Առանց կատեգորիա Հնարք Միքս Օգտակար

Ինչպե՞ս իմանալ, թե ինչ են մարդիկ մտածում իրականում ձեր մասին. 7 հնարք

Որոշ իրավիճակներում, մեզ անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես են մեզ գնահատում շրջապատում։ Նոր բիզնես, մի նոր նախագիծ, մի նոր գիրք, կամ նույնիսկ մի նոր ոճ – դուք ուզու՞մ եք իմանալ, թե ի՞նչ են կարծում ուրիշները դրա մասին, որպեսզի շարժվեք առաջ: Հաճախ, դրա փոխարեն մենք ստանում ենք անազնիվ գովասանք, որն անիմաստ է ինքնազարգացման համար։ Սքոթ Յանգ բլոգգերը կիվսում է ազնիվ խոսակցությունների գաղտնիքի վերաբերյալ:

 

Դուք վախենու՞մ եք ձեր գաղափարների քննադատումից եւ ընդդիմությունից։ Ես նկատել եմ, որ մեզ շրջապատողները չեն ցանկանում բացահայտել իրենց իրական կարծիքը, մի քանի պատճառներով: Նախ, նրանք վախենում են փչացնել հարաբերությունները, երկրորդը, ուզում են աջակցել ձեզ, եւ երրորդը, չեն գիտակցում, որ ստում են։

«Ստել փրկելու» համար պարտադիր չէ, որ լինի անամոթ խաբեության պես։ Ձեզ կարող են առաջարկել ուղղել որոշ մանրամասներ, առանց մատնանշելու թերությունները, որոնք նկատելի են ուրիշներին։ Ձեզ կգովան, թաքցնելով իրենց իրական, հաճախ ավելի սառը վերաբերմունքը ձեր նախաձեռնության վերաբերյալ։ Որպես արդյունք, ոգեւորության ավելցուկին անխուսափելիորեն, կհաջորդի հիասթափությունը․ նրանք, ովքեր ձեզ չեն ճանաչում, կլինեն պակաս զգացմունքային իրենց գնահատականներում:

Իհարկե, մեր վիրտուալ եւ իրական կյանքում կան նաեւ «տրոլլեր», ովքեր ասում են գառշելի բաներ, բայց հիմա խոսքը գնում է ձեզ բարյացակամ վերաբերող մարդկանց մասին, ում դուք վստահում եք։ Ինչպե՞ս հասնել ազնվության։

 

1. Ընդունեք քննադատությունը

Անհաճո մեկնաբանությունները տրտմեցնում են, բայց եթե դուք ուզում եք բարելավել ինչ-որ մի բան, նրանք կարող են լինել արժեքավոր գործիք։ Ոչ բոլոր մեկնաբանություններն են արդարացի, եւ քննադատները կարող են լինել սխալ. Բայց եթե դուք հասկացնել տաք, որ ի վիճակի եք դիմանալու քննադատությանը, առանց հիստերիայի, ամենայն հավանականությամբ, շրջապատի անկեղծության աստիճանը կմեծանա։

 

2. Տվեք ճիշտ հարցեր

Ահա մի քանի հարցեր, որոնք կօգնեն ձեզ տեսնել ճշմարտությունը, նույնիսկ շողոքորթության քողի տակ:

 

• Ինչը՞ առավել դուր չեկավ ձեզ (իմ ելույթում, ապրանքի մեջ, նոր կերպարի մեջ):

• Ի՞նչ պետք է անեմ, որ իմ նախագիծը լավից դառնա լավագույնը:

• Ցանկանու՞մ եք գնել այն. Եթե ոչ, ապա ինչու՞:

 

3. Կարդացեք տողերի արանքում

Ուշադրություն դարձրեք այն բաներին, որոնց մասին չի խոսացվել, ուշադիր եղեք մանրամասներին, որոնք նշված չէին: Օրինակ, դուք ունեք մի խոհանոցային բլոգ․արդյոք պատրաստում են ձեր ընկերները ձեր բաղադրատոմսերով։

4. Հրապարակեք ձեր գաղափարները ֆորումներում

Ֆորումները մի միջոց են ստանալ հետադարձ կապ առանց անձնական շփման: Վիրտուալությունը ազատագրում է։ Եթե դուք դուր չեք գալիս մարդկանց, նրանք այդպես էլ կասեն։ Դուք կհանդիպեք նրբանկատության, անհանդուրժողականության եւ կարծրատիպ մտածելակերպի հետ։ Բայց դա լավ է, աշխարհը ձեզ չի խնայի, այնպես որ «վարդագույն ակնոցները» միայն խանգարում են հաջողությանը հասնելուն։

 

5. Նայեք ոչ թե խոսքերին, այլ գործերին

Եթե մի ընկեր կամ ծանոթ չի ցանկանում է գնել կամ գովազդել ձեր արտադրանքը, ապա միգուցե նա այդքան էլ բարձր կարծիքի չէ դրա մասին։

 

6. Հաշվի առեք արդյունքները, այլ ոչ թե մտերիմների խորհուրդները

Լավագույն հետադարձ կապը տալիս է ընդհանուր առմամբ աշխարհը, այլ ոչ թե մտերիմ մարդկանց մի խումբը։ Ցանկանում եք իմանալ, թե արդյո՞ք դուք լավ եք գրում։ Սկսեք բլոգ կամ հրապարակեք մի վեպ: Ցանկանում եք իմանալ, թե արդյո՞ք դուր է գալիս մարդկանցը ձեր արտադրանքը. Սկսեք վաճառել այն սահմանափակ քանակությամբ։

 

7. Գտեք մեկին, ով բոլոր իրավիճակներում կասի ճշմարտությունը

Դուք ունեք ընտրություն: Որոշեք, ինչն է ձեզ ավելի անհրաժեշտ՝ գովասանքը թե անկեղծությունը: Գովասանքը բարձրացնում է տրամադրությունը, երբ արդյունքներն այնքան էլ կարեւոր չեն: Ի՞նչ տարբերություն, վաճառվում են արդյոք ձեր ստեղծագործությունները, եթե այդ հոբբին հաճույք է պատճառում ձեզ։ Եթե ուզում եք հասնել նպատակին, ապա, անկեղծ գնահատականը անհրաժեշտ է։ Այն ոչ միայն հարվածում է ինքնասիրությանը, այլ սովորեցնում է աշխատել ինքդ քեզ վրա:

 

Աղբյուր

Загрузка...



loading...