Առանց կատեգորիա Հնարք Միքս

Հոգեբանական 10 հնարք, որոնք կօգնեն Ձեր կյանքն ավելի դյուրին դարձնել

Շփումը դժվար գործ է, եթե անգամ այն վերաբերում է ամենամտերիմ մարդկանց: Մենք հաճախ վիճում ենք միմյանց հետ, առաջացնում խնդիրներ, ինչի պատճառով մեր միջև հարաբերությունները, այսպես ասած, սառում են: Նման դեպքում դիմացինին հասկանալու ու խնդիրը հարթելու համար քեզ կարող է օգնել նրան ճանաչելու գործոնը: Բայց ինչ անել, երբ անծանոթ մարդիկ, որոնցից քո աշխատանքն է կախված, սկսում են բարդացնել քո կյանքը: Կամ ինչ անել այն դեպքում, երբ դու ինքդ քո համար խնդիրներ ես ստեղծում: Ներքին, ներանձնական խնդիրները հարթելը մարդուց մեծ ջանքեր են խլում: Բայց միշտ էլ կարելի է գտնել հեշտ ճանապարհ՝ այդ խոչընդոտները հաղթահարելու համար: Հետևեք մեր փորձված մեթոդներին, դրանք կօգնեն ձեզ ճանաչելու մարդկանց ու լուծել ու անլուծելի թվացող խնդիրները:

 

1. Նայիր աչքերի մեջ, երբ քեզ չգոհացնող պատասխան ես ստանում

Երբեմն մեզ չի գոհացնում այն պատասխանը, որ ստանում ենք մեր հարցի դիմաց: Հարցը նորից կրկնելու, կամ նոր պատասխան ակնկալելու փոխարեն պարզապես նայեք զրուցակցի աչքերի մեջ: Ձեր հայացքը կստիպի նրան ճնշվել և նա իրենից անկախ ճիշտ պատասխան կտա:

 

2. Հանգստություն պահպանեք, եթե ինչ-որ մեկը բարձրացնում է ձայնը ձեզ վրա

Դրա համար մեծ ջանքեր են պետք, բայց այն արդարացնում է իրեն: Եթե նա գոռում է խիստ զայրույթի պահին, ապա մեր հայելային անդրադարձը՝ նմանատիպ պատասխանը, կարող է ավելի լարել իրավիճակը: Եթե կարողանաք պահպանել հանգստություն, դիմացինի մոտ կարճ ժամանակ անց զայրույթը կվերափոխվի մեղքի զգացումով: Եթե դուք գործեք այս եղանակով, ապա ձեր հակառակորդը շատ շուտով ներողություն կխնդրի ձեզանից:

 

3. Ավելի մոտ նստեք ագրեսորին, որպեսզի խուսափեք հարձակումից

Եթե դուք գնում եք ագրեսիվ մարդու հետ հանդիպման, ապա պետք է իմանաք, որ զրույցը կարող է վեճի կամ, անգամ ծեծկռտուքի վերածվել: Դրա համար պետք է սահմանափակել ձեր և ագրեսորի միջև տարածքը, դա կօգնի, որ նրա մոտ թուլանա իր ուժերի հանդեպ վստահությունը: Նրան ավելի մոտ նստեք և դուք կնկատեք, որ նրա ագրեսիան գնալով նվազում է: Այս մեթոդը օգնում է ամենուր, անգամ աղջիկների հետ հարաբերությունների ժամանակ:

 

4. Եթե ուզում եք դուր գալ, հիշեք բոլորի անունները

Եթե ուզում եք տպավորություն գործել, մարզեք ձեր հիշողությունը: Դիմեք բոլոր մարդկանց իրենց անուններով: Այդ դեպքում մարդիկ ձեզ ավելի մտերիմ կհամարեն ու կվստահեն:

 

