Առողջություն Լայֆ Միքս Փաստ

Ինչու՞ եք կրճտացնում ատամները քնած ժամանակ։ 3 փաստ Բրուքսիզմի մասին

Դուք երբեւէ արթնացել եք ծանրության կամ ցավի զգացումով ծնոտի, դեմքի, եւ նույնիսկ ամբողջ գլխի, ինչպես նաեւ պարանոցի եւ ուսերի մասում։ (բայց մեկ օր առաջ չեք կռվել ինչ-որ մեկի հետ): Գուցե՞ դուք տառապում եք բրուքսիզմով։

Ատամի էմալը գրեթե 97% բաղկացած է անօրգանական նյութերից, դրա շնորհիվ այն այդպես ամուր է։ Սպիտակուցներ, լիպիդները և ածխաջրերը դրանում նվազագուն չափի են։

Փորձագետ.

Ալեքսանդր Վոլվաչ՝ Վոլվաչ ատամնաբուժական կլինիկայի տնօրեն

1. Ինչի՞ մասին է խոսքը

Բրուքսիզմը մի վիճակ է, որի ժամանակ անձը ակամա կրճտացնում է իր ատամները քնի մեջ։ Այս հիվանդությունը շատ հայտնի չէ, բայց, ըստ տարբեր փորձագետների, ամբողջ աշխարհում մարդկանց 8-ից մինչեւ 31% ատամները կրճտացնում են։ Սակայն, շատ մարդիկ պարզապես չեն նկատում դա, քանի որ դա տեղի է ունենում քնած ժամանակ և ինքնուրույն դա ախտորոշել հնարավոր է միայն հիմնավոր ապացույցների շնորհիվ, որոնք են․

• դուք չեք ստանում բավարար քուն

• դուք ունեք առավոտյան գլխացավ

• ցավում է ծնոտը կամ ականջի տակի մասը

• ցավում են դիմային մկանները

• հաճախ ունենում եք գլխապտույտ

• ցավում եմ քթի հավելյալ խոռոչները

• ցավում է պարանոցը, ուսերը, գոտկատեղից բարձր ընկած հատվածը

• շատ ավելի զգայուն եք լույսի նկատմամբ

Նկատե՞լ եք երեք կամ չորս ընդհանուր ախտանիշ. հարցրեք այն անձին, ում հետ դուք քնում, — արդյոք դուք կրճտացնում եք ատամները քնի մեջ։

 

2. Ինչո՞վ է դա վտանգավոր

Ատամի էմալը – օրգանիզմի ամենաամուր հյուսվածքն է, բայց նա նախատեսված է համեմատաբար փափուկ սննդի հետ շփման համար, այն չպետք է ծամի ինքն իրեն, դրանից նա քայքայվում է։ Բացի այդ, ատամները խնդրի միայն մի մասն են։ Հարձակման տակ է ծնոտն ընդհանուր առմամբ, ինչպես նաեւ հոդերը ու մկանները, որոնք ապահովում են ծնոտի գործունեությունը։ Բանը նրանումն է, որ ատամների կրճտոցը դա ավելորդ ճնշում է, բեռ է, որը բնորոշ չէ ձեր ծամող ապարատին, այն կարող է հանգեցնել բորբոքումների եւ դեգեներատիվ փոփոխությունների:

 

3. Ինչ պետք է անել

Բրուքսիզմի յուրահատուկ բուժում գոյություն չունի: Որպեսզի պաշտպանել ծնոտը, պետք է վերացնել դրա պատճառները, իսկ սրա հետ կարող են առաջանալ խնդիրներ։ Քանի որ սա հաճախ է լինում նման հիվանդությունների հետ, բրուքսիզմի պատճառները կարող են լինել տարբեր՝ ծնոտի սխալ դիրքից /прикус/ մինչև էպիլեպսիան: Մեկ կամ մի քանի ատամի բացակայությունը, ծնոտի սխալ դիրքը, ատամների շապիկները կամ նախկին ատամնաբուժերի սխալները։ Սրանք կարող են լինել բրուքսիզմի հիմնական «ատամնաբուժական» պատճառները։

Բայց նույնիսկ եթե հիվանդության արմատը միանգամից չկարողացաք հայտնաբերել, մի հուսահատվեք, պատվիրեք հատուկ սարք, որն անհրաժեշտ է հագնել քնից առաջ և այն կպահպանի ձեր ատամները իրարուց։ Այո, եւ այդ բեռը մկանների եւ հոդերի վրա կլինի ավելի նուրբ։ Մինչդեռ, գնացեք հոգեթերապեւտի մոտ: Օրվա ընթացքում ձեր բոլոր վերապրումները՝ սկսած ամենօրյա սթրեսից աշխատանքի վայրում և վերջացրած դաժան կյանքի դժգոհությամբ — կարող են ակամա ստիպել ձեզ կրճտացնել ատամներով ամբողջ գիշեր։


Ինչպես հեռացնել ատամնափառը ընդամենը 5 րոպեում

Ձերբազատվեք անտանելի ատամնացավից 1 րոպեում ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ այս բնական միջոցները

Հիասքանչ միջոց տնային պայմաններում ատամնաքարերից ազատվելու համար

Ինչու՞ եք կրճտացնում ատամները քնած ժամանակ։ 3 փաստ Բրուքսիզմի մասին

Загрузка...



loading...