Գլուխկոտրուկ Ժամանց

Լողորդներից մեկը հանցագործ է և տեսուչը անմիջապես հասկացավ, թե ով է նա, իսկ դուք կռահեցի՞ք

goodlife
Հրապարակել է՝ goodlife

Этот пост также доступен на русском языке >> ru

Սիրում ե՞ք հանելուկներ։ Իսկ դետեկտի՞վ։ Առաջարկում ենք ձեզ Վերնիկե դետեկտիվի հետ բացահայտել հանցագործությունը:

Գործը կոչվում է «Վարնիկեից հնարավոր չէ թաքնվել»: Եվ հիմա, դուք կհամոզվեք այդ խոսքերի ճշմարտության մեջ։

Շոգ օրերից մի օր Վարնիկե տեսուչը ծառայության մեջ էր և իր օգնականի հետ միասին փնտրում էին հանցագործին։ Բոլոր հետքերը տանում էին մի փոքր պուրակ, որի կողքին կար մի խոր ու արագընթաց գետ։

Ափին տեսուչը տեսավ մի խումբ երիտասարդ տղամարդկանց եւ հարցրեց նրանց։

– Մենք փնտրում ենք մի երիտասարդի, մոտավորապես ձեր տարիքի։ Բոլոր հետքերն այստեղ են բերում: Արդյո՞ք չեք հանդիպել նրան։

Տղաները գլխի դրական նշան արեցին։ Մի քանի րոպե առաջ մեր կողքով իրականում անցավ մի մարդ։

– Եվ այստեղ նա նետվեց գետը: Տեսեք նա արդեն դուրս է գալիս ջրից, շտապեք։

Երիտասարդները այնպես էին ուզում օգնել տեսուչին, որ առաջարկեցին իրենց նավակը, բայց Վարնիկեն, շնորհակալություն ասելով, հրաժարվեց առաջարկից։

– Թույլ տանք նրան փախչել, – ասաց նա: – Հիմա ես ուզում եմ ճանաչել ձեզ ավելի մոտիկից։

 

Հարց. Ինչու՞ դետեկտիվը բաց թողեց հակառակ ափին գտնվող մարդուն և որոշեց խոսել երիտասարդների հետ:

Ինչպե՞ս Վարնիկեն հասկացավ, որ փախչողը այն մարդը չէր, ում նրանք փնտրում էին։

 

Դուք, հավանաբար, արդեն գիտեք պատասխանը: Այն այդքան էլ դժվար չի, ինչպես որ կարծեցիք սկզբում։ Որպեսզի հասկանանք, Վարնիկեի մտածելակերպը նորից անդրադառնանք խնդրի պայմանին, որն է՝ «… գետը խորն էր եւ արագ …»

ՊԱՏԱՍԽԱՆ
Քանի որ գետն արագահոս է, տղան չէր կարող դուրս գալ գետից միևնույն տեղում, որտեղից որ մտել էր ջուրը: Ջրի հոսանքը նրան կտաներ վեր կամ վար։ Հետևաբար Վարնիկեն անմիջապես հասկացավ, որ հանցագործը գտնվում է իր հետ միևնույն ափի վրա։

Աղբյուր

Загрузка...

Этот пост также доступен на русском языке >> ru



loading...