Բնություն Լայֆ

Հոգեբանի 5 գարնանային խորհուրդ

Գարնանային օրերի տաքանալն ազդում է մարդու առողջության եւ նույնիսկ նրա հոգեբանական վիճակի վրա. գարնան գալով ոմանք վհատվում են, ոմանք էլ, հակառակը, ուրախանում երկար սպասված տաքանալու համար: Ներկայացնում ենք, գարնան առաջին ամիսն ինչպես անցկացնել առանց սթրեսների եւ բացասական զգացումների:

1. Պատրաստ եղեք, որ գարունը օրգանիզմի համար սթրեսային ժամանակահատված է: Իհարկե, երկար մռայլ օերերից հետո, վերջապես արեգակը սկսում է լուսավորել, մարդկանցից շատերի տրամադրությունը բարձրանում է: Սակայն չարժե մոռանալ, որ շատերի իմունիտետը գարնանը թուլանում է, եւ օրգանիզմը ինֆեկցիաների հանդեպ ավելի ընկալունակ է դառնում:

2. Աշխատեք նվազեցնել աշխատանքային ծանրաբեռնվածությունը: Քանի որ գարնանը օրգանիզմն առանց այն էլ սթրեսի է բախվում, ցանկալի է աշխատավայրում ծանրաբեռնվածությունը նվազեցնել, որ օրգանիզմը եղանակային նոր պայմաններին ընտելանա:

3. Ավելի տաք հագնվեք: Իհարկե, Հայաստանում վերջին երկու շաբաթներին եղանակը զգալիորեն տաքացել է, սակայն առայժմ վաղ է հագուստը թեթեւացնել: Մի մոռացեք, որ մարտին մրսելը շատ հեշտ է:

4. Յուրաքանչյուր օրը պետք է ուրախություն եւ հաճույք բերի: Հոգեբանի խոսքով՝ ցանկալի է յուրաքանչյուր օրը լցնել հաճելի եւ դրական ինչ-որ բանով: Չարժե ծրագրերը հետոյին հետաձգել, չարժե արձակուրդին կամ հանգստյան օրերին սպասել՝ հենց հիմա արեք այն ամենը, ինչը ցանկանում եք անել:

5. Լավատեսությամբ զինվեք եւ ձգտեք ձեզ դրական մարդկանցով շրջապատել: Հոգեբանի կարծիքով՝ լավատեսությունը եւ դրական հաղորդակցությունը կօգնեն մարապնդել մեր հոգեկան առողջությունը եւ մեզ ավելի սթրեսակայուն կդարձնեն:

Загрузка...



loading...