ՀնարքՄիքսՕգտակար

Ձմեռային 7 խորամանկ հնարք, որոնք կխնայեն ձեր ժամանակն ու ուժերը

1. ՍԱՌՈՒՅՑ՝ ԿՈՂԱՅԻՆ ՀԱՅԵԼԻՆԵՐԻ ՎՐԱ

Որպեսզի խուսափեք ձեր մեքենայի կողային հայելիների սառցապատումից, պարզապես գիշերը դրանք փաթաթեք պոլիէթիլենային պարկով և ամրացրեք ծայրերը՝ օդ չներթափանցելու համար: Երբ առավոտյան հանեք պարկերը, կտեսնեք, որ հայելիները իդեալական մաքուր են և այլևս զուր ջանք ու ժամանակ չեք կորցնի դրանք մաքրելու համար:

2. ԵԹԵ ՄԵՔԵՆԱՆ ԽՐՎԵԼ Է ՁՅԱՆ ՄԵՋ

Իրականում, եթե ձեր մեքենան մինչև վերջ չի խրվել ձյան մեջ, ապա այդ իրավիճակից դուրս գալը այնքան էլ դժվար չէ, դուք դա կարող եք անել նաև առանց լրացուցիչ ուժերի:

Իսկ ինչպես լուծել այս խնդիրը. Պարզապես ձեր մեքենայի բեռնախցիկում մշտապես ունեցեք կատուների համար նախատեսված խառնուրդ /кошачый наполнител/: Եթե մեքենան տեղապտույտ է կատարում /հատկապես սառույցի վրա/, անվադողերի տակ ոչ մեծ քանակությամբ լցրեք դրանից և դուք առանց դժվարության դուրս կգաք «անելանելի» իրավիճակից: Կա ևս մեկ պարզ միջոց, որը կօգնի ձեզ այդ խնդրի լուծման գործում և որը շատ քչերին է հայտնի: Անհրաժեշտ է պարզապես մեքենայի սրահի հատակին դրվող գորգերը դնել անիվների տակ, ինչը կոշտություն կառաջացնի և կօգնի հեշտությամբ և առանց լրացուցիչ ուժերի հաղթահարել խոչընդոտը:

3. ՍԱՌԱԾ ԵՎ ԽԱՄՐԱԾ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

Ինչպես կանխել. Սկզբից անհրաժեշտ է լուսարձակները մանրակրտիտ մաքրել, այնուհետ պատել ոսկի բարակ շերտով: Ոսկը թույլ չի տա, որ սառցակալեն ձեր մեքենայի լուսարձակները: Այն կպահպանվի մի քանի շաբաթ և դուք ստիպված չեք լինի պարբերաբար մաքրել դրանք:

4. «ՔՐՏՆԱԾ» ԴԻՄԱՊԱԿԻ

Ինչպես լուծել խնդիրը: Մաքրեք ձեր մեքենայի դիմապակին դպրոցական գրատախտակի համար նախատեսված հատուկ ջնջիչով, այն այլևս չի սառչի և հետքեր էլ չի թողնի:

Ինչպես կանխել: Բամբակյա գուլպայի կամ պարզապես կտորե փոքրիկ պարկի մեջ լցրեք կատուների համար նախատեսված խառնուրդից /кошачый наполнител/ և դրեք այն նստատեղի տակ: Խառնուրդը թույլ չի տալիս, որ օդը խոնավանա և դիմապակուն պատած մառախուղն այլևս չի անհանգստացնի ձեզ:

Մի խորհուրդ. Ջրով կամ որևէ այլ հեղուկով լի տարաները բաց վիճակում մեքենայի մեջ գիշերը թողնել չի կարելի:

5. ԵԹԵ ՉԵՆ ԲԱՑՎՈՒՄ ԴՌՆԵՐԸ

Եթե ձեր մեքենայի դռները սառել են և ձեզ չի հաջողվում բացել, ապա դուք կարող եք օգտագործել խոհանոցային մաքրող հեղուկ: Ցողեք այն անկյուններում, ապա տրորեք անձեռոցիկով: Այդ դեպքում դուռը հեշտությամբ կբացվի:

6. ՍԱՌԱԾ ՓԱԿԱՆ

Ձեռքերի համար նախատեսված ախտահանող հեղուկը կարելի է օգտագործել այս խնդրի լուծման ժամանակ: Պարզապես թրջեք բանալին ախտահանող հեղուկով:

Կարելի է նաև օգտվել հին, փորձված մեթոդից՝ կրակայրիչով տաքացնելով բանալին:

Ինչպես խուսափել խնդրից: Մի սպասեք, թե երբ կլինի ուժեղ ցրտահարություն, որպեսզի քայլեր ձեռնարկեք: Կարելի է մինչ այդ ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ: Պարզապես փականի մեջ լցրեք WD-40, այն ձեզնից ընդամենը մի քանի րոպե կխլի, բայց կօգնի ձեզ խուսափել ձմռան տհաճ անակնկալներից:

7. ՍԱՌՑԱԿԱԼԱԾ ԱՊԱԿԻՆԵՐ

Ինչպես կանխել: Խառնեք քացախը և ջուրը 3 և 1 հարաբերակցությամբ և քսեք ապակիներին: Այս լուծույթի շնորհիվ ձեր մեքենայի ապակիները ոչ միայն չեն սառի, այլ նաև աննկարագրելի մաքրություն կունենան:

Ինչպես լուծել խնդիրը: Եթե, այնուամենայնիվ, դրանք արդեն սառել են, ապա խառնեք 600 մլ մաքուր սպիրտը, 200մլ ջուրը և մեկ կաթիլ աման լվալու հեղուկը և դրանով մաքրեք ապակիները:

Загрузка...
Tags

Related Articles