Ժամանց Պատմվածք

Սեր թե՞ հավատարմություն

Արցունքի կաթիլները գլորվեցին երիտասարդ աղջկա աչքերից և այտերի վրայով սահելով ընկան հարսանեկան վարդագույն զգեստի վրա:

Մանեն քսաներեք տարեկան է:Բժշկական ինստիտուտի այս ուսանողուհին շատերին է գրավել իր գեղեցկությամբ:Նա բավականին բարձրահասակ,սև ու խոշոր աչքերով,նուրբ ու արտահայտիչ շրթունքներով,դեմքին համաչափ փոքրիկ քթով,բաց վարդագույն այտերով,գեղեցիկ սլացիկ կազմվածքով աղջիկ է:Նրա մուգ շագանակագույն գանգուրները հավաքված են վեր,իսկ մի քանի չարաճճի խոպոպներ ծածկում էին նրա մերկ ուսերը:
Մանեն նստած է իր ծնողների սենյակում մահճակալին:Նրա հարսանեկան զգեստը փռված է իր առջև,բայց Մանեն կարծես չի շտապում այն հագնել:Ինչու՞…մի՞թե ամեն մի աղջկա ամենանվիրական երազանքը չէ հարսանեկան զգեստով եկեղեցի մտնել և դառնալ իր սիրելի էակի կինը աստծու և բոլորի առջև։Մանեն սթափվեց դռան բացվելու ձայնից,հասցրեց արագ չորացնել արցունքները։Ներս մտնողը Մելն էր։Մելը Մանեյի ընկերուհին է,միասին սովորել էին հինգ տարի,մտերմեցել էին հենց ընդունելության քննությունների ժամանակ և այդ ժամանակվանից անբաժան էին։Պայմանավորվել էին,որ իրենցից ով շուտ ամուսնանա,մյուսը կլինի նրա հարսնաքույրը։

Ու հիմա Մելը մեծ հաճույքով կատարում է այդ պարտականությունը։
-Մանե,դեռ պատրաստ չե՞ս,հիմա ուր որ է այստեղ կլինեն։Դե արագացրուˊ,օգնե՞մ զգեստդ հագնես։
-Համարյա պատրաստ եմ,հիմա զգեստս հագնեմ ու վերջ։
-Մանե,բայց ի ̃նչ սիրուն հարս ես։
-Դու էլ պակաս հարսնաքույր չես։
Մանեն հագավ զգեստը։
-Մանեˊ։
-Հաջա ̃ն։
-Դու տխուր ե՞ս։
-Չէ,ի՞նչ ես ասում,ես շատ երջանիկ եմ,-Մանեն փորձեց ժպտալ ու շրջեց գլուխը։
-Հապա ուղղիր մազերս:
Մելը ուղղեց Մանեի խոպոպները ու դուրս գնաց սենյակից:Մանեն հայելու առաջ կանգնած նայում էր իրեն ու մտածում.<<Ինչու՞ է ինքն ամուսնանում Արամի հետ…Սիրու՞մ է ինքն Արամին…Այո սիրում է,շատ է սիրում։Բայց մի՞թե Արամն է Մանեի տղամարդը,մի՞թե Արամն է ուղղեկցելուՄանեին խորանի մոտ…մի՞թե Արամն է լինելու իր երեխաների հայրը>>։
Մանեն ու Արամը դեռ մանուկ հասակից միասին են եղել։Նրանց հայրերը ընդհանուր բիզնես ունեին։ Մանեի ու Արամի ընտանիքները մտերիմ էին,և ասես ներքուստ բոլորի համար որոշված էր,որ երեխաները միասին են լինելու։Մանեի հոր մահից հետո շարունակվում էր ընտանիքների մտերմությունը։Արամի հայրը ղեկավարում էր գործերը, և Մանեն ու նրա մայրը ամեն ամիս ստանում էին իրենց հասանելիք գումարը,քանի որ բաժնետոմսերի հիսուն տոկոսը Մանեի անունով էր: Յոթ տարի առաջ էր, երբ Մանեի հայրը մահացավ սրտի կաթվածից,Արամն այդ ժամանակ Մոսկվայում սովորում էր:Նա եկավ Հայաստան,մասնակցեց թաղման արարողությանը,բայց այդ պահին ժամանակը չէր խոսելու զգացմունքների մասին:Ուսումն ավարտելուց հետո Արամը հիմնական վերադարձավ Հայաստան:Այդ ժամանակ էր,որ նա խոսեց Մանեի հետ իր զգացմունքների մասին և առաջարկեց դառնալ իր կինը:
Այսօր նրանք ամուսնանում են:Արամը շատ լավ ընկեր էր եղել Մանեյի համար:Նրա ուսման տարիների ընթացքում նրանց կապը պահպանվել էր: Մանեին ներսից կրծում էր կասկածը`նա դեռ լիովին չէր կողմնորոշվել`արդյոք ուզում է ամուսնանալ Արամի հետ:<<Արամը ավելի լավ աղջկա է արժանի,որը կսիրի նրան,շատ կսիրի և,որը կերջանկացնի նրան:Մի՞թե պետք է ետ կանգնել ընդունած որոշումից հենց հիմա,հենց այս պահին…>>,-մտածում էր Մանեն:
-Մանեˊ,Մանեˊ,եկան,- Մանեին սթափեցրեց Մելի ձայնը:
Մանեն նոր լսեց մեքենաների ազդանշանների ձայները:Նա չէր հասցրել հասկանալ`ինչ է կատարվում,երբ սենյակը լցվեց ծանոթ ու բարեկամ կանանցով և աղջիկներով,և նրա ականջին հասան հայկական զուռնա-դհոլի հնչյունները:<<Ահա և վերջ,արդեն շատ ուշ է որևէ բան փոխելու համար>>,-սա էր միտքը ,որ անընդհատ պտտվում էր Մանեի գլխում:
Մանեն,ասես երազի մեջ,ենթարկվում էր այն ամենին, ինչ ասում էին իրեն, մեքենայաբար ինչ-որ բաներ էր անում,ժպտում էր,իսկ կանայք նրա շուրջը խմբված`ինչ-որ բաներ էին ասում, ծիծաղում, կատակում։Ահա և Արամը եկավ։Նա շատ երջանիկ էր և շտապում էր պահ առաջ տեսնել իր սիրելիին հարսանեկան զգեստով։Մելը նրա ճանապարհը կտրել,հոգու հետ խաղում և ծիծաղում էր։Վերջապես Արամը մոտեցավ իր հարսնացուին,բարձրացրեց քողը և հպանցիկ,ասես ամաչելով,համբուրեց Մանեի շուրթերը։Նա թևանցուկ արեց Մանեին,և նրանք դուրս եկան սենյակից։Մանեն աչքերով փնտրեց ու գտավ մորը`տիկին Լիաննային,որի աչքերը խոնավ էին,բայց երջանիկ ժպիտ կար դրանցում։Նա ուրախ էր ,որ իր միակ զավակը ընտանիք է կազմում։Մոր ժպիտը մի փոքր հուսադրեց Մանեին։Հոր մահից հետո Մանեն շատ հազվադեպ էր տեսել մորը ժպտալիս։Տիկին Լիաննան գեղեցիկ կին էր`բավական երիտասարդ,բայց ամուսնու մահից հետո նրա դեմքին դրոշմվել էր մի մշտական դառնություն,որը նրա երիտասարդ հմայիչ դեմքին մի տեսակ պատկառանք էր տալիս և հարգանք ներշնչում դեպի այդ կինը։
Հիմա բոլորը բակում են։Արամն ու Մանեն կանգնած են մի կողմի վրա։Արամը Մանեից մի փոքր բարձրահասակ է,նա գեղեցիկ չէ,բայց գրավիչ է։Նրանց կողքին են Մելն ու Արամի հորեղբոր որդին`Նարեկը,որը Արամի խաչեղբայրն է։Հանկարծ Մանեն մի պահ ընկրկեց և ձեռքով հենվեց ընկերուհուն,որպեսզի չընկնի։Մելը օգնեց Մանեին ու շշուկով հարցրեց.
