Առողջություն Լայֆ Միքս Սնունդ և խմիչք Օգտակար

Ի՞նչ կլինի, եթե ամեն օր մեղր ուտեք

Մեղրը վաղուց արդեն ճանաչվել է մեր օրգանիզմի համար առավել օգտակար արտադրանքներից մեկը։ Օգտակար նյութերի բարձր պարունակությունը և նրա ունակությունը դանդաղեցնել ծերացման գործընթացը տվել է նրան գերսնունդ կոչումը – մենք սկսում ենք վերադառնալ մեր նախնիների սկզբունքներին՝ օգտագործել օգտակար և մաքուր սնունդ։

Ահա ինչ կկատարվի ձեր օրգանիզմի հետ, եթե դուք սկսեք օգտագործել մեղր ամեն օր։

Մաշկը կլինի ավելի մաքուր

Մեղրը բնական հակաօքսիդանտ է, որն օգնում է մարմնին ազատվել ավելորդ տոքսիններից։ Հակամանրէնային հատկությունների շնորհիվ մեղրը կարող է դարձնել ձեր մաշկը ավելի մաքուր, քան այն եղել է երբևէ։

Քաշի կորուստ

Շաքարը, որն առկա է մեղրի մեջ տարբերվում է մեր առօրյա օգտագործման շաքարից։ Սովորեցրեք ինքներդ ձեզ օգտագործել մեղր, քաղցրավենիքի, ինչպես շոկոլադի և գազավորված ըմպելիքների փոխարեն, որպեսզի սկսեք կորցնել ավելորդ քաշը։

Շաքարի տոկոսը արյան մեջ

Ինչպես նշել ենք, մեղրը, ըստ էության պարունակում է մեծ քանակությամբ շաքարավազ: Բայց ֆրուկտոզայի եւ գլյուկոզայի եզակի համադրությունը, փաստորեն օգնում է օրգանիզմին կարգավորել շաքարի մակարդակը արյան մեջ և որպես օգտակար պարգևավճար, իջեցնում է խոլեստերինի մակարդակը օրգանիզմում։

Սրտային հիվանդություններ

Ֆլավոնոիդներ և անտիօքսիդանտներ պարունակվող մեղրը, օգնում է կանխել սրտանոթային հիվանդությունների վտանգը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեղրը դանդաղեցնում է խոլեստերինի օքսիդացման գործընթացը մարդու արյան մեջ, դրանով իսկ կանխելով այն գործընթացը, որը կարող է հանգեցնել կաթվածի։

Հրաժեշտ տոքսիններին

Մեղրն ու տաք ջուրը գրեթե լավագույն համակցությունն է հեռացնելու վնասակար թափոնները ձեր օրգանիզմից։ Սա դետոքսինացում է տան պայմաններում, ինքնաշեն միջոցներով։

Իմունային համակարգ

Մեղրն ունի որոշ բավականին տպավորիչ որակներ, որոնք բարերար ազդեցություն ունեն դիմադրողական համակարգի վրա։ Կարևորը, գնեք միայն օրգանական մեղր, լի ֆերմենտներով, վիտամիններով և հանքային նյութերով, որոնք կարող են պաշտպանել ձեզ տհաճ մանրէներից։

 

Աղբյուր

Загрузка...



loading...