Լայֆ Հորոսկոպ

Էտալոնային կանայք ըստ կենդանակերպի նշանների

Բոլոր կանայք գեղեցիկ են իրենք իրենցով և դրանում ոչ մի կասկած չի կարող լինել: Բայց կան նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, որոնք ինչ-որ կերպ առանձնանում են, և իրենց գրավչությամբ հիացնում շրջապատին: Նրանք կարող են համատեղել իդեալական կնոջ բոլոր հատկությունները և նրանց համար խենթանում են ոչ միայն տղամարդիկ:
Աստղագետները պնդում են, որ ամեն ինչ կախված է աստղերից:
Եվ այսպիսով « ՇԱՏ ՊԱՐԶ» խմբակցությունը, որոշել է կողմնորոշվել այս հարցում և կազմել է կանանց վարկանիշային ցուցակ ըստ կենդանակերպի նշանների: Սպասեք մի քիչ, և դուք կիմանաք ով է առաջին տեղում: Միայն պետք չի ընդունել սրտին շատ մոտ, քանի որ յուրաքանչյուր կին ունի իրեն բնորոշ չափանիշներ և մենք պարզապես լսել ենք աստղերին:

 

Իդեալական կանայք

 

12-րդ տեղ-երկվորյակ

Երկվորյակները մեծ հաճույք են ստանում իրենք իրենցից, և բոլորովին չեն ձգտում ինչ-որ իդեալական գեղեցկության: Նրանք պարզապես ապրում և վայելում են կյանքը, չհավակնելով կոչումների: Այո, նրանք ընդհանուր առմամբ չեն տեղավորվում էտալոնային կանաց ցուցակում, բայց գտնվում են այնպիսի մարդիկ, ովքեր նրանց համարում են հենց այդպիսիններ:


11-րդ տեղ – կույս

Կույսը շատ խորամանկ և խելացի կին է: Նա շատ արագ կարող է հարմարվել յուրաքանչյուր հանգամանքներին: Եթե նա ցանկանա կարող է դառնալ չափանիշ և թագուհի գեղեցկության:
Բայց դա նրան պետք չէ, քանի որ նա այդպես էլ հրաշալի հարաբերությունների մեջ է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանաց հետ:


10-րդ տեղ- Աղեղնավոր

Կանայք ովքեր ծնվել են այս նշանի տակ գրեթե իդեալական են, բայց ոչ ստանդարտ:
Իհարկե նրանք ունեն երկրպագուների մեծ բանակ և գրավիչ են ավելի շատ իրենց անկանխատեսելիությամբ, քան իդեալականությամբ: Դա նրանից է, քանի որ տղամարդիկ շատ արագ հոգնում են միանմանությունից, իսկ աղեղնավորը հենց այնպիսին է, ում հետ պարզապես երբեք չես ձանձրանում:


9-րդ տեղ- Խոյ

Խոյ կինը ունի բոլոր նախադրյալները էտալոն տիկնայք կոչումը ստանալու համար, բայց դեռևս շատ հեռու է դրանից: Նա բավականին գեղեցիկ է, խելացի, հավակնոտ և էներգետիկ:
Բայց այդ բոլոր դրական հատկանիշները կարող են խոչընդոտ հանդիսանալ խոյերի համար:
Նման կանայք պարզապես վախեցնում են տղամարդկանց: Իհարկե գտնվում են այնպիսի խիզախներ,որոնք պատրաստ են նվաճել այս համառ կանաց, բայց դրանք այդքան էլ շատ չեն:


8-րդ տեղ- այծեղջյուր

Այծեղջյուրները բոլորովին կարիք չունեն պարգևների և կոչումների: Բացի այդ նրանք չեն էլ հասկանում, թե ինչի համար է դա պետք: Քանի որ այս կանայք առանց դրա էլ շատ լավ են ապրում:
Նրանք իրենց զգում են գեղեցկության թագուհի նույնիսկ տնային հագուստով: Բայց եթե ցանկանան կարող են հեշտությամբ գրավել ամբողջ աշխարհը:


7-րդ տեղ-ցուլ

Աղջիկ ցուլը սիրում է շատ բազմազան զգեստներ և մի շարք այլ կանանցի զարդարանքներ: Նա անհավանական դերասանուհի է: Բայց ժամանակ առ ժամանակ նրա մոտ արտահայտվում է ուժեղ տղամարդկային բնավորության գծեր, որը նրան դարձնում է ոչ այնքան մոտ իդեալականին:


6-րդ տեղ –ջրհոս

Բոլորին շատ դուր են գալիս այս գեղեցիկ և խելացի կանայք: Բայց կա մի մեծ խնդիր, նրանք բոլորովին չեն ցանկանում ինչ-որ մեկին սիրել: Նման կանայք մեծ հաճույքով կարող են միայն ընկերություն անել:
Հետևաբար նրանց կանացիության չափանիշ համարելը ուղղակի անիմաստ կլինի:


5-րդ տեղ- խեցգետին

Կանայք ովքեր ծնվել են այս նշանի տակ, մոտ են իդեալան կնոջ կոչմանը: Նրանք շատ գեղեցիկ են, խելացի, ուժեղ ե հոգատար: Բայց նրանք շատ ուժեղ են տանում մոր դեռը, մոռանալով իրենց կյանքում մնացած ասպեկտների մասին:


4-րդ տեղ- ձկներ

Նրանք շատ լավ կարողանում են խաղալ կնոջ դերը, որին ցանկանում ես փրկել, պաշտպանել և տանել ձեռքերի վրա: Բնականաբար դա տղամարդկանց շատ է գրավում, բայց կա մի մեծ խնդիր: Ձկները ցանկանում են որ նրանց մենակ թողնեն, որպեսզի նրանք շարունակեն հանգիստ ապրել իրենց վարդագույն աշխարհում:


3-րդ տեղ- առյուծ

Կին առյուծները կարող են դառնալ տիկնայք ամբողջ աշխարհի: Նրանք բավականին գրավիչ են, խելացի և ամենակարևորը ինքնավստահ: Բայց նրանց խանգարում է այն, որ նրանք պատրաստ են տրորել և խեղդել բոլոր մրցակիցներին: Հետևաբար նրանք զբաղեցնում են միայն երրորդ տեղը:


2-րդ տեղ- կարիճ

Այս կանաց մոտ կա ինչ-որ էներգետիկ ուժ, որը ստիպում է տղամարկանց կորցնել գլուխները,նրանց առաջին իսկ հայացքից: Կարիճ կանայք գեղեցիկ են, խելացի և բավականին նենգ: Նրանք գիտեն, որ օժտված են շրջապատին խելագարության հասցնելու հնարավորությամբ և համարձակորեն օգտագործում են այն: Այնպես որ, սա արժանի երկրորդ տեղ է:


1-ին տեղ- կշեռք

Նրանց մոտ բացակայում է կնոջ բոլոր անհրաժեշտ որակները: Ու նույնիսկ նրանք, որոնք չի կարելի համարել դրական: Բայց նրանք օժտված են այնպիսի ներդաշնակությամբ, որ տղամարդիկ ձգվում են դեպի այս գեղեցկուհիներին, այնպես ինչպես մագնիսին: Կշեռքներին ավելացնում է գրավչություն այն փաստը, որ նրանք բոլորովին չեն մտածում այն մասին, թե ով է էտալոնային կինը: Նրանք պարզապես ապրում և ուրախանում են կյանքով, և այդ նույնը ցանկանում նաև իրենց շրջապատին:

 

Ահա այսպիսի հետաքրքիր վարկանիշային ցուցակ է ստացվում: Իհարկե այս ամենը շատ սուբյեկտիվ է, քանի որ կինը դառնում է թագուհի, այն պահից սկսած երբ լույս աշխարհ է գալիս:

 

Աղբյուր

Загрузка...


loading...