-Մանեˊ,ի՞նչ եղավ,քեզ լավ չե՞ս զգում։
-Չէ,չէ լավ եմ,մի անհանգստացիր։
-Հաստա՞տ ամեն ինչ կարգին է։
-Այո,ամեն ինչ կարգին է,ես լավ եմ։
Մանեի հայացքը ընկել էր հեռվում մեքենայի մոտ կանգնած երիտասարդին։Նա բավականին բարձրահասակ էր,թիկնեղ,վայելուչ կազմվածքով։Մուգ ակնոցի տակից չէին երևում նրա աչքերը,նրա շրթունքները նորմայից մի փոքր հաստ էին։Երիտասարդը ուշադիր հետևում էր բակի անցուդարձին։Մանեի ընկրկելը ևս նկատեց և առաջ գնալու փորձ արեց,բայց երբ տեսավ ,որ ամեն ինչ կարգին է,կանգնեց։Մանեն ճանաչել էր Գոռին և աշխատում էր չնայել նրա կողմը։Մի պահ նա համարձակություն հավաքեց և նայեց,բայց Գոռն այլևս չկար։<<Ինչու՞ է եկել Գոռը,ինչու՞,ինչու՞,գու՞ցե եկել է փչացնելու Մանեյի հարսանիքը,ինչու՞,ինչու՞ է եկել…
-Մանեˊ,չե՞ս լսում,-Նարեկն էր։
-Ի ̃ի՞նչ։
-Նստիր մեքենան,մտքերով ու՞ր ես,այ սիրահարվաˊծ։
-Այստեղ եմ ,Նարեկ ջաˊն,ուրիշ ու՞ր կարող եմ լինել…
* * *
Հիմա Մանեն արդեն Արամի կինն է։Այս փաստը Արամին անչափ ուրախացնում է,իսկ Մանեին`կարծես թե ոչ այնքան։Արամի ծնողները երեկոյան չվերթով մեկնեցին Մոսկվա։Արամի հայրը`Տարոնը ,վերջին տարիներին ընդլայնել էր իր բիզնեսը և պայմանագրերը հիմնականում կնքված էին ռուս գործարարների հետ։Նա տարվա մեծ մասը անցկացնում էր Մոսկվայում ,որպեսզի անձամբ հետևի աշխատանքների ընթացքին։
Տունն ամբողջությամբ գտնվում էր Արամի ու Մանեի տրամադրության տակ։Արամը Մանեին գրկած մտավ տուն։Նա Մանեին անմիջապես տարավ ննջասենյակ և շատ զգուշությամբ իր թանկագին <<բեռը>> դրեց անկողնուն։Մանեն ժպտում էր ամուսնուն,բայց նրա հայացքը լի էր թախիծով։Արամի մայրը`Արաքսիան,նախօրոք ամեն ինչ նախապատրաստել էր երիտասարդների համար։Ննջասենյակը լուսավորվում էր մահճակալի կողքին`պատից կախված լուսամփոփի լույսով։Մի անկյունում` փոքրիկ սեղանի վրա սառույցով դույլի մեջ դրված էր շամպայնը։Սեղանին դրված էին նաև գավաթներ և զանազան քաղցրավենիքներով ափսե։Սենյակում տիրում էր բաց վարդագույնը։Մանեն նոր նկատեց,որ ինքը նստած է տարբեր երանգների վարդի թերթիկների վրա,որոնցով պատված էին անկողինն ու սենյակի հատակը։Սենյակը լցված էր վարդի բույրով,որին խառնվել էին Մանեի ու Արամի օծանելիքների բույրը։Արամը վերցրեց հեռակառավարման վահանակը ու միացրեց երաժշտական կենտրոնը,և հաճելի երաժշտությունը տարածվեց սենյակում:Մանեն լուռ հետևում էր ամուսնու գործողություններին։Հետո Արամը բացեց շամպայնը,լցրեց գավաթները և երկու գավաթները ձեռքին` մոտեցավ կնոջը։Նա մի ձեռքի գավաթը մեկնեց Մանեին.
-Թույլ կտաք ձեզ հետ տանգո պարել,իմ սիրելի տիկին։
-Իհարկե,-ասաց Մանեն`վերցնելով իրեն պարզած գավաթը և ընդունելով ամուսնու պարի հրավերը։
-Խմենք մեր սիրո կենացը,-ձեռքը առաջ պարզելով`ասաց Արամը։
-Խմենք,-պատասխանեց Մանեն`իր գավաթը Արամի գավաթին խփելով,որից բաժակները ինքնատիպ զնգացին։Արամը մի քանի կում խմեց հաճելի ըմպելիքից,իսկ Մանեն ձևացրեց իբրև խմեց ու բաժակը դրեց սեղանին։
<<Սիրո կենա ̃ցը։Ի ̃նչ հաճելի կլիներ խմել այդ կենացը սիրելի էակի հետ,իսկ Մանեն չխմեց այդ կենացը։Նա չի սիրում Արամին։Բայց ինչու՞ չի սիրում,չէ՞ որ Արամը նրան շատ է սիրում,ամենքից շատ:Չէ՞ որ Արամի երազանքն է երջանկացնել Մանեին:Արամն ուզում է,որ Մանեն ժպտա,միշտ ժպտա։Կսիրի Արամին,ամպայման կսիրի։Բայց ոչ`սերը պատվերով չէ,խղճահարությունը սեր չէ,երախտագիտությունը սեր չէ,ընկերությու՞նը…գուցե ընկերությունը սեր է,բայց…Այդ ամենը պետք չեն երիտասարդ ամուսնուն`նրան սեր է անհրաժեշտ,իսկական սեր`քնքշանք,ձգտում,ցանկություն,կիրք,իսկ Մանե՞ն…Նա ի վիճակի չէ երջանկացնել իր ամուսնուն…>>։
Մանեի մտքերը խառն էին,նա, մտքերով ընկած,ինքնաբերաբար պարում էր:
-Ա ̃հ, Մանեˊ,որքա ̃ն եմ սիրում քեզ,որքա ̃ն եմ ուզում քեզ,-Մանեի ականջին շշնջում էր Արամը:
-Արաˊմ,ես քեզ մի բան պետք է ասեմ,-սթափեցրեց ամուսնուն Մանեն:
-Չէ,սիրելիˊս,ոչինչ մի ասա։Ես էլ,դու էլ ազատամիտ մարդիկ ենք`ես չեմ ուզում փորփրել քո անցյալը,քանի որ վստահ եմ,որ այսուհետ դու միայն իմն ես լինելու:Չմտածես թե դա ինձ չի հետաքրքրում,կամ կարևոր չէ ինձ համար,պարզապես չեմ ուզում քեզ ցավեցնել:Հիմա դու իմն ես,այդպես չէ՞,ու իմը կլինես հավիտյան:
-Այդպես է,դու ճիշտ ես:Արաˊմ,դու որքա ̃ն մեծահոգի ես:
-Չէ,ես մեծահոգի չեմ,ես քեզ սիրում եմ:
Այս խոսքերի հետ Արամը կնոջ մեջքի վրայից արձակեց զգեստի կապերը և կորսետը թուլացած կախվեց։Արամը զգուշորեն շրթունքներով դիպավ կնոջ պարանոցին և համբուրելով իջավ դեպի ուսը:Մանեն անտարբեր ենթարկվում էր Արամի քնքշանքներին:Արամը շոյելով կնոջ մարմինը և համբուրելով պարանոցը իջեցրեց Մանեի հագուստի վերին հատվածը նրա կրծքի վրայից և հագուստը սահեց Մանեի ոտքերի տակ:Մանեն ամաչելով դուրս պրծավ Արամի գրկից ու մի քայլ ետ փախավ,բայց անմիջապես էլ հասկացավ իր սխալը և քարացած մնաց տեղում կանգնած։
-Սիրելիˊս,ի՞նչ եղավ,ես վախեցրի՞ քեզ,-կրքից ուշքի գալով` հարցրեց Արամը :
-Չէ,կներես,ուղղակի…Մանեն չկարողացավ շարունակել:
Նա կանգնած էր մթության մեջ`միայն ներքնահագուստն էր ծածկում նրա մերկությունը։Վարդագույն լույսով լուսավորված նրա մարմինը նման էր նոր բացված վարդի:Արամը նայում էր իր կնոջ կիսամերկ մարմնին հիացմունքով և,ասես չհավատալով,որ այդ գանձն իրեն է պատկանում,որ միայն ինքը կարող է վայելել այդ գեղեցկությունը:Մանեն ամաչում էր,ձեռքերով ուզում էր ծածկել իր մերկությունը:
-Մանեˊ,դու հրաշք ես:Որքա ̃ն գեղեցիկ ես:Միˊ ծածկիր քո գեղեցկությունը ամուսնուցդ,սիրելիˊս:Թող վայելեմ այդ հրաշքը,-Մանեի ձեռքերը մի կողմ տանելով`ասաց Արամը:Մանեն ամոթից շիկնել էր:Նա հայացքը հառել էր մի կետի,որպեսզի չնայի ամուսնու աչքերին:
-Մանեˊ,ես այրվում եմ քեզ սիրելու ցանկությունից,թող սիրեմ քեզ,թող համբուրեմ քեզ:Արամը գրկեց Մանեին և համբույրների տարափ տեղաց նրա մարմնի տարբեր հատվածներին:Արամի շուրթերն ու ձեռքերը ամենուր էին:Նրան տիրում էր կիրքը:Նրանում եղած քնքշանքը վեր էր ածվել մի տեսակ անհագ ցանկության:Արամը ցանկանում էր վայրկյան առաջ տիրանալ Մանեի մարմնին:Մանեն հազիվ էր զսպում իրեն,որպեսզի չգոռա,ետ չհրի Արամին,չփաղչի նրա գրկից:Նա չէր կարողանում մոռանալ իր հետ կատարվածը,չէր կարողանում տրվել իր ամուսնուն,սիրել ու սիրվել:Արամը ձեռքի հմուտ շարժումով արձակեց Մանեի կրծքկալը և մերկացրեց նրա գեղեցիկ կուրծքը:Նա համբուրում էր Մանեի կուրծքը,շոյում պտուկները,լեզվով գրգռում դրանք:Արամի շուրթերը Մանեի կրծքից անցան նրա որովայնին,կոնքերին:Արամը ձեռքը տարավ դեպի Մանեի վարտիքը:Մանեն հասկացավ նրա մտքինը,բռնեց նրա ձեռքը ու ասաց.
