Բնություն Միքս

8 հեքիաթային վայրեր, որոնց գոյությանը անհնար է հավատալ

Մեր մոլորակի որոշ վայրեր այնքան յուրօրինակ են, որ նման գեղեցկությանը պարզապես չես կարող հավատալ: Թվում է, թե դրանք ուրիշ մոլորակներում արված լուսանկարներ են, բայց իրականում, դրանք Երկիր մոլորակի հարստություններն են…

 

1.Սպոտտեդ Լեյք, Կանադա

Սպոտտեդ Լեյք լիճը գտնվում է Բրիտանական Կոլումբիայում, Օսույուս քաղաքի մոտ, ոչ հեռու ԱՄՆ-ի սահմանից: Արտաքինից այն շատ տպավորիչ տեսք ունի և առաջին հայացքից թվում է, թե իմպրեսիոնիստական աշխատանք է: Զարմանալին այն է, որ երբ այնտեղ ջերմաչափի սանդղակը բարձրանում է մինչև 43 աստիճան, լճի մակերևույթին գոյանում են 365 փոքրիկ լճակներ՝ տարվա օրերի քանակով: Լճի ջուրը խմելու համար պիտանի չէ, այնտեղ նաև ձուկ չկա, բնակվում են միայն որոշ միկրոօրգանիզմներ: Տեղի բնակիչները Սպոտտեդ Լեյք լճի ցեխը կիրառում են կավագործության մեջ:

 

 

2. Հսկաների խճուղի, Հյուսիսային Իռլանդիա

Շուրջ 60 միլիոն տարի առաջ հյուսիսային Իռլանդիայի Բուշմիլսա քաղաքի մոտ հրաբխի ժայթքման հետևանքով առաջացավ «Հսկաների խճուղին»: Դուրս հորդած բազալտը, սառչելով, ասես ձևավորել է յուրօրինակ եռանկյուն: Ըստ լեգենդի, այն 37000 սյուներով վեր խոյացած հսկա է: «Հսկաների խճուղին» ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկում և տուրիստների ամենասիրելի վայրերից է:

 

3.Փամուքալլե, Թուրքիա

Ոչ, սրանք ամենևին էլ սառցաբեկորներ չեն: Սա կրաքարե բեկորներով հյուսված յուրատիպ «ամրոց» է, որը գտնվում է Թուրքիայի հարավ-արևմուտքում: Այն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության մեջ: Ջրի ջերմաստիճանը աղբյուրներում տատանվում է 35-100 աստիճան: «Փամուքալլե» անվանումը թարգմանաբար նշանակում է «Բամբակյա ամրոց»:

 

4. Հիլլեր լիճ, Ավստրալիա

Այս յուրահատուկ լիճը գտնվում է Ավստրալիայի հարավ-արևմուտքում, Միդլ-Այլենդ կղզու վրա: Լիճն իր վարդագույն երանգը ստացել է դունալիելլա կոչվող ջրիմուռներից և այտեղ բնակվող որոշ միկրոօրգանիզմներից:

 

5.Սոկոտրա կղզի, Յեմեն

Այս կղզին առանձնացել է Աֆրիկայից շուրջ 6 միլիոն տարի առաջ: Այստեղ ձևավորված յուրօրինակ էկոհամակարգի շնորհիվ կղզում աճում են յուրահատուկ բույսեր, որոնցից չեք կարող գտնել աշխարհի որևէ անկյունում:

 

6. Քարե անտառ Ցինգի, Մադագասկար

Վերևից նայելիս՝ այս հրաշք վայրը բոլորովին մի ուրիշ մոլորակի տպավորություն է թողնում, ինչն էլ գրավում է զբոսաշրջիկներն: Տեղանքի անսովոր քարքարոտ լանդշաֆտն առաջացել է կրաքարերի քայքայման արդյունքում: Մուսոնային անձրևների հետևանքով վեր խոյացած քարերի բարձրությունը հասնում է մինչև 120 մետրի: Քարե այս անտառում աճում են արևադարձային ծառեր:

Ամբողջ տարածքը կազմում է շուրջ 152.000 հեկտար:

 

7. Սկաֆտաֆել, Իսլանդիա

Սկաֆտաֆել ազգային այգին գտնվում է Իսլանդիայի հարավում: Սառցե այս քարանձավը, թեև այնքան էլ մեծ չէ, բայց այցելուներին շլացնում է իր տիեզերական գեղեցկությամբ: Թերևս, քարանձավ այցելությունը անվտանգ է հատկապես ձմռանը, երբ սառույցը ավելի ամուր է:

 

8.Մեծ պրիզմայաձեւ աղբյուր, ԱՄՆ

Սա աշխարհի թվով 3-րդ և ԱՄՆ-ի ամենամեծ տաք աղբյուրն է: Գույները հանքանյութերով հարուստ ջրի եզրերի պիգմենտացված բակտերիայի արդյունքն են: Ջրի ջերմաստիճանը տարվա ընթացքում փոփոխվում է: Խորությունը շուրջ 49 մետր է, իսկ ընդհնաուր մակերեսը՝ 75 և 91 մետր:

Загрузка...



loading...