Լայֆ Հորոսկոպ

Հորոսկոպ 2017-ի համար. ինչ է սպասվում Կենդանակերպի նշաններին Հրե Աքաղաղի տարում

Ըստ արեւելյան օրացույցի՝ 2017-ը կարմիր, հրե Աքաղաղի տարի է։ Աքաղաղը նույնպես անսպասելի իրադարձություններով հարուստ տարի է խոստանում Կենդանակերպի բոլոր նշաններին։

2017-ի հունվարի 28-ին հրե Կապիկը հրաժեշտ կտա մեզ՝ իր իրավունքները փոխանցելով կարմիր, հրե Աքաղաղին։ Իշխանությունների փոփոխություն հազիվ թե նկատենք, քանզի 2016 եւ 2017-ի խորհրդանիշներն ունեն նույն գույնն ու հրե տարերքը։ Եթե տարվա սկզբում Աքաղաղն իրեն համեմատաբար ավելի հանգիստ կդրսեւորի՝ լինելով չարաճճի Կապիկի ազդեցության տակ, ապա գարնան գալուն պես նա կբացի իր գունավոր թեւերն ու կզարմացնի անսպասելի եւ հաճելի անակնկալներով։

ՁԿՆԵՐ

2017-ին Ձկների համար շատ դժվար կլինի բաժանվել Կապիկից։ Սակայն փետրվարից իշխանությունն իր ձեռքը վերցնող Աքաղաղը նույնպես ձեր հանդեպ վատ տրամադրված չի լինի։ Շարունակեք նույն տեմպով, գնացեք նույն հոսանքով՝ չմոռանալով հոգ տանել սեփական անձի մասին։ Մտեք երջանկության օվկիանոսը, վայելեք կյանքը՝ առանց մտածելու խնդիրների մասին։

ՋՐՀՈՍՆԵՐ

Ջրհոսները լավ աշխատել են անցյալ տարի եւ վաստակել 2017-ի տիրոջ սերն ու հարգանքը։ Ճիշտ է, հարկավոր է հրաժեշտ տալ Կապիկին, բայց Հրե Աքաղաղի թելադրած խաղի կանոնները նույնպես վատը չեն։ Մի խոսքով՝ Ջրհոսները մտահոգվելու կարիք չունեն։ Նույնիսկ եթե փոփոխություններ տեղի ունենան, դրանք անպայման դրական են լինելու։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այծեղջյուրները անհամբերությամբ էին սպասվում 2017-ին. չէ որ Կապիկը նրանց գաղտնի խոստովանել էր, որ Աքաղաղը սիրում է հողի նշաններին եւ կանի ամեն ինչ, որպեսզի Այծեղջյուրները ոչնչի կարիք չունենան։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Հրե աքաղաղի տարվա գալուն պես՝ հենց 2017-ի հունվարի 28-ին, Աղեղնավորները կարող են իրենց սուրը պատյանը դնել, քանզի այլեւս ոչ մեկի հետ պայքարելու կարիք չի լինի։ Բայց չմոռանաք նաեւ պատվով հրաժեշտ տալ Կապիկին, քանզի նախորդ տարվա ընթացքում այն մի քանի անգամ օգնության է եկել ձեզ։ Կապիկն անպայման կգնահատի ձեր երախտագիտությունը եւ այդ մասին կհայտնի նաեւ Աքաղաղին։

ԿԱՐԻՃՆԵՐ

Կապիկի տարում Կարիճները մի քանի անգամ ստիպված են եղել խայթել, որպեսզի իրենց առջեւ ծառացած խնդիրներից ազատվեն։ Բայց Հրե Աքաղաղի տարում նման իրավիճակներ չեն սպասվում։ 2017-ին կմոռանաք ցանկացած դժվարության մասին։ Ավելին, Կարիճների կյանքում ամեն ինչ այնքան իդեալական կլինի, որ նրանք ձանձրույթից կսկսեն խնդիրներ փնտրել։ Սակայն գարնան գալուն պես դուք կընտելանաք այդ վիճակին եւ լիարժեք կվայելեք տարին։

ԿՇԵՌՔՆԵՐ

2017-ի սկզբին լիովին կվայելեք կյանքը, եւ 2016-ի տեր Կապիկը ձեզ համար ուրախ եւ անհոգ օրեր կապահովի հունվարին։ Իսկ ահա հունվարի 28-ից ձեր դուռը կթակի Աքաղաղը եւ կհիշեցնի, թե ով է նոր տարվա տերն ու ում կանոններով է պետք շարժվել։

