Առանց կատեգորիաԼայֆՀորոսկոպՄիքս

Ընտրեք քթի ձևը և պարզեք ավելին ձեր բնավորության մասին

Տարօրինակ է, բայց ճիշտ է։ Ըստ Բեն-Հուրիոն համալսարանի իսրայելացի գիտնական Աբրահամ Տամիրի հետազոտության, ձեր քիթը շատ ավելին կարող է ասել ձեր բնավորության մասին: Նրա գիտական հետազոտության արդյունքները արդեն հրապարակվել են Journal of Craniofacial վիրաբուժական ամսագրում։

 

Քթերի տեսակները բազմազան են, բայց այստեղ են 8 հիմնական տեսակները։

 

Նուբիական քիթ

Նուբիական քիթը բնութագրվում է իր երկարությամբ։ Այսպիսի քիթը գրեթե ուղիղ է, իսկ ծայրը թեքված է ներքև։ Նման քիթ ունեցողները հաճախ հետաքրքրասեր են և լավատես: Այս մարդիկ շատ են փորձում օգնել ուրիշներին, ստեղծել իդեալական պայմաններ մյուսների համար։ Նրանք հաճելի են շատ մարդկանց և ցանկացած խնդրին միշտ կգտնեն լուծում։

 

Հունական քիթ

Այս անվանումն առաջացել է հնագույն հունական քանդակների դիտարկման արգյունքում։ Հունական քիթը շատ նեղ, երկար և ուղիղ է։ «Հույները» միշտ չէ, որ սիրում են լինել ուշադրության կենտրոնում: Նրանք շատ գործնական են և հավատարիմ են իրենց սիրելիներին։ Նման մարդիկ շատ դժվար են խոսում իրենց զգացմունքների մասին, ահա թե ինչու նրանք, կարծես թե, թվում են բավականին ներփակված։

 

Արծվաքիթ

Շատերը համեմատում են այս քթի ձևը թռչնի կտուցի հետ։ Քթի մեջքը թեքված է, իսկ ծայրն ուղղված է դեպի ներքև։ Նման մարդիկ շատ ստեղծագործող և անձնուրաց են։ Նրանք կրքոտ են, պատրաստ են պաշտպանել իրենց սկզբունքները՝ ռիսկի դիմելով հասնելու իրենց սեփական նպատակներին։

 

Կամարաձև քիթ

Այդպիսի քիթը շատ նման է կեռի, բայց նրա ծայրը սրացած է։ Այսպիսի քիթ ունեցող մարդիկ փայլուն կազմակերպիչներ են։ Նրանք միշտ ազնիվ և պատասխանատու են իրենց աշխատանքում, միշտ հասնում են անհրաժեշտ նպատակներին:

 

«Կոճակ» քիթ

Այս քիթը շատ փոքր է ու էլեգանտ։ Նրա ձևն ամենատարածվածն է։ Այս քթի կրոողները շատ ինքնաբուխ են իրենց որոշումներում, ինչով հաճախ չեն հաճեցնում իրենց շրջապատողներին։ Այս մարդիկ շատ ուժեղ բնավորություն ունեն, միանգամից խոսելուց հետո անցնում են գործի։ Գրեթե միշտ, նրանք ստանում են այն, ինչ ցանկանում են:

 

Ուղիղ քիթ

Այդպիսի քիթը շատ տարածված է Ասիայում. Նրա ձևը գրեթե կատարելապես ուղիղ է, մի քիչ տափակ։ Ծայրը կլորացված է, իսկ ռունգերը բավականին լայն։ Նման մարդկանց մոտ ձևավորված է շատ ուժեղ բնավորություն։ Նրանք շատ կրքոտ են և ջերմեռանդ։ Արթնացնել նրանց զայրույթը շատ հեշտ է։

 

Փորված քիթ

Այդպիսի քիթն ունի մի փոքր բլրակ։ Այս ձևն այդքան էլ շատ տարածված չէ, անմիջապես տարբերակել այն մյուսներից բավականին դժվար է։ Այս մարդիկ առանձնանում են առատաձեռնությամբ, ուրիշների խնդիրները լուծելու ցանկությամբ։ Նման ձևի կրողները տարբերվում են իրենց զգայունությամբ, նրանց հեշտ է վիրավորել կամ նեղացնել։

 

Ծուռ քիթ

Անվանումը առավել հաճելիներից չէ: Սակայն, նման մարդկանց էությունը շատ հաճախ փափուկ է և սիրալիր: Այս քթի մեջքը ծռված է, իսկ ծայրը կլորացված։ «Ծուռ” քթերը շատ կենտրոնացված են նրա վրա, թե ինչ են անում։ Նրանք – գերազանց ունկնդիրներ են, լավագույն ընկերներ ու գործընկերներ:

 

Գտա՞ք ձեր քթի ձևը։ Համընկա՞վ։ Կիսվեք այս տեղեկությամբ ձեր ընկերների հետ։ Թող նրանք ևս իմանան իրենց մասին ավելին։

 

Աղբյուր

Загрузка...
Tags

Related Articles