-Արամ լույսը հանգցրու,խնդրու ̃մ եմ:
-Չէ,անուշս,այդ ես եմ խնդրում,թող տեսնեմ գեղեցիկ մարմինդ,մի զրկիր ինձ այդ հաճույքից:
-Արաˊմ ,խնդրում եմ,ես ամաչում եմ:
-Պետք չէ ինձնից ամաչել,դու իմ կինն ես,և ես ուզում եմ ճանաչել քո մարմնի ամեն մի հատվածը,անգիր իմանալ այն:Արամը շատ դանդաղ շարժումով հանեց Մանեի վարտիքը`լիովին մերկացնելով կնոջը:Մանեն ամոթից փակեց աչքերը և նորից փորձեց ձեռքերով ծածկել մարմինը:Արամը նրան թույլ չտվեց`նա իր առնական ձեռքերով ետ տարավ մանեի ձեռքերը.
-Մանեˊ,Մանեˊ,միˊ ամաչիր,դու շատ գեղեցիկ ես,դու չպիտի ամաչես:Ա ̃հ,որքան լավն ես,ինչ անու ̃շ ես բուրում,ինչ համո ̃վ ես:
Արամն, իրեն կորցրած,համբուրում էր, շոյում կնոջը:Նրա մեջ աստիճանաբար ավելի էր սաստկանում կիրքը`գրգռելով նրա ցանկությունը:Նրա շնչառությունը ավելի ու ավելի էր արագանում:Մանեն ենթարկվում էր նրա գգվանքներին:Եվս մի քանի վայրկյանը և տղամարդու մարմինն արդեն տիրել էր կնոջ մարմնին:Արամի գրգռվածությունն իր գագաթնակետին էր հասնում:
-Արաˊմ,խնդրու ̃մ եմ,սպասիր:
-Մի փոքր էլ դիմացիր, սեˊր իմ,մի փոքր:
-Արաˊմ,Արաˊմ:
-Հա,Մանեˊ,սիրում եմ քեզ,սիրում եմ,փոքրիկս,մի փոքր էլ ու…
* * *
Մանեն արթնացավ Արամի համբույրից: Նա ալարկոտ բացեց աչքերը և տեսավ ամուսնուն` կողքին նստած, մատուցարանը ձեռքին: Մատուցարանի վրա սուրճ կար և մի քանի կտոր խմորեղեն: Նա նորից փակեց աչքերը:
-Դե միˊ քնիր,քնկոˊտ,-ասաց Արամը`նորից համբուրելով կնոջ շուրթերը,-տեˊս, ինչ եմ բերել մեզ համար :
-Լաˊվ,համոզեցիր,-ասաց Մանեն`անկողնու մեջ հարմար դիրք ընդունելով,որպեսզի սուրճ խմի:
-Ինչո՞վ ես ուզում,որ զբաղվենք այսօր,համոˊվս:
-Չգիտեմ,դու որևէ առաջարկ ունե՞ս:
-Այոˊ:
-Եվ՞:
-Ուզում եմ ամբողջ օրը անկողնում անցկացնել`քեզ սիրելով:Ուզում եմ քեզ գրկել ու բաց չթողնել,սիրել,շատ սիրել:
-Իսկ ավելի լու՞րջ:
-Ես շատ լուրջ եմ խոսում:
-Չէˊ,Արաˊմ,ամոթ է:
-Ինչի՞ց կամ ումի՞ց ես ամաչում,ի՞նչն է ամոթ:
-Դե չգիտեմ:
-Լավ,թող քո ուզածը լինի,դե ուրեմն հագնվիˊր,քեզ կարգի բեր մի տեղ դուրս գանք:Համաձայն ե՞ս:
-Լավ:
Արամը ծխախոտի տուփից հնեց մի հատիկ,տրյումոյի վրայից վերցրեց կրակվառիչը և գնաց պատշգամբ ծխելու:
<<Այս ի՞նչ եմ արել ես>>,-մտածում էր Մանեն,-<<ինչու՞ ամուսնացա,ինչու՞:Արամը արժանի չէր սրան,ես չեմ կարող երջանիկ լինել ու երջանկացնել նրան:Ինչպե՞ս կարող եմ անընդհատ խաղալ երջանիկ կնոջ կերպարը:Ես չեմ սիրում Արամին,ինձ հաճելի չեն նրա սիրո դրսևորումները`դրանից ես ինձ ավելի մեղավոր եմ զգում նրա առաջ:Ա ̃խ,Աստված իմ,այդ ի՞նչ եմ արել…Աստվաˊծ իմ,օգնիր ինձ սիրել Արամին:Նա արժանի է սիրո,մեծ սիրո,ինչպիսին ինքն է տածում իմ հանդեպ:Ես կսիրեմ Արամին,կստացվի ինձ մոտ,բայց նախ պետք է մտքիցս հանեմ Գոռին:Ինչու՞ ինձ հետ այդպես վարվեց Գոռը:Սիրում էի նրան,ամբողջ էությամբ էի սիրում:Գոˊռ,ինչու՞ կործանեցիր կյանքս,ինչու՞…Կմոռանամ քեզ,այոˊ,հաստատ կմոռանամ,դու չկաս այլևս,չկաս ինձ համար:Ինչու՞ էիր եկել,ինչու՞,որ հիշեցնե՞ս քո գոյության մասին…բայց ես մի վայրկյան անգամ չեմ մոռանում,որ դու կաս այս աշխարհում,այս քաղաքում…դու դեռ կաս նաև իմ սրտում…ուզում եմ ատել քեզ,բայց սիրում եմ…ի ̃նչ հիմարն եմ ես`սիրում եմ ինձ անարժան մեկին,իսկ Արա՞մը>>…
-Դու դեռ չե՞ս հագնվել,սիրելիˊս,-պատշգամբից ներս նայեց Արամը:
-Հիմա,հիմա:
Մանեն հագավ նուրբ ատլասից խալաթը գիշերազգեստի վրայից և գնաց լոգանք ընդունելու:
-Ալո,բարև ձեզ:
-Բարև:
-Ես Մելին եմ խնդրում:
-Մելն է,իսկ ո՞վ է հարցնում:
-Ես Նարեկն եմ,հիշեցի՞ք:
-Նարե՞կը,Արամի խաչեղբա՞յրը:
-Այո,նաև հորեղբոր որդին:
-Հա,Նարեˊկ, լսում եմ:Ի դեպ,դու իմ հեռախոսահամարը որտեղի՞ց ես իմացել:
-Խնդրեցի իմ հարսիկին և նա ասաց:Ինչու՞ գաղտնիք էր:
-Չէ,պարզապես զարմացա:
-Մեˊլ,Արամն ինձ հանձնարարել է մոնտաժել իրենց հարսանիքը,իսկ ես Մանեի կողմից քեզ հարմար գտա ինձ օգնող,կընդունե՞ս առաջարկս:
-Լավ,ուրիշ ճար չունեմ,իսկ ինձնից ի՞նչ է պահանջվում:
-Գալ մեր տուն և ինձ օգնել,դու ասա որտեղ,ես կգամ քո ետևից:
-Լավ,այսօր պարի եմ, կգաս մեր պարի ստուդիա,այնտեղից կգնանք:
-Պայմանավորվեցինք:
Նարեկը ավտոմեքենան արգելակեց պարի ստուդիայի բակում և զանգահարեց Մելին:
-Այո,Նարե՞կ:
-Մեˊլ,ես բակում եմ,գալիս ե՞ս:
-Հիմա կգամ:
Բացվեց ստուդիայի դուռը, և երևաց Մելը:Նա նկատեց Նարեկի ավտոմեքենան և շտապեց դեպի այն:Նարեկը իջավ ավտեմեքենայից,բացեց հակառակ կողմի դուռը,Մելը նստեց,Նարեկը ծածկեց դուռը և գնաց ղեկի կողմից նստեց ավտոմեքենան:
-Կարո՞ղ եմ իմանալ` ինչ պարեր եք պարում ձեր ստուդիայում,-հարցրեց Նարեկը ոչ այնքան հետաքրքրասիրությունից,այլ խոսակցություն սկսելու համար։
-Լատինոամերիկյան:
-Իսկ դու գեղեցիկ ե՞ս պարում:
-Չգիտեմ,ես չեմ կարող ինձ գնահատական տալ:
-Իսկ մենակ ե՞ք պարում,թե՞`խմբով:
-Նայած ով:Ես զույգիս հետ եմ պարում,կան մարդիկ, որ խմբակային են պարում:
-Պա ա̃ րզ է,-ասաց Նարեկը դեմքի խորհրդավոր արտահայտությամբ:
-Ի՞նչն է պարզ։
-Այն ,որ զույգիդ հետ ես պարում:
-Նարեկ,դու ինչո՞վ ես զբաղվում:
-Ռեժիսյոր եմ,ֆիլմեր եմ փորձում նկարել:
-Հետաքրքիր է,իմ մասին ֆիլմ կնկարե՞ս:
-Անպայման:
-Ստեցիˊր,գլուխդ ինձնից ազատելու համար:
-Չէ,Մել,կնկարեմ,այ կտեսնես…Մեˊլ,իսկ նա գեղեցիկ է՞:
-Ո՞վ:
-Քո պարային զուգընկերը:
-Չհասկացա հարցդ:
-Լավ,բանի տեղ մի դիր:Իսկ որոշել ե՞ս,որ մասնագիտացումն ես ստանալու:
-Այո,ես ու Մանեն որոշել ենք մանկաբուժ դառնալ:
-Լավ է,ուրախ եմ ձեզ համար:
Հանկարծ Նարեկը արգելակեց ավտոմեքենան մի սրճարանի մոտ.
