ԱռողջությունԼայֆ

Ինչպես հեռացնել պզուկները ատամի խոզանակով

Մարդկանց մեծամասնությունն իրենց կյանքի ինչ-որ մի հատվածում ունենում են մաշկի հետ կապված խնդիրներ։ Անկախ նրանից, դա կապված է սեռական հասունության հետ, թե մեծահասակների մոտ խցանված ծակոտկենների հետ, պահել այն մաքուր և առողջ այդքան էլ հեշտ խնդիր չէ։ Իհարկե, կան հարյուրավոր հասանելի ապրանքներ, որոնց արտադրողները պնդում են, թե դրանք կարող են օգնել ձեզ հետ, ձեր կոնկրետ խնդրի լուծման հարցում, բայց նրանք մեծամասամբ թանկ են, և միշտ չէ, որ հարմար են մաշկի բոլոր տեսակների համար:

Մենք խորհուրդ ենք տալիս մաշկի խնամքի համար մեկ միջոց, որը կբացի ձեր մաշկի ծակոտկեները և այն կդառնա մաքուր և առողջ: Անհրաժեշտ է ընդամենը երեք պարզ բաղադրիչ և ատամի խոզանակ;

 

Ձեզ անհրաժեշտ է:

• մաքուր, չօգտագործված ատամի խոզանակ

• 1 ճաշի գդալ ատամի մածուկ

• 1 ճաշի գդալ սննդային սոդա

• մի քիչ տաք ջուր

 

Մաքրեք մաշկը

Նախ, լվացեք ձեր դեմքը, և ապա վերցրեք եռման ջրում թրջված սրբիչը և տաքացրեք մաշկի բոլոր վնասված հատվածները, որտեղ կան պզուկներ։ Սա կբացի մաշկի ծակոտկեները։

Պատրաստեք խառնուրդը

Խառնեք իրար հետ սոդան, ջուրը և ատամի մածուկը։

Դիմակի օգտագործումը

Խառնուրդը տարածեք ցանով լի հատվածներում։

Մերսում

Օգտագործեք ատամի խոզանակը՝ մերսելով խառնուրդը ծակոտկենների մեջ։ Այս փուլի համար կարևոր է, որ խոզանակը լինի շատ մաքուր։

Հեռացրեք դիմակը

Երբ մաքուր մատներով դեմքից թոթափեցիք մածուկի մնացորդները, մի պահ էլ դրանք թողեք ձեր մաշկի վրա։ Այժմ դուք կարող եք հեռացնել ամբողջը սրբիչի օգնությամբ, բայց զգուշացեք, ձեր մաշկն այժմ շատ զգայուն է:

Մաքրելու գործընթաց

Ծակոտկենների մաքրման ընթացքն ավարտելու համար պարզապես լվացեք դեմքը տաք ջրով և հեռացրեք մածուկի մնացորդները։ Արդյունքը կզարմացնի ձեզ։ Ձեր մաշկը երբեք չի եղել այսքան մաքուր։

Դուք կարող եք դիտել բոլոր քայլերը այս տեսանյութում։

 

Սա հրաշալի խորհուրդ է նրանց համար, ովքեր ունեն խնդիրներ պզուկոտ ու յուղոտ մաշկի հետ։ Փորձեք այն, ձեզ համար դա մի միջոց է տնտեսելու գումարները և դարձնելու ձեր մաշկն ավելի առողջ, գեղեցիկ ու լավ, քան երբևէ:

 

Աղբյուր

Загрузка...
Tags

Related Articles