Առողջություն Լայֆ Սնունդ և խմիչք Օգտակար

5 համեմունքներ, որ սպանում են բակտերիաները եւ ամրապնդում իմունիտետը:

Փորձառու տանտնտեսուհին գիտի, որպեսզի ուտեստը դառնա ավելի համեղ ու անուշաբույր, պետք է օգտագործել համեմունքներ։ Սակայն, դա ամբողջը չէ։ Որոշ բույսերի օգտակար հատկությունների շնորհիվ դրանք ցանկալի է օգտագործել կերակուրի մեջ քիչ-քիչ, բայց պարբերաբար։

Նույնիսկ մի փոքր պտղունց համեմունք օգնում է ամրապնդել իմունային համակարգը, նվազեցնել բջիջների բորբոքումը, մաքրել մարմինը տոքսիններից, եւ նույնիսկ նիհարել: Կարդացեք ամենատարածված համեմունքների մասին, որոնք համոզված ենք, պետք է լինեն ձեզ խոհանոցում և վստահաբար ավելացրեք դրանք ձեր սիրած ուտեստների մեջ։

 

Օրեգանո /Орегано/

Առանց օրեգանոյի պարզապես անհնար է պատկերացնել իտալական խոհանոցը: Սակայն, ի լրումն իր յուրահատուկ համի, այս համեմունքն ունի նաև յուրահատուկ բուժիչ հատկություններ:

Օգտակար հատկությունները:

Այն հանգստացնում է նյարդային համակարգը, ունի բարձր հակաբակտերիալ հատկություն, կարգավորում է աղեստամոքսային տրակտի գործունեությունը, բարելավում է աղիքների կծկումների աշխատանքը, ունի լեղին և մեզը դուրս հանող հատկություն, ամրապնդում է իմունային համակարգը, հանդես է գալիս որպես ուժեղ քրտնացնող և խորխաբեր միջոց բրոնխիտի և բրոնխիալ ասթմայի ժամանակ:

Որտեղ օգտագործել:

Ձվածեղ, բանջարեղենային ապուրներ, պիցցա, աղցան, սոուս , հիմնական ուտեստներ։

 

Ռոզմարին: /розмарин/

Հին ժամանակներում, ռոզմարինի բույսը համարվում էր առատության, բարգավաճման եւ հավերժության խորհրդանիշ։ Նույնիսկ հիմա, որոշ երկրներում գոյություն ունի ավանդույթ՝ նվիրել ռոզմարինի մի ճյուղ երիտասարդներին երջանկության եւ բարգավաճման համար:

Օգտակար հատկությունները:

Հեռացնում է սթրեսը և նյարդային լարվածությունը, ընդհանուր հյուծվածության ժամանակ բարձրացնում է մարմնի տոնուսը, ավելացնում է պոտենցիան, բուժում է մրսածությունը, ունի հակաբորբոքային, տոնուսը բարձրացնող, վերքերը բուժող, լեղին մաքրող, հակա-դեպրեսիվ հակաօքսիդանտ հատկություններ։

Որտեղ օգտագործել:

մսային ուտեստներ, ձկնեղեն, մարինադներ, բուսական թեյեր.

 

Ուրց /чабрец/

Շատ օգտակար բույս է, որն իր հակաօքսիդանտ հատկությամբ հավասարվել է վիտամին E-ին։

Օգտակար հատկությունները:

Ունի քրտնեցնող, հակաբորբոքային եւ հակամանրէային հատկություններ, ամրացնում է իմունային համակարգը, բարձրացնում աշխատունակությունը, խոչընդոտում է շագանակագեղձի հիվանդության առաջացմանը, պայքարում է սեռական թուլության դեմ:

Որտեղ օգտագործել:

աղցաններ, ապուրներ, շոգեխաշած ուտեստներ և բոլոր ճաշատեսակներ, որտեղ առկա է ձուն, սոուս։

 

Քրքում /куркума/:

Այս բույս պատկանում է կոճապղպեղների /իմբիր/ ընտանիքին, որի օգտակար հատկությունները չի կարելի թերագնահատել: Ըստ վերջին տվյալների, կուրկումինը, որը առկա է համեմունքում օգնում է ճնշել քաղցկեղի բջիջները:

Օգտակար հատկությունները:

մաքրում է օրգանիզմը, բարերար ազդեցություն է թողնում մարսողության վրա, նվազեցնում է բորբոքային պրոցեսները, ունի հակաթունավորային և լեղին մաքրող հատկություն, համարվում է հզոր հակաօքսիդանտ, այն բարելավում է մաշկի վիճակը, վերականգնում է օրգանիզմի պաշտպանող ուժերը, օգտագործվում է նիհարելու համար։

Որտեղ օգտագործել:

Ապուրներ, рагу, բրինձ, փլավներ.

 

Եղեսպակ /шалфей/

Համեմունք, որը կատարելապես օգնում հաղթահարել մրսածությունն ու կոկորդի ցավը։

Օգտակար հատկությունները:

մաքրում է աղիները, հեռացնում է տոքսինները և ավելորդ բաները մարմնի ներսում, նպաստում է քաշի նվազմանը, ունի հակաօքսիդանտ հատկություն, ամրացնում է իմունային համակարգը, և օգնում է հազի և հարբուխի բուժման ժամանակ։

Որտեղ օգտագործել:

տապակած և շոգեխաշած բանջարեղեն, մսային ուտեստներ, ձկնեղեն , սոուս, ապուրներ, рагу.

Ստուգեք, դուք ունե՞ք ձեր տանը այս համեմունքները, ինչը, անկասկած, կպաշտպանի ձեր մարմինը մրսածությունից տարվա ցուրտ եղանակին։

 

Կիսվեք Ձեր ընկերների հետ այս համեմունքների օգտակար հատկությունների մասին:

Загрузка...



loading...