-Հասանք,-ասաց նա:
-Աա ̃,դուք այստեղ ե՞ք ապրում:
-Այո,մի շաբաթ առաջ ենք տեղափոխվել,-կատակեց Նարեկը:-Արի սուրճ խմենք,իսկ մենտաժ հետո կանենք,ի՞նչ կարծիքի ես:
-Ես սուրճ չեմ սիրում:
-Ուրեմն դու պաղպաղակ կուտես:
-Այ պաղպաղա ̃կ շատ եմ սիրում,համոզեցիր:
Նրանք մտան սրճարան և նստեցին սեղաններից մեկի մոտ:Նրանց մետեցավ մատուցողը`ճաշացուցակները ձեռքին:Նարեկը մի ճաշացուցակը մեկնեց Մելին.
-Տեˊս, ի՞նչ կցանկանաս:
Մելը վերցրեց ճաշացուցակը,բայց առանց բացելու ասաց.
-Երկու բաժին պաղպաղակ մրգերով:
Նարեկը կանչեց մատուցողին և պատվիրեց Մելի ուզածը,իսկ իր համար լուծվող սուրճ պատվիրեց:Քիչ անց մատուցողը վերադարձավ`մատուցարանի վրա բերելով պաղպաղակն ու սուրճը:Նարեկը դանդաղ խմում էր իր սուրճը և հետևում Մելին:Նա չարաճճի երեխայի նման արագ-արագ ճաշակում էր պաղպաղակը:Երբ նկատեց,որ նարեկը իրեն է նայում,ամաչեց.
-Այդպես միˊ նայիր,ասացի չէ՞,որ պաղպաղակ շատ եմ սիրում:
-Մեˊլ,այնքա ̃ն գեղեցիկ ես ուտում ու այնպե ̃ս ախորժակով,կարծես երեխա լինես:Մեˊլ,գիտե՞ս,քեզ հետ ես ինձ լավ եմ զգում:
-Այո՞:
-Այո:
Մելն արդեն վերջացնում էր պաղպաղակ ուտելը:
-Մեˊլ,կուզե՞ս մի բաժին էլ վերցնենք:
-Չէ,շնորհակալ եմ:
Նարեկը Մելին ուղեկցեց տուն:Երբ Մելն իջավ ավտոմեքենայից Նարեկը նրա ետևից կանչեց.
-Չմոռանաս,որ մենք միասին գործ ունենք անելու մոտակա օրերս։
-Չեմ մոռանա,-գոռաց Մելը և չարաճճի վազելով բարձրացավ աստիճաններով ու մտավ մուտք:
* * *
-Բժիշկ Վիրաբյաˊն,շտապ իջեք ընդունարան:
-Հիմա կիջնեմ,շտապ դեպք է՞:
-Մի կնոջ են բերել`ժամանակից շուտ ծննդաբերություն է:
-Լավ,հասկանալի է:
Գոռը արագ դուրս եկավ իր կաբինետից և շտապեց ընդունարան:Այնտեղ նա մի երկու խոսք փոխանակեց հղի կնոջ հետ և պատվիրեց բուժքույրերին.
– Նախապատրաստեˊք հիվանդին ծննդաբերության,արաˊգ,առանց վայրկյան կորցնելու:
Հետո նա դիմեց հղի կնոջը.
-Ո՞վ է ձեր բժիշկը,ու՞մ մոտ եք զննվել հղիության ընթացքում:
-Առաքելյանն է,բայց հիմա նա քաղաքում չի`երկու շաբաթով մեկնել է վերապատրաստման:
Բուժքույրերը հիվանդին բարձրացրեցին ծնարան`նախապատրաստելու ծննդաբերության:Գոռը նույնպես գնաց նախապատրաստվելու:Երբ նա հիվանդին զննեց,տեսավ որ պտուղը նորմայից մեծ է և արգանդում շրջված դիրքով է.<<Այս ի՞նչ է>>,-մտածեց բժիշկ Վիրաբյանը,-<<մի՞թե Առաքելյանը հաշվի չի առել այն,որ իր հիվանդը կարող է ժամանակից շուտ ծննդաբերել,մի՞թե չի տեսել պտղի դիրքը>>:
Ծննդաբերությունը հաջող անցավ:Կնոջ վիճակը բարվոք է։Ծնվեց մի թմբլիկ տղա:Երեխայի մոտ նույնպես ամեն ինչ կարգին է։Գոռը հանգիստ շունչ քաշեց.
