ԼայֆՀարաբերություն

Էրոտիկ երևակայություններ․ ինչի մասին են երազում կանայք

Ցանկություն բոլորս ունենում ենք, և կանայք և տղամարդիկ։ Բայց մեր երևակայությունները միշտ չէ, որ նման են։ Կա արդյո՞ք այս ոլորտում միայն կանանց բնորոշ մի բան։ Ինչպիսի՞ն են «սուբյեկտները» որոնց հետ կանայք կապում են իրենց սեռական երևակայությունները։ Սրա մասին խոսում է բժիշկ-սեքսոպաթոլոգ Ալեն Էրիլը։

Ի՞նչ է կինը ցանկանում, հռետորական հարց է: Բայց նրա էրոտիկ երևակայությունները, որոնց մասին նրանք կիսվում են սեքսապաթոլոգի հետ զրույցներում, դա հնարավոր է ձևակերպել։ Առավել տարածվածների մասին էլ կխոսենք։

 

Այսպիսով, կինը երազում է …

 

… Տղամարդու մասին, «մաս առ մաս»

Էրոտիկ երևակայություններում, որոնց մասին խոսում են կանայք, տղամարդը տարօրինակ կերպով բացակայում է կամ հայտնվում է մասերով, որոնցից յուրաքանչյուրը գտնվում է յուրաքանչյուր էրոտիկ դրվագի կենտրոնում։ Դա կարող է լինել ձեռքը, հայացքը, հետույքը, անդամը … Եվ շատ հազվադեպ՝ տղամարդը ամբողջովին։

 

… Բնության մասին

Կանայք հաճախ կապում են իրենց ցանկությունները բնության հետ, կարծես թե մարմնական գրգռվածությունը պահանջում է ավելի լայն իրագործում: Նրանք պատկերացնում են, թե մարդու հաճույք ստանալու պահին քամին, ծառերը, երկինքը, ամբողջ բնությունը ներգրավված է էներգետիկայի ժայթքելու մեջ։ Այստեղից է բխում տիեզերական հաճույքի գաղափարը, որը դուրս է մարդկային ընկալումից:

Էքսգիբիցիոնիզմի մասին երևակայությունը առավել հեշտ է արտացոլվում կանանց մոտ ստրիպտիզում։

 

… Հեղուկի մասին

Որպես շարունակություն բնության հետ երևակայությունների փոխհարաբերության մասին, կա երևակայություն նրա մեկ մասնիկի՝ հեղուկի հետ կապված: Գետ, առու, անձրև, արցունքներ, աշխարհի սեկրեցիա… Կանանց ցանկությունը ևս հոսող է և նրանում կա պատկերացում մի աշխարհի մասին, որը ժայթքում է ջրով։

 

… Հինեկեյի մասին

Հինեկեն – հին հունական տան մեջ իգական կեսն է։ Ավելի լայն իմաստով, դա մի վայր է, որտեղ կանայք կարող են ազատորեն խոսել իրենց ցանկությունների մասին, թե ինչ է ուզում նրա մարմինը, սեքսի մասին։ Շուրջ բոլորը կանայք են միաբանված անդամի «մեծ պակաս»-ով, նրանք զբաղված են իրենց մարմիններով և պատրաստում են այն սիրո համար։ Մի բարակ գիծ է բաժանում այդ երեւակայությունները հոմոսեքսուալ ցանկություններից։

 

… «Երեքով» սիրո մասին

Որպես լիության և հաճույքի բնական հետեւանք, որը գերազանցում է մարդկային միտքը, մենք հաճախ լսում ենք կանանց, որ նրանք երազում են ունենալ սեռական հարաբերություններ երկու տղամարդու հետ: Մեկը նրանց համար բավարար չէ, որպեսզի տեսնեն ադամանդե երկինքը…

 

… Էքսգիբիցիոնիզմի մասին

Լինել սեքսուալ ուրիշի աչքերում և տիրել նրան՝ ստիպելով նրան նայել, առանց դիպչելու: Թույլ տալ նայել իրեն վրա՝ մնալով իր ցանկության և ողջ ընթացքի տիրուհին։ Էքսգիբիցիոնիզմի մասին երևակայությունները, որոնք առավել հեշտ իրականացվում են ստրիպտիզում, առաջացնում են ուղիղ և ուժեղ ցանկություն:

 

… Կենդանիների մասին

Կենդանիները հաճախ են հայտնվում կանանց սեռական երևակայությունների մեջ։ Ոչ միայն ցուլ, ձիեր, ավանակներ, այլ նաև երկնքի թռչուններ, գորտեր, գայլեր … որպես հիշատակ՝ մանկության հեքիաթների մի խոր վախի եւ կախարդանքի զգացումի մասին։

 

Փորձագետ՝ Ալեն Էրիլ, հոգեբան, սեքսոթերապեվտ, վերահսկող, Indigo Formations ուսումնական կենտրոնի տնօրեն (Ֆրանսիա):

 

Աղբյուր

Загрузка...
Tags

Related Articles