ԿՈՒՅՍԵՐ

2017-ի հունվարին Կույսերը վայելելու են ուրախ, հրե Կապիկի հովանավորությունը, բայց ամենահետաքրքիրը հունվարի 28-ից հետո է գալու։ Աքաղաղը ձեր կյանք կմտնի անակնկալներ եւ հաճելի նվերներ մատուցելով։ Փետրվարին անսպասելի փոփխություններ կլինեն մասնագիտական առումով։ Հնարավոր է, որ ձեր զայրացկոտ տնօրենն ավելի բարյացակամ վերաբերի ձեզ, իսկ դուք կարող եք օգտվել առիթից եւ աշխատավարձի կամ պաշտոնի բարձրացում խնդրել նրանից։ Տարվա ընթացքում գործուղումներ շատ կլինեն եւ ձեզ մնում է միայն համաձայնել եւ կնքել ձեզ համար շահավետ պայմանագրեր։

Կապիկը հեռանալուց առաջ Աքաղաղի ականջին շշնջացել է ձեր թաքուն երազանքի մասին։ Այո, անձնական կյանքում նույնպես դրական փոփոխություններ են սպասվում։ Միգուցե ընտանիքում համալրում լինի։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Դե ինչ վերջապես ավարտվեց կամակոր Հրե Կապիկի տարին, բայց սիրելի՛ Առյուծներ, ձեզ իր խնամակալության ներքո է վերցնում Հրե Աքաղաղը, որը պակաս սկզբունքային ու կամակոր չէ։ Ձեզ մնում է այս տարի նույնպես զինվել համբերությամբ եւ աստիճանաբար գնալ դեպի նպատակների իրականացում։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այն օրը, երբ Կապիկը հրաժեշտ կտա եւ իր իրավունքները կհանձնի Աքաղաղին, լուսնի հովանավորության տակ գտնվող Խեցգետինները կտխրեն։ Բայց աստղերը շտապում են տեղեկացնել, որ Հրե Աքաղաղը նույնպես ձեզ միայնակ չի թողնի։ 2017-ի ամբողջ ընթացքում Խեցգետինները կլինեն Աքաղաղի պաշտպանության եւ հոգածության տակ։ Քանի որ Խեցգետիններին մտածելու եւ գործելու համար ժամանակ է հարկավոր, Հրե Աքաղաղը չի շտապեցնի ձեզ եւ տարվա սկզբին բոլորը խնդիրներն ինքը կլուծի։ Ճակատագրական իրավիճակներ շատ չեն սպասվում, կարող եք հանգիստ վայելել ներկան, թուլանալ ու մտածել ապագայի մասին։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Քանի որ Երկվորյակները Կենդանակերպի մյուս նշաններից ամենաթեթեւ բնավորությունն ունեն, 2017-ի հովանավոր Հրե Աքաղաղը ձեզ համար հիանալի տարի է խոստանում։ Այն կօգնի կարգի բերել բոլոր կիսատ մնացած գործերը, որոնք դուք չէիք հասցրել ավարտել Կապիկի տարում։ Աքաղաղը թույլ կտա, որ դուք տարվա առաջին իսկ օրերից վայելեք նոր տարվա բոլոր բարիքները։

ՑԼԵՐ

2017-ին Ցլերը կարող են հավակնել «Կենդանակերպի ամենահաջողակ նշան» տիտղոսին։ Եվ դա պատահական չէ։ Հրե Կապիկն իր իրավունքներն ու պարտականությունները Աքաղաղին փոխանցելիս փոքրիկ նշում է արել ձեր մասին՝ խնդրելով հետեւել ու հոգ տանել ձեր մասին։ Իսկ Աքաղաղը հենց տարվա սկզբից էլ կանցնի այդ գործին։

Այս տարի ձեզ հաճախակի են սպասվում հանգստյան օրեր։ Ճիշտ է, մասնագիտական ոլորտում մեծ վերելքներ դժվար թե լինեն, քանի որ աստիճանները շատ են այս տարի։ Սակայն հաջողությունը ձեզ կժպտա անձնական կյանքում։ Այս հարցում Աքաղաղը հաճելի անակնկալ է պատրաստել ձեզ համար։

ԽՈՅԵՐ

Հրե Աքաղաղի տարում Խոյերին շատ հետաքրքիր անակնկալներ են սպասվում։ Չէ որ անցյալ տարի Կապիկը ձեզ սովորեցրել է, թե ինչպես է պետք վարվել դժվար ու անսպասելի իրավիճակներում ու լուծել բարդ խնդիրները։ Կարելի է ասել, որ 2016-ը ձեզ համար քննության տարի էր, որը դուք գերազանց հանձնեցիք։ Աքաղաղը անպայման բարձր կգնահատի ձեր ջանքերը։ Սակայն չի նշանակում, որ նոր տարում անելիքներ չկան։ Հարկավոր է ազատվել բացասական սովորություններից եւ այն ամենից, ինչը խոչընդոտում է առաջ շարժվել ու զարգանալ։

Загрузка...



loading...