Լայֆ Հարաբերություն

Ինչպիսին ես անկողնում՝ ըստ քո ծննդյան շաբաթվա օրվա

Փորձեք հին օրացույցով ճշտել, թե շաբաթվա որ օրն եք ծնվել

Երկուշաբթի ծնվածներ

Երկիրը երկուշաբթի է ստեղծվել, այդ պատճառով այդ օրը ծնված մարդիկ միշտ ավելի իմաստուն են, անկաշկանդ եւ ջանասեր: Նրանք սիրում են փորձարկումներ եւ նայում են ուղիղ դրանց աչքերի մեջ: Արտաքին գործոնների առումով` երկուշաբթիի մարդիկ միշտ հրաշալի տեսք ունեն: Նրանք հրեշտակային դեմք ունեն եւ ոճի հրաշալի զգացում: Նման մարդկանց ենթագիտակցորեն ուզում ես կողքիդ տեսնել: Դրանք մագնիս մարդիկ են: Նրանք չեն վախենում կարճատեւ սիրավեպերից, բայց ամբողջությամբ բացվում են միայն «յուրայինների» առաջ: Նրանք ամենավարպետ սիրեկաններն են, որովհետեւ հաճախ են հոգեբանական մեթոդ օգտագործում` ռոմանտիկան:

Երեքշաբթի ծնվածներ

Երեքշաբթիի շքեղ եւ շնորհագեղ մարդիկ շատերի սեռական ցանկության առարկան են: Նրանք ֆիզիկապես ուժեղ են եւ իրենց ցանկություններում մի քիչ ագրեսիվ: Իրենց էությամբ նրանք եսասեր են եւ ինքնասիրահարված, հաճախ են մտածում իրենց մասին եւ իրենց պահանջների: Բայց նրանք հրաշալի սիրեկաններ են, որոնք միշտ ինտուիցիայով հասկանում են, թե ինչ է ուզում իրենց զուգընկերը: Իսկ ինտիմ խաղերի համար դա հրաշալի հատկանիշ է:

Չորեքշաբթի ծնվածներ

Այդ մարդկանց համար դժվար է որոշել, թե ինչ եւ ինչպես են ուզում անկողնում: Նրանք ջանում են ամեն ինչ փորձել, բայց միաժամանակ չեն ուզում «մատչելի» եւ «թեթեւամիտ» թվալ: Նրանք չեն վախենում նոր գագաթներ գրավել: Նրանց համար անհնարին ոչինչ չկա, բայց նրանք չեն ցուցադրի իրենց տաղանդները: Նրանց համար գլխավորն արդյունքն է եւ ինքնատիպությունը: Նրանց ձանձրացնում է միատարրությունը եւ միատեսակությունը: Որքան ավելի եք տալիս նման մարդկանց, այնքան շատ եք ստանում ի պատասխան: Առատաձեռնության եւ ընկալման մակարդակը հավասար է փոխհատուցման մակարդակին:

Հինգշաբթի ծնվածներ

Հինգշաբթիի մարդիկ կյանքից ամեն ինչ ստանում են արագ եւ հնարավորինս շատ: Նրանք չեն վախենում ռիսկից եւ գիտեն ադրենալինի համը: Նման զուգընկերոջ հետ չես հասցնի ձանձրանալ: Իրենց էությամբ նրանք պայքարում են արդարության համար, այդ պատճառով անկողնում ավելի լավ է նրանց հետ անմիջապես քննարկել բոլոր «տաբու» գոտիները եւ թեմաները, որովհետեւ նրանք խաբեությունը չեն ների:

Ուրբաթ ծնվածներ

Ուրբաթ օրվա մարդիկ չեն սիրում արագ «վերամիավորում»: Եվ այժմ մենք խոսում ենք ոչ թե հենց գործընթացի արագության մասին: Նրանք չեն սիրում հարաբերություններն արագ տեղափոխել «ֆիզիկական մտերմության» փուլ: Նրանց համար կարեւոր են զգացմունքները, հարգանքը, ըմբռնումը եւ ներդաշնակությունը: Ուրբաթ օրվա մարդիկ ինտիմին լուրջ են վերաբերվում, այդ պատճառով չարժե շտապեցնել նրանց: Հոգին բացեք նման զուգընկերոջ առաջ, ի պատասխան դուք երջանիկ կյանքի դրախտային անկյուն կստանաք անկողնում լիակատար ըմբռնմամբ:

Շաբաթ ծնվածներ

Այս մարդիկ այրվում են: Նրանք լի են էներգիայով եւ ինքնատիպ մտքերով: Շաբաթի մարդիկ չեն վախենում, որ իրենց անակնկալի կբերեն ցանկացած վայրում եւ ցերեկվա եւ գիշերվա ցանկացած ժամի «անպատշաճ» զբաղմունքով զբաղվելիս: Ադրենալինը նրանց երկրորդ «ես»-ն է: Նրանք, առաջին հանգստյան օրվա նման, միշտ սպասված են եւ անմոռանալի: Եթե դուք շաբաթ օրը ծնված զուգընկեր եք ունեցել, նրա հետ համատեղ գիշերների կարոտը ձեզ կհետապնդի երկար եւ տանջալիորեն:

Կիրակի ծնվածներ

Նրանք ամենաիմաստուն զուգընկերներն են: Նրանք հուսալի են, կայուն, ֆիզիկապես եւ բարոյապես սքանչելի: Նրանք անկողնում միշտ մտածում են զուգընկերոջ մասին: Փոխադարձ բավարարումը նրանց կենսական առաքելությունն է: Կիրակիի մարդիկ լի են էներգիայով եւ հրաշալի ֆիզիկական նախապատրաստություն ունեն, ինչը նրանց հրաշալի սիրեկաններ է դարձնում: Կիրակիի մարդիկ գնահատում են շքեղությունը եւ գեղեցկությունը, այդ պատճառով ֆիզիկական հաճույքից բացի, ձեզ էսթետիկ հաճույք է սպասում:

Որքան էլ ֆանտաստիկ հնչի դա, մարդկանց` իրար հանդեպ հակումը կապված է շաբաթվա այն օրից, որում ծնվել են: Հնարավոր է` վերհիշելով ձեր բոլոր նախկին զուգընկերներին` դուք նկատել եք, որ նրանց մեծ մասը ծնվել է շաբաթվա կոնկրետ մի օր: Բնությունը եւ ճակատագիրը միշտ հարչուստ են եղել գաղտնիքով եւ հանելուկներով: Մենք հենց նոր բացահայտել ենք ֆիզիկական եւ բարոյական ձգողության միստիկական «համընկնումը»:

Սերը եւ նրա բոլոր դրսեւորումները մեր կյանքի լուսավոր մասն են: Հենց այդ զգացումներն են մեզ ավելի լավը դարձնում եւ մեզ երկրորդ շնչառություն են տալիս: Երջանկությունը գալիս է ինչ-որ պահի եւ հավերժ չի տեւում, այդ պատճառով պետք է սովորել վայելել յուրաքանչյուր պահը, որն անցկացնում եք սիրելի մարդու հետ:

Загрузка...



loading...