Գիտություն Լայֆ

Կանադացի գիտնականներն առաջին անգամ գրանցել են մահից հետո մարդու ուղեղի աշխատանքը

Կանադացի գիտնականները հայտնել են մահացած մարդու ուղեղի ակտիվության հազվադեպ դեպքի մասին: Մասնագետները սրտի կանգի պահից սկսած գրանցել են շարունակական դելտա ալիքներ, որոնք սովորաբար առաջանում են խորը քնի ժամանակ:

Հետազոտողները 4 մարդու ուղեղի եւ այլ օրգանների գործառնությանը հետեւել են մահացման վիճակում, երբ տեղի է ունենում կենտրոնական նյարդային համակարգի ակտիվության մարումը:

Պարզվել է, որ ուղեղի բջիջների ակտիվությունն արտացոլող էլեկտրաէնցեֆալոգիկ ալիքների տատանումների եւ հաճախականության փոփոխությունների պահը չի համընկել սրտի կանգի պահի հետ, իսկ ավելի հաճախ նրանից առաջ է անցել: Երեք հիվանդների մոտ էլեկտրաէնցեֆալոգրի ազդանշանը զրոյի է հասել մինչեւ սրտի զարկի դադարեցումը՝ 10, 8 եւ 1,5 րոպե առաջ հիվանդների համարակալմանը համապատասխան:

Դրանից հետո չորրորդ հիվանդի մոտ արձանագրվել է կլինիկական մահ (կենսաբանական մահվան շրջելի փուլը), որին բնութագրական է երակազարկի եւ բբի ռեակցիայի բացակայությունը, սակայն 10 րոպե շարունակ նրա էլեկտրաէնցեֆալոգրի վրա դելտա ալիքներ են նկատվել: Սա վկայում է, որ մահանալու պրոցեսը կարող է յուրաքանչյուր մարդու համար եզակի լինել: Մասնագետների կարծիքով՝ դեռեւս վաղ է խոսել մահվանը մերձ ապրումների այս տարբերությունների կապերի մասին, որոնց դեպքում մարդիկ կարող են հալյուցինացիաներ տեսնել եւ այնպիսի զգացողություն ունենալ՝ ասես մարմնից դուրս են գալիս:

Գիտնականները դեռեւս չեն կարողանում բացատրել, թե սրտի կանգից հետո ուղեղն ինչկերպ է գործում: Վարկածներից մեկը սարքավորման անսարքությունն է, չնայած հնարավոր են նաեւ կենսաբանական անհայտ պատճառներ:

Ժամանակակից բժշկական պրակտիկայում մարդու մահը համարվում է ուղեղի ակտիվության լիակատար դադարեցումը: Դեպքերի մեծ մասում դոնորների օրգանները մինչեւ այս պահը չի կարելի հանել: Պատահում, որ նախ ինչ-որ պատճառով դադարում է արյան շրջանառությունը: Համարվում է, որ նման դեպքերում ուղեղի մահը տեղի է ունենում վերակենդանացման անհաջող միջոցառումներն ավարտելուց հետո, եթե դրանք կատարվել են, կամ կենսագործունեության պահպանման համար սարքավորումների ծրագրած անջատումից հետո 2-10 րոպե անց:

Հետազոտությունը կարեւոր է դոնորության այսպիսի դեպքերի էթիկայի տեսակետից: Եթե արդյունքները հաստատվեն ավելի խոշոր ընտրությամբ, դա կնշանակի, որ պարտադիր չէ սրտի կանգից հետո մի քանի րոպե սպասել անհրաժեշտ օրգանները հանելու համար: Սա թույլ կտա դոնորական նյութը փոխպատվաստման համար առավելագույն պիտանի վիճակում պահել:

Загрузка...



loading...