Գիտություն Դիզայն Միքս Տեխնոլոգիա Փաստ Ֆոտոշարք

5 տարօրինակ բիզնես գաղափարներ, որոնք կյանքի են կոչել

Հնարավոր է այս գաղափարները ձեր գլխում նույնպես հայտնվել են, բայց դուք չեք որոշել արտոնագրել դրանք, իսկ նրանք ռիսկի են գնացել և կյանքի են կոչել այս գաղափարները՝ սարք, որը փոխանցում է համբույրը հեռավորության վրա, առանց վարորդ միկրոավտոբուս, լուծվող լողազգեստ, դագաղ երաժշտությունով, հոթել հին ավտոբուսներում:

Kissenger (Քիսինջեր)

Kissenger (Քիսինջերը) բջջային հեռախոսի համար նախատեսված սարք է, որի շնորհիվ կարող ես զգալ սիրելիիդ համբույրը անկախ հեռավորությունից:

Մանրամասները տեսանյութում

Ջրում լուծվող լողազգեստ

Գերմանական ընկերությունը ստեղծել է մի լողազգեստ, որը ջրում լուծվում է: Սա իսկական նվեր է տղամարդկանց համար: Այս լողազգեստը կարելի է ձեռք բերել ինտերնետ խանութներում: Ջրալուծվող այս նյութից պատրաստված այս հրաշք լողազգեստը ջրում անհետանում է 3 րոպեի ընթացքում: 

Դիտեք նաև տեսանյութը

Դագաղ երաժշտությունով

Շվեդական Pause Ljud & Bild ընկերությունը ստեղծել է երաժշտությունով դագաղ, որի համար կարելի է ընտրել երգացանկ: Դագաղը կոչվում է CataCoffin:

Առանց վարորդ միկրոավտոբուս

Նմանատիպ միկրոավտոբուսներ 2018-ին պատրաստվում են ներկայացնել Ռուսաստանում: «Шатл» անվանումով այս միկրոավտոբուսը նախագծել են «КамАЗ»-ը, «Яндекс»-ը, ավտոմոբիլային և ավտոշարժիչների հետազոտությունների ինստիտուտ «НАМИ»-ին: Տրանսպորտը նախատեսված է 12 նստած և 12 կանգնած ուղևորների համար,իսկ առավելագույն արագությունը 25 կմ/ժ:

Հոթել հին ավտոբուսներում

Չինական այգիներից մեկում հայտնվել է այս տարօրինակ հոթելը: Սեփականատերը գնել է հին ավտոբուսները, ներսում ստեղծել թեմատիկ ինտերիեր և դարձրել հյուրանոց: Ավտոբուսները հագեցած են անհրաժեշտ ամեն ինչով: Ամեն մի ավտոբուսի կառուցման համար ծախսվել է 9 հազար դոլար, իսկ մեկ գիշերվա համար պետք է վճարել 49 դոլար:

Загрузка...



loading...