Առանց կատեգորիա Միքս Օգտակար

Ինչպե՞ս վերադարձնել ձեր հաջողությունը: ոչ մի կախարդություն — միայն գործողություններ

Հայտնի մարդկանցից շատերն ընդունում են, որ առանց հաջողության իրենք չէին հասնի հաջողության։ «Ճիշտ ժամանակին լինել ճիշտ տեղում», — արտահայտությունը մեծանուն մարդկանց հաջողության գրավականի հիմնական անփոխարինելի բաղադրիչներից մեկն է եղել։  Առանց որևէ հաջողության աշխատանքը վերածվում է սիզիֆյան աշխատանքի։ Բայց ի՞նչ անել, եթե հաջողությունը լքել է ձեզ։

 

Համացանցում կարելի է շատ խորհուրդներ գտնել հաջողությունը վերադարձնելու համար․ հավատա ինքդ քեզ և լավագույնին, բաց եղիր մարդկանց նկատմամբ, տուր ավելին, քան ստանում ես, ունեցիր նպատակ, և իմացիր, թե ինչ ես ուզում, զբաղվիր սիրած գործերով և մի նահանջիր դժվարությունների առջև:

 

Իհարկե, այդ խորհուրդները կօգնեն ձեզ դառնալ ավելի հաջողակ: Սակայն, դրանց շնորհիվ կկարողանա՞ք դառնալ ավելի տեսանելի «Երջանիկ Պատահարի» համար և հաջողությունը ետ բերել ձեր կյանքի մեջ։

Եվ ինչպե՞ս վարվել այն երջանիկների հետ, ում համար անհրաժեշտություն չկա պահել որևէ հատուկ կանոններ եւ գործողություններ: Հաջողությունը հետեւողականորեն անընդհատ այցելում է նրանց…

Ինչ-որ մեկի մոտ միշտ առկա է գումար չնախատեսված ծախսերի համար, իսկ մյուսները հաճախ հայտնվում են «բաց» պտուտադռնակի առջև մետրոյում և անցնում են առանց ժետոնի։ Մեկն ինձ ասաց, որ նա իր կյանքում երբեք չի փնտրել աշխատանք, և ոչ մի օր առանց աշխատանքի չի մնացել․ այն նրան միշտ առաջարկել են ընկերները։ Ի դեպ, առաջարկել են լավագույնը, իր համար կատարելապես հարմարը և բարձր վարձատրվողը:

 

Ինչու՞ է այդպես, և արդյո՞ք հնարավոր է փոխել իրավիճակն այնպես, որ նույն հաջողակը դառնաք և դուք։

Իհարկե, եթե հաջողություն չկա, ապա բռնել այն անիմաստ է։ Բայց ինչպես կարելի է վերադարձնել հաջողությունը ձեր կյանքում: Բոլորին էլ վաղուց հայտնի է․ կարելի է հաղթել խաղարկություն, միայն այն դեպքում, երբ գնեք վիճակախաղի տոմս։ Այնպես որ տվեք հաջողությանը

հնարավորություն արտահայտվելու համար։ Գործեք, իրականացրեք, իրագործեք և այն ժամանակ ձեզ իհարկե կհաջողվի ամեն բան։

«Մարդիկ, ովքեր հաջողության են հասնում կյանքում, — սրանք այն մարդիկ են, ովքեր կանգնում և փտրում են իրենց անհրաժեշտ իրավիճակը, դեպքը», — Բեռնարդ Շոու։

Եթե հաջողությունը ձեզ լքել է, ապա հիշեք, ինչպիսի հանգամանքներում դա տեղի ունեցավ։ Ի՞նչ կարևոր (և անկարևոր) բաներ են տեղի ունեցել ձեր կյանքում այդ ժամանակ։ Ի՞նչ է փոխվել ձեր վարքի, սովորությունների, սզբունքների մեջ։

Ավելորդ չի լինի մտածել թվերի հետ հնարավոր էական կապերի մասին․ օրինակ ձեր ընտանիքում ծննդյան կամ մահվան, ամուսնալուծությունների եւ հարսանիքների, ճամփորդությունների և այլն ամսաթվերի հետ կապված։ Հնարավոր է, ինչ-որ կարևոր բան է կատարվել հարազատներից կամ նախնիներից մեկի հետ նույն տարիքում, կամ կյանքի նմանատիպ փուլում։

Փորձեք հիշել ձեր կյանքում մի ժամանակահատված, երբ դուք իսկապես հաջողակ էիք։ Հաջողությունը պատահում է մեզանից յուրաքանչյուրի հետ, նույնիսկ առավել անհաջողակների։ Ի՞նչ էիք զգում այդ ժամանակ։ Ինչպիսի՞ն էր ձեր վիճակը, միտքը, զգացմունքները։ Փորձեք վերադառնալ այդ զգացմունքներին — գուցե կգտնեք ձեր ներսում որևէ մոռացված բան, որը նախկինում գրավում էր հաջողությունը։

Եթե հաջողությունը համառորեն շրջանցում է ձեզ, ապա անհրաժեշտ է ավելի խորը վերանայել այն, ինչը կատարվում է ձեզ հետ։

Հաջողությունն ու բարի բախտը, — դա ոչ միայն ճակատագրի նվերներն են, դա նաև ունակությունն է ապավինելու արտաքին աշխարհի վրա: Մենք հաջողակ ենք այն պահին, երբ ներդաշնակ ենք ինքներս մեր և արտաքին աշխարհի հետ։ Կարող ենք լսել և մեզ և արտաքին աշխարհը և համաչափ ենք շարժվում աշխարհի հետ: Այդ ժամանակ էլ պատահում է այն, ինչ մարդիկ անվանում են հաջողություն: Ես քայլ եմ անում, և Աշխարհը նույնպես քայլ է անում ընդառաջ: Հաջողությունը դա մարդու պարն է շուրջ բոլորը կատարվող իրադարձությունների հետ։

