Առողջություն Լայֆ

Փալմինգ՝ լավագույն դեղամիջոցը հոգնած աչքերի համար

goodlife
Հրապարակել է՝ goodlife

Этот пост также доступен на русском языке >> ru

Աչքերը հոգնել են, տառերը սկսել են լողալ – օգնեք ձեր աչքերին, բացի ձեզանից դա ոչ ոք չի անի։ Արդյունավետ վարժություն՝ թեթևացնելու աչքերի լարվածությունը բոլորի համար։

Մանկուց ես կարճատես եմ (վատ եմ տեսնում հեռուն), ակնոց կրել չեմ սիրում, բայց ինչ-որ բան պետք է անել, որպեսզի տեսողությունը չվատանա։ Եվ ես գտա 20-րդ դարասկզբին Ուիլյամ Բեյթսի առաջարկած վարժությունները, որոնք կոչվում են «palming»։ Վարժություններից հետո տեսողությունը այլևս չէր վատանում։ Այս վարժությունն օգնում է թեթևացնել աչքերի լարվածությունը համակարգչի առջև աշխատելուց հետո, հեռացնել աչքերի «ավազը» և ցավը: Այն մշակված է թեթևացնելու աչքերի հոգնածությունն ու բարելավել նրանց տեսողությունը։ Այն օգնում է նաեւ գլխացավերի ժամանակ, բարելավում է ընդհանուր առողջությունը, ուժ է տալիս և հանգստացնում։

«Փալմինգը» աչքի մկանների հանգստի համար նախատեսված մի վարժություն է, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով թեթևացնել լարվածությունը։ Էությունը սրանումն է՝ փակեք ձեր աչքերը, և մի քանի րոպեով ամուր փակեք դրանք ձեր ձեռքերի ափերով։

Սակայն, չնայած թվացող պարզությանը, այն բավականին բարդ է, հատկապես հոգեբանական մասը: Արդյունք ստանալու համար, այն պետք է պատշաճ կերպով իրականացնել։

Ինչպե՞ս կատարել «փալմինգը»

 

1. Նախ, անհրաժեշտ է ընդունել հարմար դիրք, նպատակահարմար է նստել և արմունկներով հենվել որևէ ամուր մակերեսի կամ փափուկ բարձի, որը գտնվում է ծնկների վրա։ Աչքերի մկանների թուլացումը մեծապես կախված է ընտրված կեցվածքից, քանի որ դուք պետք է հանեք սթրեսը ամբողջ մարմնից։ Ցանկալի է, որ այս պահին ոչ ոք և ոչինչ ձեզ չխանգարի կամ չշեղի ուշադրությունը։ Փալմինգի ժամանակ վիզը պետք է գտնվի ողնաշարի հետ մեկ ուղու վրա, մարմինն այն դիրքում է, որ կարող է հասնել առավելագույն թուլացմանը:

 

2. Հետո, դուք պետք է լավ շփեք ձեռքերի ափերը միմյանց, որպեսզի նրանք տաքանան։ Եվ ապա տալ ափերին նավակների ձև և փակել աչքերն այնպես, որ ափերի եզրերը ծածկեն ձեր քիթը։ Ամուր սեղմված մատները խաչակնքվեն միմյանց հետ։ Ճկույտները հատվում են միմյանց քթի մոտ 90 աստիճան անկյան տակ:

Կարևոր է․ փալմինգի ժամանակ ձեռքերի ափերը չպետք է շփման մեջ մտնեն աչքերի հետ, լույսը չպետք է թափանցի մատների արանքով, աչքերի վրա ոչ մի դեպքում չպետք է ուժ գործադրել։

 

3. Սկզբից, աչքերի գերլարվածության արդյունքում նրանց առջև անընդհատ լույսեր ու փայլեր կառկայծեն։ Այդ պահին, դուք պետք է պատկերացնեք սև բիծ, կամ սև շոր՝ մտքում դարձնելով այն ավելի մուգ։ Եթե լույսի բծերը չեն անհայտանում, մոռացեք նրանց մասին, մի մտածեք այդ ուղղությամբ, այդպիսով դուք միայն կմեծացնեք լարվածությունը:

Փալմինգի ժամանակ հիմնական ուշադրությունը պետք է տրվի ֆիզիկական և հոգեկան լիարժեք հանգստին։

Այնուհետև դուք պետք է ստեղծեք մի ամբողջական հոգեբանական հարմարավետություն: Որպեսզի դա անեք, կարող ենք հիշել ձեր կյանքի հաճելի պահերը, պատկերացնել ձեր երևակայության մեջ մի գեղեցիկ նկար ծաղկուն մարգագետնում, ծովափում … Պատկերացնել կարելի է բացարձակապես ամեն բան, ինչը պարգևում է խաղաղություն և թուլացում։ Առավել կարևոր է հասնել ներդաշնակության զգացողությանը։ Ամեն անգամ, ցանկալի վիճակին կարելի է հասնել ավելի արագ, այստեղ անհրաժեշտ է ուղղակի փորձառությունը:

Թուլացմանը հասնելու ցուցանիշն է բացարձակ մթությունը աչքերի առաջ, առանց որևէ չնչին լույսի նշույլի․․․բացարձակ մթություն։

 

4. Վարժության ավարտին անհրաժեշտ է առանց աչքերը բացելու հեռացնել ձեռքերը դեմքից, և ապա մի քանի անգամ թեքել գլուխը աջ ու ձախ։ Բացեք ձեր աչքերը, և արագ-արագ թարթեք։

Փալմինգն անհրաժեշտ է կատարել առնվազն չորս րոպե։ Իդեալական է հինգ րոպեն, սակայն եթե հնարավոր է կատարեք այն որքան հնարավոր է երկար ժամանակահատվածում։

Վարժությունները կարելի է կատարել ցանկացած հնարավորության դեպքում – համակարգչի առջև նստած կամ գիրք կարդալիս, գովազդային տեսահոլովակի ընթացքում, երբ նայում եք հեռուստացույց, կամ պարզապես, երբ աչքերում զգում եք հոգնածություն: Իհարկե, աշխատավայրում դա անելը խնդրահարույց է, բայց ինչն է խանգարում անել այն տանը աշխատանքից հետո։

Դուք նույնիսկ կարող եք անել այն ամեն 20 րոպեն մեկ, եթե կա ժամանակ և հնարավորություն: Վնաս հաստատ չեք կրի։

Այս վարժությունն օգնում է թեթևացնել աչքերի լարվածությունը համակարգչի առջև աշխատելուց հետո, հեռացնել աչքերի «ավազը» և ցավը: Ամենօրյա վարժությունները կատարելուց հետո գլխացավերն այլևս ինձ չեն անհանգստացնում։

Աղբյուր

Загрузка...

Этот пост также доступен на русском языке >> ru



loading...