Առողջություն Լայֆ Միքս Օգտակար

Կապտուկներից ազատվելու 8 ավանդական մեթոդ

Մեզանից յուրաքանչյուրը գիտի, թե ինչ է կապտուկը։ Կապտուկներն առաջանում են արյան անոթների վնասվելու ժամանակ։

Առավել հաճախ մենք ստանում ենք կապտուկներ վնասվածքների պատճառով՝ բախվում ենք դռանը, հարվածում ենք սեղանին և այլն: Բայց երբեմն կապտուկների առաջացման պատճառ կարող են հանդիսանալ արյան հիվանդությունները, շաքարախտը, չափազանց լարվածությունը ֆիզիկական վարժությունների ժամանակ կամ որոշակի դեղերի օգտագործումը։

Մենք միշտ փորձում ենք թաքցնել կապտուկները կոսմետիկայի օգնությամբ։

Բարեբախտաբար կան բազմաթիվ ժողովրդական մեթոդներ, որոնք դուք կարող եք օգտագործել կապտուկները բուժելու համար։

 

1. Քացախ և տաք ջուր։

Քացախը ավելացնում է արյան հոսքը դեպի մաշկ և օգնում է բուժել կապտուկները։ Օգտագործելով տնական պայմաններում պատրաստած քացախի և տաք ջրի լուծույթը, կարող ենք նվազեցնել կապտուկների առաջացումը։

 

2. Մաղադանոս։

Մաղադանոսը ինչպես հայտնի է նվազեցնում է բորբոքային պրոցեսը և թեթևացնում է ցավը։ Մանրացրեք մի բուռ մաղադանոսի տերևները և դրեք վնասված մասում, ապա փաթաթեք վիրակապի օգնությամբ։ Այս խոտը կօգնի ձեզ կանխել կապտուկի առաջացումը։

 

3. Կայենի պղպեղ և կոկոսի յուղ։ / Кайенский перец /

Խառնել կայենյան պղպեղը կոկոսի յուղի հետ 1։5 հարաբերակցությամբ, դա կօգնի արագացնել կապտուկի ապաքինման գործընթացը։

 

4. Թեյի տոպրակներ:

Եվ սև և կանաչ թեյը հարուստ են դաբաղանոցային նյութերով /дубильными веществами/, որոնք նվազեցնում են այտուցված հյուսվածքները և արյան անոթների սղությունը։ Իջեցրեք թեյի տոպրակը տաք ջրի մեջ և ապա դրեք այն վնասվածքի վրա.

 

5. Եփած ձու.

Փաթաթեք բարակ շորի մեջ խաշած ձուն: (Արեք դա քանի դեռ ձուն տաք է) Դրեք կապտուկի վրա մինչև ձվի սառչելը։ Ենթադրվում է, որ այս մեթոդը կարող է բուժել աչքի տակի կապտուկը:

 

6. Արքայախնձոր.

Արքայախնձորը և պապայան, երկուսն էլ պարունակում են բարձր մակարդակի բրոմելայն, մի ֆերմենտ, որն օգնում է նվազեցնել կապտուկը։ Պատրաստեք սոուս՝ օգտագործելով արքայախնձոր, պապայա և կոճապղպեղ /имбирь/։ Լավագույն արդյունքնի համար ավելացրեք կարմիր պղպեղ:

 

7. Կաղամբ.

Կաղամբը լի է վիտամին C-ով և վիտամին K-ով, որոնք արագացնում են բուժման գործընթացը։ Վերցրեք կաղամբի մի քանի տերևներ, ապա դրեք դրանք տաք ջրի մեջ։ Կպցրեք դրանք կապտուկին։

 

8. Սոխ:

Սոխը հանդիսանում է բնական ցավազրկող: Թարմ սոխը խառնեք աղի հետ և ուղղակիորեն դրեք այն կապտուկի վրա, և թույլ տվեք սոխի կախարդական բուժիչ հատկություններին գործել։

 

Աղբյուր

Загрузка...



loading...