ԼայֆՀարաբերությունՀորոսկոպ

Ահա, թե ով է լավագույն սիրեկանի պարգևին արժանի: Ամենակրքոտ կենդանակերպի նշանները

Դեռևս հին ժամանակներից մենք դիմել ենք աստղագիտության օգնությանը: Այս գիտության մեջ կարող ես գտնել ցանկացած հարցի պատասխան: Ինտիմ կյանքը նույնպես բացառություն չէ: Աստղագիտությունը կօգնի ձեզ բացահայտել գաղտնի ասպեկտները սեռական կյանքի, և ըստ կենդանակերպի նշանների գտնել ձեզ համապատասխան զուգընկեր:
Այժմ դու կարող ես իմանալ, ինչ պետք է ակնկալել զուգընկերոջից և ինպես բավարարել նրա ցանկությունները: Ամենասեքսուալ կենդանակերպի նշանները:

 

Կենդանակերպի նշանները անկողնում

 

Խոյ (մարտի 20 — ապրիլի 19-ին)

Այս նշանի ներկայացուցիչները առանց կասկածի կարող են հաղթել առաջնությունում, եթե խոսքը վերաբերվում է անկողնային հարցերին: Խոյերի թուլությունը համբյուրն է: Կրակոտ են և կրքոտ, անհավանական սիրեկաններ են, նրանք սովոր են ամենինչ պահել վերահսկողության տակ, և լիովին տրվել ցանկությամբ: Նման անզուսպ զուգընկերոջը համապատասխանում է նույնպիսի խառնվածքով և անհագ մարդ, որը պատրաստ է էքսպերիմենտի: Հավատացեք, երբ խոսքը վերաբերվում է սեքսին, այս կենդանակերպի նշանը պատրաստ է շատ բանի:


Ցուլ (ապրիլի 20 — մայիսի 20)

Զվարճանքի մեծ սիրահարներ են: Ցուլերը նախապատվությունը տալիս են երկարատև սեքսին, որտեղ փորձարկում են ողջ հույզերի սպեկտրը: Ցլի հուզիչ ձայնի տեմբրը խենթացնում է ցանկացած կնոջ:
Ցուլ՝ այս կենդանակերպի նշանը սիրում է տիրել:
Միաժամանակ այս նշանի ներկայացուցչի հետ դու կարող ես հանգիստ լինել, քանի որ նրանից հուսալի զուգընկեր չես կարող գտնել:


Երկվորյակներ (մայիսի 21 — հունիսի 20-ին)

Նրանք անհավանակն սիրեկաններ են, և կարող են խելագարության հասնել մեկ հպումից: Սիրախաղ անելու նման ունակությամբ մարդկանց, կարելի է միայն նախանձել: Եթե քո սիեկանը կամ սիրուհին երկվորյակ է, ապա դու կարող ես մոռանալ անկողնում վիրավորվելու մասին: Երկվորյակները մեծ սիրահարներ են ինքնաբերականության, նրանք միշտ ունեն ստեղծագործական մոտեցում: Միակ թերությունը այս կենդանակերպի նշանի կարելի է համարել շատախոսությունը, նրանց անհագ ցանկությունը խոսել իրենց սեռական արկածների մասին:


Խեցգետին (հունիսի 21 — հուլիսի 22)

Ամենազգացմունքային կենդանակերպի նշանն է: Նուրբ և զգացմունքային՝ հակառակորդները ամեն կոպտության և գռեհիկության: Խեցգետնին նվաճելու համար պետք է լինել նուրբ ու քնքուշ: Խեցգետնի զուհգընկերները բախտավոր մարդիկ են, քանի որ մարդիկ ովքեր ծնվել են այս նշանի տակ, ձգտում են խորը հարաբերությունների սիրելիի հետ, և ամեն ինչ անում են որպեսզի բավարարեն զուգընկերոջը:


Առյուծ (հուլիսի 23 — օգոստոսի 22)

Երբ խոսքը վերաբերվում է գեղեցկության, կոմպլիմենտներին և ուշադրության, առաջին տեղում հայտնվում են առյուծները: Այս նշանի ներկայացուցիչները ունեն մեծ էստետ, հենց նրանց հետ կարող ես զգալ սիրո համը: Կիրքը ներսից այրում է այս տղամարդկանց, նրանք ձգտում են դրամաների, որպեսզի ավելի բորբոքեն կրքերը: Բացի նրանից,որ առյուծները սիրում են հիանալ իրենք իրենցով, նաև մեծ սիրահարներ են ողջ գործընթացը նկարահանել տեսախցիկով:


Կույս (օգոստոսի 23 — սեպտեմբերի 22)

Կույսերը անհույս ռոմանտիկ են, նրանց համար ամեն ինչ կարևոր է, անգամ ամենամանրուքները: Այս նշանի տակ ծնվածներին հնարավոր է գրավել քնքշանքի, ռոմանտիկ ընթրիքի, նվերների, նամակների օգնությամբ: Կույսերին պետք է գրկել, շոյել, համբուրել, որը նրանց հետ մոտ հարաբերություն հաստատելու նախերգանք է: Կույսերը ձգտում են նոր հնարքների, հաճախ ոգեշնչվում են գրքերի միջոցով, և փորձում անմիջապես կիրառել նոր գիտելիքները գործնականում:


Կշեռքներ (սեպտեմբերի 23 — հոկտեմբերի 22)

Կշեռքների կյանքում ինտիմ մտերմությունը զբաղեցնում է կարևոր տեղ: Հարաբերությունները, այս նշանի ներկայացուցիչների հետ, միշտ ապահոված է զգացմունքներով: Կշեռքները բնականի կողմնակից են, նրանք սենտիմենտալ ու ռոմանտիկ են:
Տղամարդ կշեռքները մշտապես հոգ կտանեն իրենց զուգընկերոջ մասին, շրջապատելով նրան բարությամբ և քնքշությամբ:


Կարիճ (հոկտեմբերի 23 — նոյեմբերի 21)

Դեպի կարիճներ ձգվում են բոլոր կանայք, այն համարվում է ամենա սեքսուալ կենդանակերպի նշանը: Կարիճները ունեն աներևակայելի հմայք: Նրանք միշտ գիտեն, թե ինչ է հատկապես պետք իրենց զուգընկերոջը: Պատրաստ եղեք նրան, որ այս տղամարդիկ անկողնում անհագ են: Կարիճները օգտվում են իրենց այդ վիճակից, և ամբողջությամբ կառավարում կանանց: Այս տղամարդիկ էկզոտիկի և էքսպերիմենտների մեծ կողմնակիցներ են:


Աղեղնավոր (նոյեմբերի 22 — դեկտեմբերի 21)

 

Աղեղնավորները համարվում են արտառոց կենդանակերպի նշաններ, որոնց ներկայացուցչի հետ, հաստատ երբեք չես ձանձրանա: Աղեղնավորները ուրախ ու ազատամիտ են: Նրանք չեն վախենում էքսպերիմենտներից և սիրում են թարմություն: Նման զուգընկերոջը դժվար է հուսալի համարել, քանի որ նրանք մշտապես ձգտում են անկախության:


Այծեղջյուր (դեկտեմբերի 22 — հունվարի 20)

Այս նշանի ներկայացուցիչների համար, սերն ու ինտիմ մտերմությունը մեկ ամբողջություն են: Հասնելով վստահության առաջին իսկ հայացքից, այս տղամարդկանց հնարավոր է սանձել: Այծեղջյուրները գործում են շատ դանդաղ և զգուշորեն: Որպես պարգև իրենց համբերության, ստանում են կրքոտ և հավատարիմ սիրեկանի, ով կբավարարի նրա բոլոր ցանկությունները և ֆանտազիաները:


Ջրհոս (հունվարի 21 — փետրվարի 18)

Այս նշանի ներկայացուցիչները, առաջին հերթին գնահատում են հոգևոր կողմը: Ջրհոսները անկողնում այնքան էլ պահանջկոտ չեն, հաճախ ընկում են կնոջ ազդեցության տակ: Այս կենդանակերպի նշանը, չի համապատասխանում այն կանանց, ովքեր տղամարդուց ակնկալում են սեքսուալ սխրանքների և էքսպերիմենտների:


Ձկներ (փետրվարի 19 — մարտի 19-ին)

Ձկները ձգտում են կայունության և հանգստության: Այս նշանի ներկայացուցիչները, ավելի շատ համապատասխանում են այնպիսի ակտիվ կանանց, ովքեր կարող են խրախուսել և առաջնորդել զուգընկերոջը, դեպի գործողություն: Տղամարդ ձկները, շատ զգացմունքային և հոգատար են, և հանուն սիրելի կնոջ պատրաստ են էքսպերիմենտների:


Աղբյուր

Загрузка...
Tags

Related Articles