5. Եթե անհանգիստ եք, գրի առեք ձեր մտքերը

Մենք բոլորս ժամանակ առ ժամանակ տագնապի մեջ ենք հայտնվում: Եվ եթե ոչ մի քայլ չձեռնարկենք, ապա այն պարբերական բնույթ կկրի: Տագնապը վերացնելու համար բավական է, որ պատմեք դրանց մասին: Պարտադիր չէ, որ ձեր զրուցակիցը լինի իրական մարդ, պարզապես ,,պատմեք,, դրանք թղթին և հետո շպրտեք կամ այրեք այն: Հավատում եք թե ոչ, բայց այս մեթոդը օգնում է արագ վերադառնալ կյանքի բնականոն ռիթմին:

 

6. Եթե կանգնած եք ընտրության առաջ

Որոշ մարդիկ կարծում են, որ ավելի լավ է ունենալ մեծ ընտրություն, որպեսզի կարողանալ ճիշտ որոշում կայացնել: Թերևս, եթե խոսենք փաստերով, ապա այն խանգարում է ճիշտ ընտրություն անելուն: Երբ անհրաժեշտ է լինում կտրուկ և շտապ որոշում կայացնել, ապա մեծ ընտրությունը պարզապես կարող է խանգարել ձեզ: Սա կարելի է համեմատել սուպերմարկետ այցելության հետ: Պատկերացրեք, որ ձեզ ընդամենը հարկավոր է գնել տաս ձու: Դուք մտնում եք խանութ, գնում ամեն ինչ, բայց՝ ոչ ձու: Նման խնդիրներից խուսափելու համար կրճատեք ձեր ընտրությունը և սահմանափակվեք մի քանի տարբերակով: Այն կօգնի խնայել ձեր ժամանակը և կատարել ճիշտ ընտրություն:

 

7. Կեցվածք. վստահության կարևոր բաղադրիչ

Ճիշտ կեցվածքը իսկապես կարող է ամրապնդել ձեր ինքնավստահությունը: Հասկանում ենք, որ դրան հետևելն այնքան էլ հեշտ չէ, հատկապես, երբ աշխատում եք համակարգչի առջև նստած: Բայց փորձեք հենց այս պահին ձգվել, ավելի հարմարավետ և ավելի ազատ նստել աթոռին՝ փորձելով «ավելի շատ տեղ զբաղեցնել»: Ճիշտ, հարմարավետ դիրքի շնորհիվ ավելի լավ ես զգում քո ուժն ու ինքնավստահությունդ մեծանում է:

 

8. Փորձված մեթոդ՝ քար, թուղթ և մկրատ խաղում հաղթելու համար

Գուցե մանրուք է թվում, բայց եթե չեք ուզում դու՛ք տանել աղբը թափելու, ապա մեր գաղտնիքը կօգնի ձեզ: Երբ սկսեք խաղալ հայտնի քար, թուղթ և մկրատ խաղը, խաղընկերոջը մի պատահական հարց տվեք: Սովորաբար անակնկալ հարցը շփոթենում է դիմացինին և նա իրենից անկախ մկրատ ցույց կտա:

 

9. Ստիպեք մարդկանց իրենց օգտակար զգալ, երբ դուք նրանց կարիքն ունեք

Եթե ձեզ ինչ-որ մեկի օգնությունն է անհրաժեշտ, սկսեք այս խոսքով. ,,Ես քո օգնության կարիքն ունեմ,,: Մարդիկ սիրում են իրենց օգտակար զգալ և ատում են մեղքի զգացումը: Եթե խոսքը սկսեք այս մեջբերումով, ապա դուք կստանաք անհրաժեշտ օգնությունը:

 

10. Տաքացրեք ձեռքերը մինչ ձեռքսեղմումը

Գիտեք արդյոք, որ սառը ձեռքերը մարդկանց մոտ անվստահություն են ներշնչում: Ձմռանը դժվար է դրանք մշտապես տաք պահել, այդ պատճառով անհրաժեշտ է տաքացնել շփման կամ տաք ջրով լվացվելու միջոցով,: Այդ դեպքում դիմացինը կզգա իրեն ընկերական միջավայրում: Գուցե դուք մեզ շատ բծախնդիր համարեք, բայց, հավատացեք, կյանքի կարևորությունները կախված են մանրուքներից:

Загрузка...



loading...