-Ամեն ինչ լավ է,սիրունիկ տղա եք ունեցել,հապա նայեք ինչ լավն է,-ասաց նա`ցույց տալով փոքրիկին մորը։
-Շնորհակալ եմ,բժիˊշկ,դուք կյանք տվեցիք իմ որդուն,-ասաց կինը` հոգնած ձայնով:
-Մի խոսեˊք,խնայեք ձեր ուժերը,-ասաց Գոռը `դուրս գալով ծնարանից:
<<Հետաքրքիր է կյանքը:Ես գրեթե ամեն օր կյանք եմ տալիս երեխաների և ինձ շնորհակալություն են հայտնում:Ասում են,որ փրկում եմ կյանքեր,բայց ո՞վ եմ ես,որ չկարողացա փրկել իˊմ կյանքը,կործանեցի իմ ձեռքերով իմ կյանքը:Այն ձեռքերով,որոնցով փրկում եմ ուրիշների կյանքերը:Չէˊ,ես կյանք չեմ փրկում,ես պարզապես գործիք եմ աստծո ձեռքին:Այդ նա է իմ միջոցով ստեղծում նոր մարդկային կյանքեր:Ես հասարակ գործիք եմ,գործիˊք,ուրիշ ոչինչ>>:
Գոռը մտքերով ընկած հասավ իր կաբինետ:Նա բացեց ծորակը,դարակից բաժակ հանեց,ջուր լցրեց և սկսեց կում-կում խմել:Նա նստեց գրասեղանի մոտ,բաժակը դրեց սեղանին,գլուխն առավ ձեռքերի մեջ ու շարունակեց մտածել.<<Ինչու՞ ես այդպես արեցի,մի վայրկյանի համար ողջ կյանքս կործանեցի:Մանեˊ,իմ սիրելի Մանեˊ,դու ամուսնացար,դու հիմա ուրիշինն ես:Դու այդպես էլ ինձ չներեցիր,չներեցիր ու վերջ։Բայց ես սիրում եմ քեզ,կյանքիցս առավել սիրում եմ քեզ։Ինչու՞ ամուսնացար ,աˊյ համառ աղջիկ,ինչու՞ ոչնչացրեցիր երեք կյանք:Այոˊ,երեք կյանք,քանի որ ես համոզված եմ,որ դու նրան չես սիրում։Դու ինձ ես սիրում,հա,հա,հենց ինձ:Բայց…արդյո՞ք ես արժանի եմ քո սիրուն,եˊս, որ պահի հաճույքը փոխեցի մի ողջ կյանքի հետ։Մանեˊ,Մանեˊ…Ինչի՞ է նման կյանքս առանց քեզ:Գոˊռ,ինչ հիմարն ես դու,ձեռքիցդ բաց թողեցիր քո սերը,քո ձոռքով նվիրեցիր ուրիշի ու հիմա…հիմա տանջում ես քեզ,բայց իզու ̃ր,արդեն ոչինչ չես փոխի>>:
Գոռը ելավ նստած տեղից և սկսեց քայլել սենյակում:Վառեց մի ծխախոտ, մեկ անգամ ծուխը քաշեց,դրեց ծխախոտը մոխրամանի մեջ,նորից սկսեց քայլել սենյակում`վանդակում փակած առյուծի պես:Նա անկարողությունից ու խանդից ավելի էր բարկանում:Բժիշկ Վիրաբյանը նորից մոտեցավ սեղանին,նորից վերցրեց վառած ծխախոտը,որը համարյա ամբողջությամբ այրվել էր,ուզեց ծխել,բայց չստացվեց:Նա կատաղությունից վերցրեց մոխրամանը և նետեց հատակին:Մոխրամանը փշուր-փշուր եղավ:Գոռը նայեց մոխրամանի փշուրներին ու զղջաց,քանի որ այն Մանեն էր նվիրել:<<Ա ̃խ,Մանեˊ,հիմար աղջիˊկ,ինչու՞ ամուսնացար:Այդպես էի՞ր ուզում վրեժ լուծել,ստացվեˊց,տանջում ես ինձ:Բայց ա ̃խր, սիրելիս,դու քեզ էլ դժբախտացրեցիր:Մանեˊ,իմ լավ Մանեˊ,դու ավելի էիր գեղեցկացել,չնայած դու իմ հարսնացուն չէիր,բայց գեղեցիկ հարսնացու էիր,շատ գեղեցիկ>>:
Գոռը սթափվեց բջջային հեռախոսի զանգից:Նա հեռախոսը փնտրեց գրպաններում,բայց չգտավ:Հետո ձայնից հասկացավ,որ դարակում է:Նա մոռացել էր,որ ծնարան գնալուց առաջ հանեց այն գրպանից,որպեսզի չզանգեն ու չխանգարեն:Արագ գտավ ու պատասխանեց.
-Հա մաˊմ,լսում եմ:
-Գոռ,այսօր մորաքրոջդ ծննդյան օրն է,չես մոռոցել չէ՞:
-Չէ,-ստեց Գոռը,քանի որ չէր հիշում,բայց չէր էլ ուզում նեղացնել մորը:
-Ուրեմն,որդիˊս,մենք կսպասենք, որ գաս ու միասին գնանք:
-Չէ,մաˊմ,միˊ սպասեք,ես կարող է ուշանամ,մորաքույրը կնեղանա:Դուք գնացեք,իսկ ես աշխատանքից հետո տեղ ունեմ գնալու,գործերս վերջացնեմ կգամ:
-Լավ,Գոռ ջաˊն,բայց աշխատի շատ չուշանաս:
-Կտեսնվենք մաˊմ,առայժմ:
-Առայժմ,որդիս:
Գոռը անջատեց հեռախոսը,թիկնեց կաբինետի բազմոցին,աչքերը փակեց և սկսեց պատկերացնել Մանեին:Նա Մանեի դեմքն էր պատկերացնում ժպտալիս:Նա հիշեց Մանեին իր հարսանիքի օրը և հիշեց ,որ նա տխուր էր,չնայած ժպտում էր,բայց աչքերը տխուր էին:Հիշեց իրենց առաջին հանդիպումը.
* * *
Սեպտեմբերի երեքին էր:Այդ տարի սեպտեմբերի մեկը և երկուսը շաբաթ-կիրակի էին:Մանեն առաջին կուրս էր ընդունվել:Նա ծանոթացել էր Մելի հետ ընդունելության քննությունների ժամանակ և անընդհատ միասին:Առաջին դասի զանգից հետո նրանք միջանցքում էին,երբ նրանց մոտեցան Գոռը և նրա ընկերը:Նրանք ներկայացան և ասացին, որ Մելի եղբայրը,որը բանակում է,նրանց հանձնարարել է հետևել,որպեսզի աղջիկներին չնեղացնեն:Մանեն հենց առաջին հայացքից գրավեց Գոռի ուշադրությունը:Գոռը նույնպես դուր եկավ Մանեին:Գոռը հինգերորդ կուրս էր,և շատ հարցերում կարողանում էր օգնել Մանեին ու Մելին:Այդտեղից սկսվեց նրանց հաճախակի հանդիպումներն ու զբոսանքները:Գոռը առիթը չէր կորցնում Մանեի հետ մենակ մնալու:Նա սիրում էր ժամերով Մանեի հետ զրուցել և չէր հոգնում:Մանեն գերել էր Գոռին թեˊ իր գեղեցկությամբ,թեˊ իր խելքով:Գոռը իրենց դասերը բաց էր թողնում,փոխարենը Մանեի հետ նրանց դասերին էր նստում:Իրենք էլ չնկատեցին թե ինչպես կապվեցին իրար հետ,և արդեն եթե մի օր չէին տեսնում իրար, կարոտում էին:Հունվարյան քննություններն էին,երբ Մանեն գերազանց հանձնել էր <<Մարդու ընդհանուր անատոմիա>>յի քննությունը,և երբ քննասենյակից դուրս եկավ Գոռը եկավ նրան ընդառաջ,Մանեն իրենից անկախ վազեց ու փաթաթվեց Գոռին:Նա համբուրեց Գոռի այտը և ամուր գրկեց պարանոցը:Գոռը ոգևորված գրկել էր Մանեին և պտտեցնում էր:Այդ օրը նրանք գնացին նշելու Մանեի քննության գերազանց հանձնումը:Գոռն ու Մանեն նստած էին փակ սրճարանի բազմոցին և անընդհատ կատակում էին:Հանկարծ երկուսն էլ լռեցին:Նրանք նայում էին մեկմեկու աչքերին:Գոռը առանց մի խոսք ասելու մոտեցավ և համբուրեց Մանեի շուրթերը:Մանեն մի պահ վարանեց,բայց հետո պատասխանեց նրա համբույրին:
-Մանեˊ,ես քեզ սիրում եմ,-ասաց Գոռը:
Մանեն չպատասխանեց,բայց դրա կարիքը չկար էլ:Գոռը Մանեին ամուր գրկել ու համբուրում էր։
-Գոˊռ,պետք չի,արի գնանք,լա՞վ,-շփոթված ասաց Մանեն:
Ամբողջ ճանապարհին նրանք լուռ էին:Հաջորդ օրը չհանդիպեցին,մյուս օրը`նույնպես,երրորդ օրը Գոռը չդիմացավ և գնաց Մանեենց շենքի մոտ:Նա զանգեց Մանեի բջջայինին և ասաց,որ բակում է:Մանեն արագ դուրս վազեց,ընկավ նրա վզով և ասաց.
