Լայֆ Միքս Նորաձևություն Օգտակար

Ինչպես ներկել աչքերը, եթե ակնոց եք կրում

Նրանք, ովքեր ակնոց են կրում, պետք է ուշադիր լինեն, որպեսզի շպարը ներդաշնակ լինի ակնոցի շրջանակի, ապակու գույնի հետ: Աչքերի ներկը պետք է կանոնավորի ակնոցի ապակիների ազդեցությունը:

Կարճատեսության դեպքում անհրաժեշտ է ընդգծել աչքերի մեծությունն ու արտահայտչականությունը, մեղմացնելով ապակիների փոքրացնող հատկությունը:

Կոպերի համար կարելի է օգտագործել վառ գույնի ստվերաներկ (շագանակագույն, կանաչ, մանուշակագույն): Կարելի է նաև ներկել ներքևի կոպերը և աչքերի արտաքին անկյունը: Անմիջապես հոնքերի տակը կարելի է ներկել սպիտակ, բաց կարմրավուն ստվերներով: Սևաներկը երկարացնում է թարթիչները, դարձնում ավելի խիտ: Կարելի է նաև մատիտով ընդգծել աչքերի եզրագիծը:

Հեռատեսության դեպքում պետք է աշխատել փոքրացնել ապակիների խոշորացնող հատկությունը: Կարելի է ընտրել տաք երանգի ստվերաներկ` ծիրանագույն, բաց շագանակագույն, որը պետք է քսել աչքերի արտաքին անկյունից` դեպի քունքերը, որպեսզի աչքերը շատ կլոր չերևան: Թարթիչները մի թեթև ծածկեք սևաներկով: Աչքերի եզրագիծը խորհուրդ չի տրվում ցայտուն ընդգծել: Պետք է խուսափել սադափագույն ստվերաներկից:

Տարիքային հեռատեսության դեպքում պետք է վարվել նույն կերպ, ընտրելով ավելի փափուկ գուներանգներ:

Երեկոյան տոնական շպարի հետ խորհուրդ է տրվում կրել թեթև, երկաթե նուրբ շրջանակներով ակնոցներ, որոնք ավելի են ընդգծում աչքերը: Շրջանակները կարող են լինել արծաթափայլ և ոսկեփայլ: Հնարավորության սահմաններում աշխատել արծաթափայլ շրջանակի համար ընտրել կապտավուն ապակիներ:

Загрузка...



loading...