Աֆորիզմ Ժամանց Միքս Օգտակար

15 մեջբերում, որոնք կարող են փոխել ձեր կյանքը

Հաճախ, որպեսզի մարդը կայացնի ինչ-որ որոշում, նրան անհրաժեշտ է ոչ այնքան շատ բան, ընդամենը ժամանակին լսված ճիշտ խոսքեր:

Դա կարող է լինել աշխարհի իմաստուններից մեկի, ձեռներեց անձնավորության կամ հանրահայտ գրողի խոսքը։ Բայց ամեն մի բառի ետևում հաջողությունների եւ ձախողումների մի պատմություն է, և այդ խոսքերը կարող են փոխել մարդկանց կյանքը։

 

Իմաստություն, որը կարող է գալ օգնության, երբ ուժ է անհրաժեշտ:

 

1. Առաջ ես ասում էի, «Ես հույս ունեմ, որ ամեն ինչ կփոխվի»: Հետո ես հասկացա, որ կա միայն մեկ ճանապարհ փոխելու ամեն ինչ, դա փոխել ինքս ինձ։  Ջիմ Ռոն


2. Անհաջողությունը, դա պարզապես հնարավորություն է սկսել նորից, բայց այս անգամ ավելի իմաստուն կերպով:  Հենրի Ֆորդ


3. Եթե խնդիրը հնարավոր է լուծել, մի անհանգստացեք դրա մասին: Եթե խնդիրը անլուծելի է, անիմաստ է անհանգստանալ այդ կապակցությամբ։  Դալայ Լամա


4. Նույնիսկ եթե դուք շատ տաղանդավոր եք և մեծ ջանքեր եք գործադրում, պարզապես ժամանակ է պետք որոշ արդյունքներ ստանալու համար․ դուք չեք ստանա երեխա մեկ ամսա ընթացքում, նույնիսկ եթե դուք ստիպեք հղիանալ ինը կանանց:  Ուորեն Բաֆեթ


5. Յուրաքանչյուր անձի կյանքում ճակատագիրը թակում է դուռը մեկ անգամ, բայց մարդը այդ պահին հաճախ նստած է գարեջրատանը և չի լսում որևէ թակոց։  Մարկ Տվեն


6. Մեր ամենամեծ թերությունն այն է, որ մենք շատ արագ ենք ընկճվում։ Առավել ճշմարիտ ճանապարհն է դեպի հաջողությունը՝ փորձել ևս մեկ անգամ։  Թոմաս Էդիսոն


7. Անձամբ ես սիրում եմ ելակ և սերուցք, բայց ձկները, չգիտես ինչու, նախընտրում են ճիճուներին։ Ահա թե ինչու, երբ ես գնում եմ ձկնորսության, ես չեմ մտածում նրա մասին թե ինչ եմ ես սիրում, այլ նրա մասին թե, ինչ է սիրում ձուկը:  Դեյլ Կարնեգի


8. Առավոտյան արթնանալով հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ ես պետք է անեմ». Երեկոյան, քնելուց առաջ, «Ի՞նչ եմ արել»  Պյութագորաս


9. Աղքատը, անհաջողակը, դժբախտը և վատառողջը նա է, ով հաճախ օգտագործում «վաղը» բառը։

Ռոբերտ Կիոսակի


10. Ծեր մարդիկ միշտ խորհուրդ են տալիս երիտասարդներին խնայել գումարները: Սա վատ խորհուրդ է: Մի խնայեք մետաղադրամները։ Ներդրեք ձեր մեջ։ Ես իմ կյանքում, մինչև 40 տարեկանը չեմ խնայել և ոչ մի դոլար։  Հենրի Ֆորդ


11. Ես ուզում եմ: Այնպես որ, դա կլինի:  Հենրի Ֆորդ


12. Ես չեմ պարտվել։ Ես պարզապես գտա 10000 ուղի, որոնք չէին աշխատում:  Թոմաս Էդիսոն


13. Ծանր աշխատանքը դա թեթև աշխատանքների կուտակումն է, որը դուք չեք արել, երբ նրանք պետք է արված լինեին։  Ջոն Մաքսվել


14. Դասը, որը ես քաղեցի իմ կյանքում, այն էր, որ պետք է փորձենք, փորձենք, և կրկին փորձենք, բայց երբեք չհանձնվենք։  Ռիչարդ Բրենսոն


15. Եթե դուք ուզում եք ինչ — որ բան, որ երբեք չեք ունեցել, ապա պետք է անեք բաներ, որոնք երբեք չեք արել:  Կոկո Շանել


 

Կիսվիր այս ոգեշնչող մեջբերումներով ընկերներիդ հետ։

 

Աղբյուր

Загрузка...



loading...