-Ու՞ր էիր կորել,նեղացել էի՞ր ինձանից,-ու չսպասելով պատասխանի ավելացրեց,-Ես էլ քեզ եմ սիրում:
* * *
Հանկարծ Գոռը լսեց,որ կաբինետի դուռն են թակում:Նա ելավ տեղից ու բացեց:Նրան ասացին,որ այսօր ծննդաբերած այն կինը ուզում է իրեն տեսնել:Նա տեսքի բերեց հագուստը և գնաց իր հիվանդի մոտ:
-Կներե ̃ք,բժիշկ ջաˊն,որ ձեզ եմ կանչել,ուղղակի ես չէի կարող գալ:
-Ասեˊք,լսում եմ,խնդիր չկա:
-Բժիˊշկ ձեր անունն էի ուզում իմանալ:
-Գոռ։Գոռ է անունս,ինչու՞ եք հարցնում:
-Երեխայիս ուզում եմ ձեր անունով կնքել:
-Չէˊ,ի՞նչ կարիք կա:
-Պարզապես ես գիտեի աղջիկ եմ ունենալու և աղջկա անուն էի մտածել,ու քանի որ իմ տղային դուք ծնունդ տվեցիք,որոշեցի ձեր անունով կոչել,դեմ չե՞ք:
-Չէˊ,ինչ եք ասում,իմ ինքնասիրությունը շատ շոյված է:Լավ ես գնամ,ամաչացնում եք ինձ,-կատակեց Գոռը ու դուրս եկավ հիվանդասենյակից:
* * *
Արդեն սեպտեմբերի սկիզբն է:Մանեն ամեն օր գնում է դասի,իսկ դասերից հետո Արամը նրան տուն է տանում:Արամը հիմա իր գործերը այնպես է դասավորել,որ կարողանա կնոջ հետ ավելի շատ ժամանակ անցկացնել:
Հիմա էլ Արամը մեքենայում նստաց սպասում է Մանեին:Նրանք պետք է գնան տեսնելու իրենց նոր բնակարանը,որտեղ վերանորոգման աշխատանքներ են դեռ կատարվում:Տան ամեն մի աշխատանք կատարվում է Մանեի ճաշակով:
Մանեն եկավ,բացեց մեքենայի դուռը և նստեց Արամի կողքին:
-Եկա՞ր, սիրելիˊս,-կնոջը համբուրելով` հարցրեց Արամը:
-Եկա,բայց մի փոքր լավ չեմ զգում ինձ,կլինի՞ այսօր չգնանք բնակարան,ուզում եմ պառկել:
-Սիրելիˊս,հինգ րոպեով մտնենք նոր գնանք,այնտեղ հարցեր կան, որոնց դու պետք է լուծում տաս:
-Լավ,բայց միայն խոստացիր, որ արագ դուրս կգանք ու անմիջապես տուն կգնանք:
-Լավ,անուˊշս,խոստանում եմ:
Մեքենան կանգնեց հինգհարկանի շենքի բակում:Արամը իջավ մեքենայից,գնաց Մանեի կողմի դուռը բացեց և ձեռքը մեկնեց նրան.
-Արի համոˊվս:
Մանեն բռնեց Արամի ձեռքը և իջավ մեքենայից:Տան դուռը բացեց մի միջին տարիքի տղամարդ.
-Օ ̃,տիկին Մանեˊ,դուք մեզ պատվել եք ձեր այցով,համեցեք ձեր բնակարան,-կատակեց նա:
-Շնորհակալ եմ,Հակոբ ջաˊն,գործերն ինչպե՞ս են:
-Լավ,-պատասխանեց Հակոբը`միաժամանակ աթոռ առաջարկելով տան տերերին,-մինչև նոր տարի ամեն ինչ ավարտին կհասցնենք:
-Այ դա լավ նորություն է,-ասաց Արամը,-փաստորեն նոր տորին կարող ենք մեր նոր բնակարանում դիմավորել:
* * *
Առավոտյան զարթուցիչի ձայնը արթնացրեց Մանեին:Նա ալարկոտ բացեց աչքերը, անջատեց զարթուցիչը ու նորից քնեց:
-Մանեˊ,սիրելիˊս դասի չե՞ս,-հարցրեց Արամը:
-Չէ,Արաˊմ,ինձ լավ չեմ զգում,այսօր տրամադրություն չունեմ գնալու:
-Մանեˊ,վերջերս քեզ անընդհատ վատ ես զգում,արի այսօր գնանք բժշկի:
-Չէ,կանցնի,մի քիչ կպառկեմ ու կկազդուրվեմ,մի փոքր թույլ եմ ուղղակի:
-Լավ, ոնց կուզես,ես մի քիչ գործեր ունեմ ,կգնամ ու շուտ կգամ,իսկ դու պառկիր,ոչինչ չանես :
Արամը գնաց`Մանեին թողնելով պառկած:Մանեն այլևս չկարողացավ քնել:Նա հանկարծ հասկացավ,որ իր ամսականը ուշանում է և իր վատ զգալու պատճառը կարող է հենց դա լինել:Նա արագ վեր կացավ ու գնաց լոգարան թեստ անելու:Մանեն սրտի ահով էր սպասում պատասխանին.<<Միայն ոչ դա,չէ,չէ,ես չեմ կարող հղի լինել,ես չեմ ուզում երեխա ունենալ>>,-մտածում էր Մանեն:Նա աչքերը փակել էր և չէր համարձակվում բացել:Վերջապես համարձակություն հավաքեց և նայեց թեստին:Պատասխանը դրական էր:Մանեի աչքերի դիմաց սևացավ:Նա մի կերպ բռնվեց լվացարանից,որպեսզի չընկնի:Ինքն էլ չիմացավ ,թե ինչպես հասավ իր մահճակալին:
Մանեն անկողնում պառկած մտածում էր, թե ինչու՞ իր կյանքն այսպես դասավորվեց,ինչու՞ է աստված իրեն պատժում:Բայց ոˊչ,դա պատիժ չէ։Ինչպե՞ս կարող է երեխան`այդ անմեղ արարածը, պատիժ լինել:Նա աստծո պարգևն է:Այոˊ,պարգևը նա շատ կսիրի իր երեխային,նա արդեն սիրում է նրան.<<Շնորհակալ եմ տեˊր,որ նոր իմաստ տվեցիր կյանքիս,շնորհակալ եմ:Ես իմ բալիկին կնիվիրեմ իմ մեջ եղած ամբողջ սերն ու քնքշությունը>>:Մանեն արդեն սկսեց պատկերացնել իր բալիկին,թե որքան գեղեցիկ ու անուշիկ բալիկ պետք է լինի նա:<<Տեսնես ու՞մ նման կլինի:Ում ուզում է թող նման լինի,միևնույն է ես արդեն անչափ սիրում եմ նրան>>:Մանեն երջանիկ մտքերով ընկավ ու խաղաղ քնեց:
Արամը տուն եկավ երեկոյան,նրա գործերը երկար էին տևել:Նա Մանեին գտավ անկողնում.
-Սիրելիˊս,դեռ վատ ե՞ս զգում քեզ:
-Չէ,լավ եմ,նույնիսկ շատ լավ:
-Այո՞,հապա ինչու՞ ես մինչև հիմա պառկած:Մանեˊ,դու տարօրինակ փայլում ես,կարող ե՞մ իմանալ,ի՞նչն է պատճառը:Գիտե՞ս,մեր ամուսնությունից հետո ես քեզ այսպիսին չեմ տեսել:
Մանեն վեր կացավ անկողնուց,մոտեցավ ամուսնուն ու շատ ցածր,հազիվ լսելի ձայնով նրա ականջին շշնջաց.
-Ես հղի եմ:
-Ինչ՞,ես ճի՞շտ լսեցի,այո՞,մենք…
-Այոˊ,երեխա ենք ունենալու:
-Այ դու գժուˊկ,այդ էր հա ̃ պատճառը քո փայլի,դու չես խաբում չէ՞,սա կատակ չի ,չէ՞:
-Չէ,ի՞նչ կատակ,ես թեստ եմ արել, և պատասխանը դրական էր:
-Մանեˊ,ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ,ամենա-ամենա-ամենա…
Արամն այս խոսքերի հետ գրկեց կնոջը և համբուրներ տեղաց նրա այտերին,պարանոցին,շուրթերին:
-Արաˊմ,սպասիˊր,շունչս կտրվեց:
-Վա ̃յ,ներիր համովս,ուղղակի ուրախությունից ինձ կորցրեցի:
-Լավ,ես գնամ լոգանք ընդունեմ,իսկ դու մի համեղ բան պատրաստիր,պետք է նշենք քո լավ լուրը:
Մանեն գնաց խոհանոց:Նա լսեց,թե Արամը ինչպես է լավ լուրը հեռախոսով հայտնում ծնողներին.
-Ալո,պարոն Տարոն,-կատակով հորը դիմեց Արամը,-ինչպես ե՞ք:
-Լավ ենք Արամ ջաˊն,ի՞նչ է պատահել,ինչո՞ւ ես նորից զանգահարել,քիչ առաջ խոսեցինք:
-Զանգել եմ,որ ավելի լավ լինեք,պատրաստ ե՞ս լավ լուրի:
-Արաˊմ,դե հոգիս հանեցիր,ասաˊ:
-Պարոն Տարոն, դու շուտով պապիկ ես դառնալու:
-Օ ̃,որդիս շնորհավորում եմ,հիմա մայրիկիդ կասեմ` անհամբերությունից տեղը չի գտնում,հեռախոսն է ձեռքիցս խլում :
-Բարև ապագա տատիկ,շուտով,շատ շուտով դու տատիկ ես դառնալու:
-Բարև Արամս,ապրես միշտ այդպես լավ լուրեր հայտնես:Ուրախ եմ բոլորիս համար:Արաˊմ,Մանես ինչպես է,հո իրեն վատ չի զգում:
-Չէ,մամ ջաˊն, ամեն ինչ նորմալ է,մի քիչ թույլ է իրեն զգում,բայց դա կանցնի:
-Դե,լավ նայիր իմ հարսիկին,իսկ ես մյուս ամիս երևի կգամ,հո մենակ չեմ թողնելու իմ անուշին:
-Լավ,մամ ջաˊն,դե առայժմ:
Հաջորդ օրը Մանեն իրեն համեմատաբար ավելի լավ էր զգում:Նա գնաց մոր մոտ,որպեսզի նրան էլ հայտնի լավ լուրը:Տիկին Լիաննան աշխատում էր դպրոցում` որպես կենսաբանության ուսուցչուհի:Երբ Մանեն եկավ,նա դասերը ավարտել էր և պատրաստվում էր տուն գնալ:Մանեին տեսնելով մայրը շատ ուրախացավ.
