Առանց կատեգորիաՄիքսՕգտակար

Ինչպես դեպի ձեզ ձգել փողերը մուդրաների (мудра) միջոցով

Ժամանակակից աշխարհում շատ մարդիկ կրում են ֆինանսական դժվարություններ։ Թվում է, թե լավ և ջանասիրաբար աշխատում են, բայց, չգիտես ինչու, նրանց վիճակը ֆինանսական բնագավառում այդքան էլ լավը չէ։ Ծանո՞թ իրավիճակ է։

Հնարավոր է, որ ամբողջ բանը էներգետիկ ոլորտում է: Այնպես է ստացվում, որ հոսքը, որի միջոցով հոսում է փողի էներգիան, դառնում է անկայուն, եւ պարբերաբար արգելափակվում է։

Դրա վերականգնման համար, խորհուրդ ենք տալիս կատարել հատուկ մուդրաներ, որոնք ժեստերի և դիրքերի շնորհիվ իրենց մեջ են կրում տեղեկատվություն։ Բուդդիզմում և հինդուիզմում դրանք օգտագործվել են դարեր շարունակ, բայց հիմա էլ նրանք շատ հայտնի են ու սիրված։ Նրանց արդյունքը ուղղակի ապշեցուցիչ է։

Խրախուսում ենք ձեզ սովորելու մեկ մուդրա, որը կարգավորում է փողի աճը:

 

Փողերի հոսքը կարգավորելու մուդրա։

Այս մուդրան երաշխավորում է հարստության էներգիայի մշտական հոսքը. Բայց սա չի նշանակում, որ ձեզ վրա երկնքից կթափվի մեծ առատություն։ Եկամուտները կհոսեն հավասարաչափ այնքան, որքան ձեզ անհրաժեշտ է։ Ոչ ավել, ոչ պակաս, որպեսզի ապրեք մշտական բարգավաճման մեջ:

Ձեզ համար կբացվեն եկամտի նոր աղբյուրներ, կարևորը ժամանակին դա նկատելն է ։ Նախկին աղբյուրները կկայունանան կամ էլ կփակվեն անպետքության պատճառով։ Դուք նաեւ կարող եք ստանալ բարձր վարձատրվող աշխատանք, կամ սկսել ձեր սեփական բիզնեսը, առանց որևէ խոչընդոտների:

 

Որքան հաճախ անել մուդրան։

Մեկ շաբաթվա ընթացքում, օրեկան երկու անգամ, 2-3 րոպե տևողությամբ կատարեք այդ ծիսակատարությունը։ Լավ կլինի այն անել առավոտյան եւ երեկոյան: Այնուհետև վերցրեք մեկ շաբաթ ընդմիջում և փորձեք կրկին.

 

Ինչպես անել մուդրա եկամտի ներգրավման համար։

1. Պարզեք ձեռքերը առաջ ափերով վար։

2. Միացեք ափերը բաժակի տեսքով, այնպես, իբրև թե ուզում եք ջուր վերցնել։ Մատները պետք է սերտորեն կպնեն իրար։

3. Միացրեք երկու ձեռքերի բութի, ցուցամատի և միջնեմատի բարձիկները:

4. Փակեք ձեր աչքերը: Թուլացեք և հետևեք ձեր շնչառությանը: Խորը շնչեք և արտաշնչեք։

5. Կենտրոնացեք և պատկերացրեք, որ հոնքերի մեջտեղի կետում կենտրոնացված է էներգիա:

6. Տրամադրվեք այդ էներգիայի աղբյուրի անսպառ լինելու վրա։

7. Մնացեք այդ դիրքում մի քանի րոպե:

Այս մուդրան հարմար է նրանց համար, ովքեր ցանկանում է կայունացնել ֆինանսական վիճակը եւ գտնել կայուն եկամտի աղբյուր:

Загрузка...
Tags

Related Articles