Առողջություն Լայֆ Սնունդ և խմիչք

9 սովորական մթերք, որոնք ցանկանում են մեզ թունավորել

Այս հոդվածը կարող է փչացնել ձեր ախորժակը, սակայն հնարավոր է պաշտպանի լուրջ վարակիչ հիվանդություններից։ 

 

Տավարի միս

Աղիքային ցուպիկի /այն անվանվում է Escherichia coli/ առաջանալու դեպքերի մոտավորապես կեսի պատճառը հանդիսանում է տավարի միսը։ Այն առաջացնում է լուծ, փսխում, եւ նույնիսկ երիկամային անբավարարություն եւ մահ։ Որպեսզի բիֆշտեքսի հետ միասին չուտես աղիքային վարակը, ջերմաչափով ստուգիր նրա ջերմաստիճանը: Այո, այո, մենք անկեղծ ենք, ուտելուց առաջ խոհարարական ջերմաչափով ստուգիր տապակած տավարի ջերմությունը և համոզվիր, որ նրա ջերմաստիճանը նույնիսկ անհասանելի վայրերում ոչ ցածր է, քան 73°C. ԱՄՆ Օհայո նահանգի Վեքսների բժշկական կենտրոնի հիվանդանոցի ղեկավար Ջիմ Ուորները առաջարկում է լինել հատկապես զգոն աղացած մսի դեպքում, քանի որ այն կարող է պարունակել տարբեր կենդանիների մասեր։ Տեղական մսի դեպքում այդ կենդանիները նույնիսկ կարող են և չլինեն սմբակավոր /копытные/։

 

Հավ

Վիճակագրությունն ասում է, որ սալլմոնելյոզի վարակի ստացողների տասից մեկը այն կարող է ստանալ թռչունից։ Հիվանդությունը կարող է արտահայտվել ջերմության, փորլուծության, որովայնի ցավերի եւ գլխացավի տեսքով։ Հավի միս պարունակող աղցաններում առաջին հերթին փչանում է միսը, այլ ոչ թե մայոնեզը, – ասում է դոկտոր Ուորները։ Որպեսզի պաշտպանես քեզ այդ վարակից, նույնպես օգտագործիր ջերմաչափը։ Մուգ գույնի միսը եփվում է ավելի երկար, քան սպիտակը, այնպես որ, եթե ջերմաչափը ցույց է տալիս, որ հավի ազդրը տաքացել է մինչև 73 ° C, ապա կրծքամիսն էլ ունի նույն ջերմաստիճանի։

 

Խոզի միս

Օրգանիզմում սալլմոնելլաի առաջացման մոտավորապես 8%-ը կապված է խոզի մսի հետ: Բացի ջերմաստիճանի ստուգումից, որը ևս պետք է համապատասխանի 73 ° C, Ուորները խորհուրդ է տալիս խոզի միսը գնելու ժամանակ այն երկու շերտով փաթեթավորել։ Տանը այն պետք է բացել

առաջին հերթին և պահել է սառնարանի ստորին խցիկում, որպեսզի խոզի արյունը և այլ կենսական հյութերը չկաթան այլ ապրանքների վրա:

 

Ծովային ուտելիքներ

Ի լրումն Salmonella եւ Campylobacter բակտերիաների, որոնք հանդիպում են տարբեր կենդանիների մոտ, ոստրեները /устрица/ եւ ծովախեցգետինները /креветка/ կարող են առաջացնել ձեզ մոտ վիբրիոններ, որոնք օվկիանոսում ապրող Vibrionaceae ընտանիքին պատկանող բակտերիաներ են։ Դրանք առաջացնում են փորլուծություն, ցավեր, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում եւ գլխացավ։ Vibrio- ն շատ է վախենում բարձր ջերմաստիճաններից։ Բայց եթե դուք որոշել եք ուտել սուշի կամ գլանափաթեթներ /роллы/, ապա ռիսկի եք դիմում, զգուշացնում է Ուորները. Բոլոր վերը նշվածը վերաբերում է ծովային ձկներին։

 

Ձվեր

Պարզվում է, որ ձուն կենտրոնացնում է իր մեջ սալմոնելլայի 12% -ը։ Դա նշանակում է, որ հում ձու ուտել չարժէ։ Բայց եթե դու, ինչպես Գոռլումը, չես կարող ապրել առանց թարմ, հում ձվի, գնիր պաստերիզացվածը – նրանք ենթարկվում են ջերմային մշակման։ Ինչ վերաբերում է ձվով կոկտեյլների, այստեղ դու ապահով ես, բարմենները սովորաբար օգտագործում պաստերացված ձվեր:

 

Մրգեր եւ բանջարեղեն հաստ կեղևով

Հերթական անգամ չենք պարզելու, թե ինչ տեսակներին ու ցեղին են պատկանում ձմերուկն ու սեխը: Մենք պետք է միայն ասենք, որ զանգվածային Listeria վարակը – պաթոգեն ցուպիկը և ներբջջային մակաբույծը, առաջանում են սեխի եւ ձմերուկի շնորհիվ: Հիմա պարզ է, ինչի՞ համար է անհրաժեշտ լվանալ դրանք նախքան կտրելը։ Լվանալ բանջարեղենի համար նախատեսված հատուկ խոզանակով, – ասում է Ուորները, եւ ոչ մի դեպքում չկտրել միս մշակող դանակով։

 

Մրգեր եւ բանջարեղեն բարակ կեղևով

Ցանքսի բանջարեղենային մշակաբույսերը, ինչպիսին է լոլիկը – պարունակում են հինգ սալմոնելլաներից մեկը, – ասում են ամերիկյան բժիշկները։ Հատապտուղներն էլ կարող են ինչ ասես պարունակել։ Որպեսզի պաշտպանես ինքդ քեզ, պետք է ստուգես մրգերի փաթեթավորումը եւ եթե գտնես տեսանելի բորբոս, ապա պետք է ազատվես դրանից: Ոչ թե բորբոսից, այլ փաթեթավորումից և նրա բաղադրությունից։ «Այն նույն պայմանները, որոնք թույլ են տվել զարգանալ բորբոսին, կարող են զարգացնել և պաթոգեններ, որոնք առաջացնում են աղիքային խանգարումները», – ասում է դոկտոր Ուորները:

 

Կանաչեղեն

Կանաչեղենը նույնպես պարունակում է բավարար թվով աղիքային ցուպիկ։ Յուրաքանչյուր չինական կաղամբի տեսակ անհրաժեշտ է մանրակրկիտ լվանալ եւ հետո չորացնել։ Կա բացառություն՝ գործարանում փաթեթավորված եւ լվացած կանաչեղենն ավելի լավ է չլվանալ։ Դու կարող ես ընդհակառակը, բարձրացնել կանաչեղենի աղտոտվածության հավանականությունը։

 

Կաթնամթերք

Կամպիլոբակտերիոզ վարակը չորսից երեք դեպքում կարող է առաջանալ կաթի եւ նրա ածանցյալների պատճառով։ Եւ 31% -ը Listeria-ները հայտնաբերվել են հենց կաթնամթերքում։ Չնայած այդ մանր օրգանիզմները ոչնչանում են եռակցման ժամանակ, հում կաթի մեջ նրանք իրենց լավ են զգում։ Դրա համար պահիր մածունն ու թթվասերը լավ աշխատող սառնարանում։ Եւ նետիր աղբամանը, եթե նրանք երկու ժամից ավել սառնարանից դուրս են գտնվել։

Загрузка...



loading...