-Վա՞յ,այս ում հրաշք աղջիկն է եկել,վա ̃յ գանձս,ինչպես պատահեց ,որ որոշեցիր ինձ այցելել:
-Լավ ես արել, իմ աղջիˊկ,իհարկե կարոտել եմ:
-Մաˊմ, արի գնանք տուն,ես Արամին ասել եմ,որ քո տանն եմ լինելու:
-Գնանք,արևˊս:
Մանեն ու մայրը դպրոցից դուրս եկան,նստեցին տաքսի ու ուղևորվեցին տուն:Տաքսին կանգնեցրին շենքին մոտ գտնվող խանութի մոտ ու մտան խանութ:
-Մանեˊ,ի՞նչ տանենք, պատրաստենք:
-Մամ ջաˊն,ինձ համար մեկ է,ես քո պատրաստած ամեն ինչն էլ սիրում եմ:
-Մանե ջաˊն,դե դու միրգ վերցրու,իսկ ես տեսնեմ` ինչ լավ բան եմ գտնում։
-Լավ,մաˊմ, բայց արագ,ես անհամբեր եմ,քեզ լավ բան պիտի ասեմ:
-Ասա,աղջիկս:
-Չէ,տանը կասեմ:
Լիաննան ու Մանեն արդեն տանն են:Լիաննան մթերքներն է տեղավորում սառնարանում:Մանեն մտնում է խոհանոց,նստում աթոռին`մոր կողքին ու ուշադիր նայում մորը:Նրա հայացքից Լիաննան հասկանում է ,որ Մանեն ուզում է խոսեն։Նա նստում է և ասում.
-Դեˊ,ես լսում եմ,ի՞նչ կարևոր բան պետք է ասեիր:
-Մամ ջաˊն,ես երեխա եմ ունենալու:
-Վա ̃յ,հրաշքս,ես ի ̃նչ լավ բան ասացիր:Բալեˊս,դու ուրախ ե՞ս:
-Հա,մամ ջաˊն,շատ ուրախ եմ,-ասաց Մանեն,-<<Ավելի ուրախ կլինեի,եթե իմ երեխան սիրո պտուղ լիներ>>,-մտածեց նա:
-Իմ աղջիˊկ,ե՞րբ գնանք բժշկի:
-Երբ ասես,մամ ջաˊն:
Լիաննան շատ ուրախացավ:Նա քթի տակ երգելով ճաշ էր պատրաստում`իրեն երջանիկ տատիկ պատկերացնելով:Մանեն նրա կողքին էր նստած,բայց մտքերով շատ հեռու էր:
<<Գոռ,ինչքա ̃ն լավ կլիներ,որ երեխան մերը լիներ`իմն ու քոնը:Ինչու՞, Գոռ,ինչու՞ դու վանեցիր ինձ քեզանից:Որքա ̃ն գեղեցիկ ընտանիք կարող էինք կազմել>>:
* * *
Գոռը դուրս եկավ հիվանդանոցից շատ տխուր:Նա նստեց մեքենան և սկսեց անիմաստ վարել:Նա վարելով դուրս եկավ քաղաքից և դուրս եկավ մայրուղի:Մեքենայի արագությունը աստիճանաբար ավելացնում էր:Գոռը չէր հասկանում, թե ուր է գնում,ինչու է վարում:Նա չէր կարողանում մոռանալ Մանեին:Մանեի հարսանիքից հետո նա լրիվ իրեն կորցրել էր,իր տեղը չէր գտնում:Աշխատանքի վայրում չէր կարողանում մնալ,չէր ուզում գնալ հիվանդանոց:Հիմա էլ նա հաˊմ մեքենան էր վարում,հաˊմ մտքում կռվում մեկ ինքն իր, մեկ Մանեի հետ:Մի ակնթարթում նա միանգամից սթափվեց`դիմացից եկող մեքենայի ձայնային ազդանշանից:Գոռը հազիվ կարողացավ ավտոմեքենան քաշել մի կողմ,որպեսզի չհարվածի դիմացից եկող բեռնատարին:Նա արգելակեց ավտոմեքենան ,շարժիչը անջատեց,նստատեղը իջեցրեց և պառկեց:
* * *
Մանեի ու Գոռի ծանոթության երկու տարին էր լրանում:Նրանք որոշել էին այդ օրը անցկացնել միասին,բոլորից հեռու Գոռենց ամառանոցում:Մանեն հատուկ այդ օրվա համար զգեստ էր գնել,գնացել էր վարսավիրանոց գեղեցկացել ու սպասում էր ,որ Գոռը գա իր ետևից:Նա լսեց Գոռի մեքենայի ազդանշանը,որով նա հայտնում էր ,որ եկավ:Մանեն անհամբեր նայեց լուսամուտից և նրա տրամադրությունը ընկավ,քանի որ Գոռը մենակ չէր:Մինչ Մանեն ուզում էր զանգել ու հարցնել, թե ովքեր են Գոռի հետ,Գոռը մտավ նրանց տուն.
-Սիˊրտս,պատրաստ ե՞ս:
-Այո,Գոˊռ,ո՞վքեր են մեքենայում,նրանք էլ ե՞ն մեզ հետ գալու:
-Հա,արևˊս,Սարգիսն ու նրա ընկերուհին են,չկարողացա մերժել,ներում ես չէ՞:
-Գոռ,բայց մենք այս օրը պետք է առանձին անցկացնեինք,սա մեˊր օրն է:
-Լավ,սեˊրս,մի ուրիշ անգամ,այսօր այսպես ստացվեց:Դե,հապա պտտվիր տեսնեմ,որքա ̃ն լավն ես:
Մանեն մուտքից դուրս գալով ճանաչեց Գոռենց կուրսեցի Սարգիսին ու նրա հետի աղջկան`նա նրա անունը չգիտեր,բայց ինստիտուտում տեսել էր:Նրա մասին էլ լավ բաներ չէին խոսում։Աղջիկը Մանեին տեսնելով ասաց.
-Հաա ̃,Մանեն դու ե՞ս,շատ եմ լսել քո մասին,տեսել էլ էի,բայց չգիտեի, որ դու ես,շատ ուրախ եմ,-նա ծամոնը բերանի մեջ տարավ-բերեց,հետո փուչիկ փչեց ծամոնից ու ինքն իր արածի վրա հրճվեց:
-Աղջի խելոք մնա,-նրան կարգի հրավիրեց Սարգիսը և դիմեց Մանեին,-ինձ հիշում ես Մանեˊ,ես Գոռենց կուրսից եմ:
Մանեն թեթև գլխով արեց ու զղջաց,որ համաձայնեց նրանց հետ գնալ:
Ավտոմեքենան սլանում էր շատ մեծ արագությամբ:Մանեն լուսամուտից դուրս էր նայում ու ոչինչ չէր խոսում`նրան հաճելի չէին Գոռի կուրսեցին ու նրա ընկերուհի կոչվածը: Մանեն ամբողջ ճանապարհին կռվում էր ինքն իր հետ,որ համաձայնեց գնալ նրանց հետ:<<Ա ̃խր ովքեր են այս մարդիկ,որ Գոռը համաձայնեց բերել իրենց հետ,ի՞նչ գործ ունեն նրանք մեզ հետ,ինչու պետք է այս օր ես հանդուրժեմ նրանց ներկայությունը մեր կողքին>>,-մտածում էր Մանեն:Սարգիսն ու նրա ընկերուհի Զառան ամբողջ ճանապարհին անհամ կատակներ էին անում ու իրենք իրենց արածների վրա ծիծաղում:Գոռը մերթընդմերթ մասնակցում էր նրանց խոսակցությանը,բայց հիմնականում կենտրոնացած էր մեքենան վարելու վրա:Մի ակնթարթ նա հայացքը կտրեց ճանապարհից նայեց Մանեին ու ասաց.
