Առանց կատեգորիա Միքս Օգտակար

Ձեր հիշողության մեջ կա ՋՆՋԵԼ կոճակ: Ահա թե ինչպես պետք է սեղմել այն

Կորչեն մանկության վնասվածքները.

Կրկնությունը գիտության մայրն է, ասում է ծեծված ասացվածքը: Դա ճիշտ է, որքան շատ ես պարապում դաշնամուր նվագելը, օտար լեզուները կամ աճպարարությանը, այնքան ամուր է ամրագրվում այն ուղեղի վրա:
Գիտնականներին դա վաղուց է հայտնի: Սակայն վերջին տարիների ուսումնասիրությունները բացահայտել են երկրորդ մասն այս ճշմարտության, որպեսզի ինչոր բան անհրաժեշտ ձևով սովորենք, պետք է առաջին հերթին կարողանաք մոռանալ:
Հենց մոռանալու գործընթացը- այսինքն ոչնչացումը հին նեյրոնային կապերի – թույլ է տալիս ուղեղին սովորել նոր բաներ, Սա կոչվում է սինապտիկ պրունինգ:

 

Ահա թե ինչպես է աշխատում այն.

Պատկերացրեք որ ձեր ուղեղը, դա այգի է և այտեղ ծաղիկների, մրգերի եւ բանջարեղենի փոխարեն աճում են սինապտիկ կապեր նեյրոնների միջև: Հենց այդ կապերի միջոցով են տեղափոխվում նեյրոմեդիատորները ինչպիսիք են սերոտոնինը, դեֆոմինը և այլն: Այսպես կոչված գլիալ բջիջները այգեպաններն են ուղեղի, որոնք արագացնում են ազդանշանի փոխանցումը նեյրոնների միջև: Բայց այլ գլիալ բջիջներ զբաղված են մաքրման աշխատանքով, նրանք ոչնչացնում են մակաբույծներին, մոլախոտներին մաքրում են թափված տերևները:
Այդ« հավաքարարները» կոչվում են միկրո գլիալ բջիջներ: Նրանք կտրում են ավելորդ սինապտիկ կապեր:
Գիտնականները մինչ այժմ վիճում են, այն մասին թե միկրո գլիալ բջիջներ ինչպես են որոշում, որ պետք է կտրեն հենց այդ կապերը, բայց հանգիստ թողնեն մյուսները: Դատելով այս ամենից ակնհայտ է որ կապերը որոնք պետք է կտրվեն նշանավորվում են հատուկ սպիտակուցներով:Կապերի այդ կտրումն էլ կոչվում է սինապտիկ պրունինգ: Այսպիսով ուղեղը ֆիզիկապես տեղ է ազատում նոր ձևավորվող կապերի համար, որն էլ մեզ հնարավորություն է տալիս ստանալ նոր գիտելիքներ։

 

Ահա թե ինչու է այդքան կարևոր քունը.

Ձեզ մոտ երբևէ եղել է այնպիսի տպավորություն, որ ձեր գլուխը չափից շատէ լցված, հատկապես, երբ սովորել եք ինչ-որ նոր գիտելիքներ կամ հմտություններ: Ամենայն հավանականությամբ, այդպես էլ եղել է: Երբ դուք շատ նոր բան եք սովորում ձեր ուղեղը ձևաորում է կապեր որոնք շատ փխրուն են և կարճաժամկետ: Ուղեղը շուտով անհրաժեշտություն է գտնում կտրել դրանք և ստեղծել նոր ավելի արդյունավետ և ուղիղ կապեր:
Դա տեղի է ունենում, երբ մենք քնած ենք:
Երբ դուք քնած եք, ուղեղի բջիջները կարող են սեղմվել մինչև 60% իրենց ցերեկային ծավալից, զիջելով տեղը գլիալ այգեպաններին, նրանք գալիս են, որպեսզի կտրեն ավելորդ սինապսները:
Գիտեք՞ այն զգացումը երբ լավ քնում ես և արթնանում ես առավոտյան պարզ գլխով, հենց դա էլ սինապտիկ պրունինգի արդյունքն է:
Բայց ինչպես վերահսկել այն թե ինչն է հեռացվում ուղեղից իսկ ինչը մնում:


Ինչպիսի սինապտիկ կապեր են նշվում հեռացնելու համար: Նրանք,որոնք դուք չեք օգտագործում:
Նրանք որոնք դուք օգտագործում եք,ստանում են խնամք: Դրա համար հետևեք ձեր մտքերին:
Եթե դուք շատ ժամանակ եք ծախսում խաղերի վերաբերյալ ֆոռումներ կարդալով, և չափազանց քիչ աշխատում,ապա կռահեք թե որ սինապսները կնշվեն հեռացնելու համար:
Եթե դուք աշխատավայրում վիճել եք ինչ որ մեկի հետ և շատ ժամանակ եք վատնում մտածելով, ինչպես՞
վրեժխնդիր լինել ապա դուք կլինեք վրիժառության սինապտիկ սուպերաստղ, այլ ոչ թե լավագույնաշխատող:
Հաղթում է այն, ինչի վրա դուք կենտրոնացած եք:
Դուք բառացիորեն կառուցում եք սեփական ուղեղը, երբ որոշում եք, ինչին ավելի շատ ուշադրություն դարձնել:

Իհարկե, դուք չեք կարող վերահսկել այն ամենը, ինչ տեղի է ունենում ձեզ հետ ամբողջ օրվա ընթացքում, բայց փոխարենը կարող եք վերահսկել ձեր սեփական արձագանքը տեղի ունեցածին: Ավելի ճիշտ, դուք կարող եք ընտրել, ինչին արձագանքել, իսկ ինչին ոչ՝ ձեևավորելով համապատասխան նյարդային կապեր: Կենտրոնացեք ոչ թե նրա վրա ինչը ձեզ խանգարում է, այլ այն, ինչը ձեզ զարգացնում է: Փոխարինեք անիրականանալի երեևակայությունը մեդիտացիաով, ազատեք ձեր միտքը:
Կարճ ասած, սովորեցրեք ինքներտ ձեզ չմտածել վատ և անիմաստ բաների մասին: Պարզապես մի տրամադրեք դրան ժամանակ ու ուշադրություն և կտեսնեք, թե որքանով է բարելավվել ձեր հիշողությունը:
Հավատացեք, արդյունքը իրեն երկար սպասել չի տա:

 

Աղբյուր

Загрузка...



loading...