ԱռողջությունԼայֆՄիքսՕգտակար

Ձեր եղունգները շերտավորվում ու կոտրվու՞մ են։ Ահա թե ինչ է ձեր օրգանիզմը փորձում ասել

Մանգանն /марганец/ ունի հակաօքսիդանտ հատկություններ և կարեւոր է ոսկորների զարգացման համար, վերքերի բուժման, ինչպես նաև ածխաջրերի, ամինաթթուների և խոլեստերինի նյութափոխանակության համար: Մանգանը չափազանց կարևոր է առողջ, ամուր ոսկորների համար։ Այն նաև կարևոր գործոն է այլ վիտամինների կլանման համար, այդ թվում վիտամին B-ի և C-ի, որոնք անհրաժեշտ են ուղեղի առողջության ամրապնդման համար և քաղցկեղից պաշտպանվելու համար։

Մանգան պակասորդի նշաններն են թուլությունը, սրտխառնոցը, փսխումը, գլխապտույտը և լսողության կորուստը, թույլ մազերն ու եղունգները։ Իսկ առավել ծայրահեղ դեպքերում, մանգան անբավարարությունը կարող է հանգեցնել կաթվածի, կուրության, անպտղության և ցնցումների:

Որպեսզի խուսափեք մանգան անբավարարության վտանգից, գոյություն ունի մանգանային մթերքների դիետա։

 

1. Ծովամթերքներ:

Միդիաներ, կակղամորթեր /мидии и моллюски/ և խեցգետինները բազմաթիվ ծովամթերքների տեսակներից են, որոնք հարուստ են մանգանով: Ծովամթերքները նույնպես B վիտամինների հավաքածուի, օմեգա 3s, և անփոխարինելի ամինոթթուների առողջ աղբյուր են:

 

2. Ընկույզ և սերմեր:

Պնդուկ, պեկան ընկույզներ, հունական ընկույզ և մակադամիի ընկույզները հանդիսանում են մանգան ամենաբարձր տոկոս պարունակող աղբյուրներից: Ընկույզը նույնպես մանրաթել է, հարուստ է վիտամին E-ով, պղնձով և մագնեզիումով։

 

3. Սպանախ:

Մուգ կանաչ տերևավոր բանջարեղենները մոլորակի ամենաառողջ սննդատեսակներից են։ Միայն սպանախի մեկ բաժակն ունի շատ ավելի քան երկու անգամ ավել վիտամին A-ի և ավելի քան վեց անգամ ավել վիտամին C-ի օրական պահանջի բավարարելու հատկությունը։

 

4. Ամբողջական ձավարեղեն: /Цельное зерно/

Կան բազմաթիվ առավելություններ ամբողջական ձավարեղենում, որոնք պարունակում են մանգանի առողջ չափաբաժինը: Շականակագույն բրինձը, վարսակը, բուլղարը /булгар/ և կորեկը նվազեցնում են երկրորդ տեսակի շաքարախտի զարգացման ռիսկը, սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի որոշ տեսակների առաջացման հավանականությունը:

 

5. Տոֆու /Тофу/։

Սա բուսակերների մոտ մսի փոխարենիչն է և ավելի առողջարար է, քան կարծում եք: Ի լրումը մանգանի, տոֆուն կալցիումի, պղնձի, երկաթի և օմեգա-3s հիանալի աղբյուր է։

 

6. Լիմա /лима/ լոբի:

Սպիտակ լոբին, կովի լոբին և լոբին էական նշանակություն ունեն լավ առողջության համար։ Լոբին ունի մանրաթելի, վիտամին C–ի և մագնեզիումի բարձր պարունակություն։

 

7. Սև թեյ.

Մանգանի ամենահեշտ և բավարար քանակը ստանալու ձևերից մեկն է պարզապես վայելել ամենօրյա մեկ բաժակ թեյը: Սև թեյն ունի նաև առավելություն սրտի և ոսկորների համար:

 

Մի դիմեք ռիսկի մանգան անբավարար քանակության հետ կապված։

Կիսվեք այս հոդվածով ձեր ընկերների և բարեկամների հետ։

Загрузка...
Tags

Related Articles