաձայն եմ այն հայտարարության հետ, որ պետք է պարել այնպես, իբրև ոչ ոք չի նայում ձեզ։ Բայց շարժումները չպետք է նմանվեն հարբած եղջերու շարժումներին։ Դուք գրավչության և գեղեցկության օրինակ եք։

 

9. Քայլվածք

«Թռչող քայլվածքով դու դուրս եկար մայիսից …», -շարունակությունն անշուշտ, գիտեք: Որպեսզի ձեր քայլվածքը իրոք հիացմունք առաջացնի, բավական է ավելացնել մի փոքր մոդելներին բնորոշ հմտություններ և լինել ավելի վստահ:

10. Պայուսակ

Հավատացեք ինձ, ձեր պայուսակը կհետաքրքրի տղամարդուն ոչ միայն այն դեպքում, եթե նա մի աֆերիստ է կամ գող։ Կանանց ձեռքի պայուսակի շնորհիվ հնարավոր է իմանալ, թե ինչպիսի մարդ է նա։ Արդյոք դուք տանում եք ձեզ հետ մի մեծ պայուսակ լի ամեն ինչով կամ սահմանափակվում եք միայն նվազագույն անհրաժեշտ իրերով։

 

11. Եղունգներ

Լավ խնամված կանացի ձեռքերը չեն կարող չգրավել։ Նույնը (բայց հակառակ) կարելի է ասել անխնամ ձեռքերի մասին։ Ահա ձեզ պատճառ ժամանակին անելու ձեռքի դիմակներ և մատնահարդարում։ Հատկապես, եթե դուք սիրում եք խոսակցությունը լրացնել ժեստերով։

 

12. Ձայն

Տղամարդիկ սիրում են կնոջ ձայնը, հատկապես, երբ կինը ծիծաղում է: Ձեր ձայնի հետ իհարկե պետք չէ ոչինչ անել։ Բայց հիշեք, որ երգեցողությունը, հատկապես հանգիստ մեղեդիները, նպաստում են ձայնի գեղեցկության դրսևորմանը:

13. Կոնքեր

Իզուր չէ, որ տղամարդիկ սիրում են կոնքեր ունեցող կանանց։ Նրանք ենթագիտակցորեն զգում են, որ այդպիսի կինը կարող է ծննդաբերել առողջ երեխա։

 

14. Հոնքեր

Այսօր կատարվում է հոնքերի իրական հեղափոխություն։ Նրանք ավելի են մոտենում բնական իդեալին և տղամարդիկ սիրում են դա։ Ի վերջո, հոնքերը տալիս են համապատասխան ներդաշնակություն դեմքին և դարձնում են այն ավելի արտահայտիչ:

 

Այս խորհուրդները ոչ թե կարող են, այլև պետք է աշխատեն ձեր գրավչության օգտին։ Այնպես որ, ուղղակի իմացեք, որ նա նկատում է, պարզապես չի ասում, ոչինչ:

Загрузка...
Tags

Related Articles