Գլուխկոտրուկ Ժամանց

Դուք կարող եք լինել առաջին մարդը, ով այս հանելուկը լուծել է 1 րոպեում

Շատ մարդիկ հեշտությամբ կարող են հաշվել 1-ից մինչեւ 50։ Եթե դուք չեք կարող, ապա մենք ձեզ ոչնչով չենք կարող օգնել:

Բայց, նայելով վերևի նկարին, դուք կհայտնաբերեք, որ չունեք որոշակի տարրական մաթեմատիկական ունակություններ:

 

Խնդիրը պարզ է, ասել, թե ինչ թիվ է բացակայում պատկերի վրա։

Իհարկե, հետևելով բոլոր գծերն ու թվերը, դուք կարող եք ճիշտ պատասխանել։ Բայց ինչու՞ է այդքան դժվար անել դա։

Անմիջապես բացահայտել անհայտ թիվը գրեթե անհնար է։ Ինչու՞մն է բանը։

(Եթե դուք դեռ չեք գտել այն, ապա պատասխանը – 32 է։ Նայիր: 31 և 33 միջև ինչ-որ բան է պակասում)

 

Ինչու են շատերը բաց թողնում անհայտ թիվը։ Քանի որ դուք այնքան եք սովոր ճիշտ հաջորդականությանը, որ ձեր աչքերը չեն նկատում բաց թողումը։ Մեր ուղեղը տեսնում է ամբողջ պատկերը միանգամից, այն չի կենտրոնանում առանձին թվերի վրա։

Հոգեբանները վաղուց արդեն քննարկել են այդ հարցը․թե ինչու՞ մեր ուղեղը, երբեմն, չի նկատում ակնհայտ բաները։

Հոգեբաններ Քրիստոֆեր Շաբրին և Դանիել Սիմոնսը կատարեցին մի փորձարկում, որի ժամանակ մարդկանց ցուցադրեցին բասկետբոլի խաղի տեսահոլովակ և խնդրեցին հաշվել գնդակների փոխանցումների թիվը։ Տեսահոլովակի ընթացքում հանդիսատեսի միջով անցավ գորիլայի հանդերձով մի մարդ, սակայն լսարանի 50% -ը նրան չնկատեց։ Երբ ուղեղը կենտրոնացած է ինչ — որ կոնկրետ բանի վրա, նա հաճախ չի նկատում մնացած բաները։

Union քոլեջի պրոֆեսոր և փորձարկման համահեղինակ Շաբրին ասել է.

«Մենք հակված ենք մտածել, որ ամեն կարևոր բան կնկատենք, բայց դա այդպես չէ»:

Մեկ այլ փորձարկման ժամանակ, Շաբրին և Սիմոնսը խնդրեցին մասնակիցներին վազել մեկը մյուսի ետևից։

Ճանապարհի կեսին տեղի ունեցավ բեմադրված ծեծկռտուք։

 

Շաբրին ասում է.

«Շատ մարդիկ չէին նկատում ծեծկռտուքը: Կարծես թե կարևոր իրադարձություն է երկու մարդու միջև կռիվը, որը պետք է գրավեր ուշադրությունը, բայց երբ դուք հետապնդում եք կասկածյալին, հեշտ է անտեսել այն փաստերը, որոնք կողանցիկ հայացքով տեսնելիս ակնհայտ են»:

Երբ ուղեղը կենտրոնացած է ինչ — որ բանի վրա, շատ հեշտ է անտեսել ակնհայտը։ Մենք կենտրոնանում ենք ընթացիկ խնդրի վրա, և դադարում ենք ուշադրություն դարձնել շրջապատին։

Ի դեպ, դուք անմիջապե՞ս եք նկատել 32 թվի պակասը, թե երկրորդ կամ երրորդ փորձից։

 

Կիսվեք այս հանելուկով ձեր լավագույն ընկերների հետ։ Թող փորձեն լուծել այն։

 

Աղբյուր

Загрузка...



loading...