Լայֆ Հորոսկոպ

Բումերանգի սկզբունքը յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար

Յուրաքանչյուր կենդանակերպի նշան ունի իր դրական և բացասական կողմերը։ Կան նաև բնավորության գծեր կամ վարվելակերպ, որով որ կենդանակերպի նշանների ներկայացուցիչները մեղանչում են։ Հենց այդ վրիպումների համար էլ նրանք կյանքից ստանում են ապտակներ։ Դա կարելի է անվանել բումերանգի օրենք, երբ արարքի համար մարդը ստանում է ըստ արժանվույն, նույնիսկ, եթե որոշ դեպքերում դա թվում է չափազանց դաժան։

Եվ այսպես, ահա սրանք են կենդանակերպի մեղքերը և դրանց հատուցումը։

Խոյ

Այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչները պետք է հետևեն իրենց խոսքերին, քանի որ հաճախ հենց խոսքերն են վերադառնում բումերանգի պես։ Բանը նրանումն է, որ Խոյերը սկզբից խոսում են, հետո մտածում։ Նրանք մտածում են, որ կարող են բացարձակապես ամեն բան ասել «ճակատին», սակայն երբեմն դա ցավ է պատճառում մարդկանց։

Ցուլ

Իրենց ուռճեցված ինքնագնահատականի և ինքնասիրության համար այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչները վարձահատույց են լինում անհաջող սիրավեպերով։ Ցուլերին թվում է, թե նրանք իդեալական զուգընկեր են, դրա համար չեն աշխատում մարդկանց հետ իրենց հարաբերությունների բնագավառում։ Արդյունքը՝ անհաջողությունն է։

Երկվորյակներ

Նրանց մոտ բումերանգը վերադառնում է մենակության տեսքով։ Ամբողջ բանը նրանումն է, որ այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչները չեն գնահատում մոտիկների սերն ու հոգատարությունը։ Հենց այս պատճառով է , որ հաճախ նրանք մնում են առանց ընկերների։

Խեցգետին

Նրանք սիրում են մանիպուլյացիան և վերահսկողությունը։ Աստղերը հիմար չեն և դրա համար բերում են Խեցգետինների կյանքում քաոս, որը նրանց համար անտանելի է։

Առյուծ

Սա եսասեր կենդանակերպի նշան է, և դրա համար նրան շրջապատում են, շատ դեպքերում, նման մարդիկ։ Առյուծները հոգ են տանում միայն իրենց և միայն շատ հարազատ մարդկան մասին, դրա համար նրանց

բացասական վերաբերմունքը շրջապատի նկատմամբ վերադառնում է իրենց ետ՝ ոչ անկեղծ ընկերների տեսքով։

Կույս

Քանի որ այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչներն անընդհատ խոսում են անհաջողությունների և ամենավատ սցենարների մասին, աստղերը հենց դա էլ տալիս են նրանց, քանի որ պետք չէ կենտրոնանալ միայն բացասականի վրա։ Բոլոր անհաջողությունները հենց այդտեղից են սկսվում։

Կշեռք

Քանի որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հազվադեպ են հետևում իրենց ապրելակերպին /վատնում են գումարները, վատ են սնվում, հոգ չեն տանում առողջության մասին/, ապա աստղերը պատասխանում են նրանց կենցաղի դժվարություններով։

Կարիճ

Բոլոր իրենց ինտրիգների և մանիպուլյացիաների, հարազատ մարդկանց նկատմամբ անտարբեր վերաբերմունքի համար, կարիճները ունենում են խնդիրներ։ Աստղերն անում են այնպես, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չկողմնորոշվեն մարդկանց հարցում։

Աղեղնավոր

Այս նշանը չափազանց ինքնավստահ և փառասեր է։ Նա պայքաարում է հաղթանակի համար, ուշադրություն չդարձնելով և ոչ մեկին։ Դրա համար Տիեզերքը անընդհատ վարձահատույց է լինում նրանց հետ մանր խոչընդոտներով։

Այծեղջյուր

Չափազանց փքվածության և լրջության պատճառով բումերանգը վերադառնում է Այծեղջյուրների մոտ ծիծաղելի և անհարմար իրավիճակների տեսքով, երբ նրանք դառնում են ծաղրանքի առարկա։ Երբեմն այդպես էլ պետք է վարվել։

Ջրհոս

Այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչները հաճախ փորձում են իրենց տեսակետը փաթաթել այլ մարդկանց վզին, ագրեսիվ կերպով հակազդելով, եթե մարդիկ իրենց հետ չեն համաձայնում։ Դրա պատճառով նրանք ունենում են պրոբլեմներ ընտանեկան դրվագների և ընկերների դավաճանությունների տեսքով։

Ձկներ

Նրանք ինքներն են իրենց պատժում, քանի որ ապրում են երևակայական աշխարհում և չեն ուզում ընդունել դառը ճշմարտությունը։ Քչերն են նրանց ընդունում լրջորեն, երբ նրանք սկսում են ի հայտ բերել համընդանուր քննարկման իրենց երևակայությունները։

 

Հետևեք ձեր վարքին և վերաբերմունքին շրջապատի նկատմամբ։ Պարզվում է հենց դրա համար եք դուք հաճախ ստանում դաժան բումերանգ Տիեզերքից։

Загрузка...



loading...