Որպեսզի հասկանանք, թե ինչպես կարելի է վերադարձնել հաջողությունը, պետք է նախ և առաջ հաշվի առնենք պատճառները, որոնք խանգարում են լինել հաջողակ։

Երբեմն այդ պատճառները մակերևութային են, իսկ երբեմն էլ արմատներով գնում են նախորդ սերունդների ճակատագրի մեջ:

Որպեսզի հաջողությունը կայանա, նրան չպետք է վախեցնել և պետք է ընդունել այն։ Տարօրինակ է հնչում, բայց այն ամենն, ինչ հեշտությամբ է տրվում մարդկանց, վանում է նրանց։ «Ձրի պանիրը միայն մկան թակարդում է», կարծում ենք մենք, և անտեսում ենք հաջողությունը։

Բացի այդ, երբ հաջողությունը, ի վերջո, կարողանում է սողոսկել մեր կյանք, ապա հնարավոր է, որ նրան ձգտող անձնավորությունը ըստ էության, չի կարող ընդունել մի բան, որը տրվում է «հեշտ»։ Ամենը պետք է «վաստակել» քրտնաջան աշխատանքի շնորհիվ, և ինչքանով որ այն ծանր է, այնքանով առկա են շոշափելի ձեռքբերումները …

 

Հաջողությունը դա հիմունքային վերաբերմունքն է աշխարհի նկատմամբ։

Նախապաշարումները, որոնք խանգարում են հաջողությանը ներթափանցել ձեր կյանք, կարող են լինել բազմազան:

Նրանցից մի մասը իր ծագումով եկել են վաղ մանկությունից, երբ մենք ճանաչում ենք աշխարհը և ձևավորվում մեր վերաբերմունքը նրա հանդեպ: Եթե լիովին բավարարվում էին մեր կարիքները, և մենք զգում էինք մեզ հարմարավետ և ապահով մանկության տարիներին, ուրեմն դա կպայմանավորի մեր հետագա հարաբերությունները ինքներս մեր և շրջապատող աշխարհի հետ:

Ծնողների վերաբերմունքը և երեխաների հարաբերությունները ծնողների հետ ունեն մեծ ազդեցություն հասուն տարիքում այդ մարդու հաջողակ լինելու համար։ Շատ վաղ տարիքից երեխան գիտակցում և շատ լավ հիշում է․ արդյո՞ք սիրում են իրեն, նա պաշտպանվա՞ծ է, թե միայնակ:

Սեփական ծնողների ընդունումը հանգեցնում է սեփական անձի ընդունմանը։ Միայն այս կերպ է հնարավոր դառնում լսել ինքդ քեզ և ունենալ ներդաշնակություն արտաքին աշխարհի և քո ներքին աշխարհի հետ։

Հաջողությունը դա մեր նախնիների ճակատագիրն է։

Մեր հարաբերությունները հաջողության և բախտի հետ կախված չեն միայն մեր մանկությունից։ Դա կարող է ծագել մեր նախնիների ճակատագրից նույնպես։ Տարանջատումը, կոլեկտիվացումը, իրավահաջորդների միջև գույքային բաժանումները, պատերազմները և սովը — այդ բոլոր ողբերգական իրադարձությունները խոր հետք են թողնում ապագա բազմաթիվ սերունդների ճակատագրի վրա:

Ցանկացած մարդ կհաղթի, եթե նրան բաժին հասնեն ընտիր խաղաքարտեր, բայց մասնագետը կհաղթի անկախ խաղաքարտերից։

«Հաջողության կարելի է հասնել միայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ», «Փողը դա փոշի է, ոչնչություն», «Փողը չի կարելի «փայլեցնել» և ցուցադրել այն, բայց ավելի լավ կլինի, եթե դրանք չծախսել ընդհանրապես», «Կամ հաջողակ կարիերա, կամ երջանիկ անձնական կյանք», — այս արտահայտությունները, որոնք կանխում են հաջողությունը, նույնքան բազմազան ու բազմաթիվեն, ինչպես պատմությունները, որոնք հանգեցնում են նման համոզմունքների ձևավորմանը։

Փողն ու հաջողությունը կարող են ձեռք բերվել մեծ դժվարությամբ, բայց բերել մեծ օգուտ։

Նրանք կարող են ձեռք բերվել հեշտությամբ, բայց և շատ հեշտ էլ անհետանալ առանց հետք թողնելու։

Փողը կարող է հոսել մատների արանքով, անհետանալ, հալվել։

Շահութաբեր բիզնես առաջարկները կարող են կողանցել մարդուն, իսկ գործարքները ձախողվեն մեկը մյուսի ետևից։

Այսպիսով, ինչպես հաստատել լավ հարաբերություններ սեփական ճակատագրի հետ և վերադարձնել հաջողությունը։

Հաջողությունը անշուշտ կպտտվի ձեզ դեմքով, երբ դուք կարողանաք հստակ տեսնել ձախողմանը տանող պատճառները։ Բացահայտելով ամհաջողության աղբյուրը՝ մարդը հնարավորություն է ստանում կառավարել իր սեփական սկզբունքները։

 

Աղբյուր

Загрузка...

GoodLife.am կայքի նյութերի (մասնակի կամ ամբողջական) օգտագործումն առանց ակտիվ հղման արգելվում է:
loading...