-Սիրելիս,հիմա ի՞նչ, պիտի այդպիսի խոժոռ հայացք ընդունե՞ս,-ամեն ինչ լավ է,մենք միասին ենք,կարևորը դա է:
-Գոˊռ ,չեմ ուզում գնանք,նրանց հետ չեմ ուզում,արի ետ դառնանք:
-Մանեˊ,արդեն հասնում ենք,այ կտեսնես, ինչ հաճելի օր կանցկացնենք:
-Դե լավ,ինչպես կասես:
Մեքենան կանգ առավ մի շքեղ ամառանոցի դիմաց:Դա Գոռենց ամառանոցն էր:Իրենց թանկ հյուրերին նրանք հաճախ էին այդտեղ բերում:Տունը դատարկ էր,բայց բակից երևում էր ,որ անուշադրության մատնված չէ:Գոռի տատիկն ու պապիկը հաճախ էին այստեղ լինում`հետևում պարտեզին,մաքրում տունը,փոխում լողավազանի ջուրը:Մի խոսքով ամառանոցը միշտ պատրաստ էր հյուրեր ընդունելու:Զառան արագ դուրս թռավ ավտոմեքենայից ու բացականչեց.
-Վա ̃յ,լողավազան էլ կա,ինչ լավ է,ափսոս լողազգեստս չեմ բերել:Բայց ոչինչ, միևնույն է ես կլողամ:
-Գոˊռ,այս իրերը ու՞ր ենք տանում,-մեքենայի բեռնախցիկը դատարկելով հարցրեց Սարգիսը:
-Սաք,վերեև տար, այնտեղ էլ խոհանոցը կգտնես:
-Գոˊռ,ո՞րտեղ կարող եմ զգեստափոխվել,ուզում եմ լողալ,-հարցրեց Զառան:
-Հիմա դրա ժամանակը չի,-Գոռի փոխարեն պատասխանեց Սարգիսը,-ինչքան անհամբեր ես:
-Սիրունս,արի վերեև ,միˊ կանգնիր հյուրի նման,-Մանեին դիմեց Գոռը`ինքն առաջ անցնելով,բարձրանալով աստիճաններով և ճանապարհը ցույց տալով:
-Գոˊռ,ի ̃նչ լավն է ձեր պարտեզը,ինձ այստեղ այնքան լավ եմ զգում:
-Արիˊ, համոˊվս,պարտեզի հրաշքներին հետո կծանոթանաս,հիմա սոված ենք`մի կտոր բան ուտենք, հետո:
Երիտասարդները տանը տեղավորվեցին:Մանեն տան տիրուհու նման գոգնոցը կապեց ու անցավ խոհանոց սեղան գցելու:Տղաները բակում կրակ էին վառել միսը խորովելու համար,իսկ Զառան արագ հանեց զգեստները մնաց միայն ներքնազգեստներով և իրեն գցեց լաղավազանը:Քիչ անց սեղանն արդեն գցված էր,խորովածը պատրաստ, և երիտասարդ զույգերը վայելում էին այն:Սարգիսը վերցրեց օղու բաժակն ու ասաց.
-Եկեք խմենք Մանեի ու Գոռի կենացը,որ դեռ այսպիսի տարեդարձեր շատ նշեն:
-Մենք էլ չէ՞,Սաˊք,-մեջ ընկավ Զառան:
-Մի խանգարի,չե՞ս տեսնում կենաց եմ ասում,-սաստեց նրան Սարգիսը:
Նա նորից վերցրեց բաժակը,որը մինչ այդ դրել էր սեղանին ու շարունակեց.
-Հա,ի՞նչ էի ասում,հա հիշեցի,խմենք նրանց կենացը,որ մյուս տարեդարձերին էլ մեզ հիշեն:
Երիտասարդները բաժակները իրար խբեցին ու խմեցին:Մանեն մի փոքր կում արեց`նա չէր սիրում ալկոհոլ:Քիչ անց տղաների վրա արդեն խմիչքն իր ազդեցությունն էր գործել,իսկ Զառան նրանց հավասար խմում էր ու անիմաստ ծիծաղում:Դա էլ ավելի էր գրգռում Մանեի` առաց այդ էլ գրգռված նյարդերը:Հետո Սարգիսն առաջարկեց թուղթ խաղալ:Մանեն հրաժարվեց ու պարապ չմնալու համար իջավ բակ`տեսնելու պարտեզի հրաշքները:
Պարտեզն ամբողջությամբ կանաչապատ էր:Մի քանի տեղ փոքրիկ ջրացայտեր էին դրված,որոնց շնորհիվ այն ջրվում էր:Պարտեզում ինչ տեսակի ծաղիկ ասես կարող էիր գտնել` տարբեր երանգների վարդեր, քաջվարդեր,շանբերաններ,հնդկական մեխակներ,անյուտայի աչիկներ,ինչպես նաև պարտեզը զարդարում էին բերքատու ծառերը Պարտեզի մի կողմում լողավազանն էր,մյուս կողմում հովանոցի տակ սեղան ու աթոռներ էին դրված:Մի խոսքով այն հիշեցնում էր փոքրիկ դրախտ:Մանեն հիացած զբոսնում էր այգում`նա ամբողջովին մոռացել էր իր ընկերախմբին ու իրեն երջանիկ էր զգում:Երկար ժամանակ նա չէր կարողանում կտրվել ծաղիկներից ու վերև բարձրանալ:Մանեն մտածեց, որ խաղը շատ երկարեց :Նա որոշեց բարձրանալ և Գոռին էլ կանչել պարտեզ,որպեսզի միասին լուսանկարվեն:Երբ նա տուն մտավ,այնտեղ տարօրինակ լռություն էր տիրում:Մի պահ նա մտածեց ,որ ընկերները այդտեղ չեն:Արդեն ուզում էր նորից բակ իջնել, երբ լսեց Սարգիսի ձայնը.
-Եկա՞ր սիրուն աղջիկ,իսկ ես քեզ էի սպասում:
-Ի՞նձ,ինչու՞,իսկ ո՞րտեղ է Գոռը:
-Այստեղ,մոտակայքում,և ինչքան հասկանում եմ իրեն շատ լավ է զգում:
-Մոտակայքու՞մ,ո՞րտեղ,ի՞նչեր ես խոսում,պարզ խոսիˊր:
-Ասում եմ այն ինչ կա:Քո շատ սիրելի Գոռը հիմա սենյակում է Զառայի հետ:
-Չեմ հավատում ,դու ստում ես,-լացակումած ասած Մանեն ու վազեց դեպի սենյակների կողմը:Նա հերթով բացում էր սենյակների դռները գոռին գտնելու համար:Վերջապես նա գտավ Գոռին և չհավատաց իր աչքերին`Գոռը գտնվում էր անկողնում Զառայի հետ:Նրանք չնկատեցին Մանեի գալը:Մանեն արագ ծածկեց դուռը:Նա տեղում կանգնած աչքերն էր տրորում`մտածելով ,որ մղձավանջային տեսիլքն հիմա ուր որ է կանցնի:Նա սթափվեց ,երբ լսեց սարգիսի ձայնը.
-Դե ի՞նչ,համոզվեցիր ,որ չէի ստում:մենք թուղթ խաղացինք գրազով:Գիտես ի՞նչ գրազով:
-Լռիˊր,ես ատում եմ ձեզ,մի խոսիր,քո ձայնն անտանելի է ինձ համար:
-Բայց ինչ անհետաքրքիր աղջիկ ես ,Մանեˊ,մի՞թե քեզ հետաքրքիր չի գրազը:Լավ,ես ամեն դեպքում կասեմ:Ուրեմն ,պարտվողը պետք է կատարեր հաղթողի ուզածը:Իսկ քո շատ սիրելի Գոռը պարտվեց իմ շատ սիրելի Զառային:
-Դու ձայնդ կտրելու՞ ես, թե՞ոչ:
-Ու հիմա,քանի որ մենք մնացինք միայնակ,կարող ենք միանալ:
Այս խոսքերի հետ Սարգիսը մոտեցավ Մանեին թիկունքից և ձեռքերը դրեց նրա գոտկատեղին:Մանեն նրա ձեռքերը կոպիտ ձևով իջեցրեց ու մի քայլ առաջ գնաց :Սարգիսին դա ավելի ոգևորեց,քանի որ նա դիմադրություն զգաց,իսկ դա ավելի է գրգռում ցանկությունը:
-Դե լավ ,Մանեˊ,ինքդ էլ գիտես ,որ վաղուց աչք ունեմ վրադ:Վերջապես առիթ է ընձեռնվել և պետք է օգտվեմ այդ առիթից:
Նա նորից մոտեցավ Մանեին,քաշեց նրա թևից դեպի իրեն ու ամուր պահելով իր գրկում,փորձեց համբուրել Մանեի շուրթերը:Մանեն դիմադրեց,հրեց նրան ու դուրս պրծավ նրա գրկից:
Սարգիսը հասավ Մանեի հետևից,բռնեց նրան ու սկսեց շոյել Մանեի մարմինը:Մանեն զզվանքից փշաքաղվեց,նա նորից փորձ արեց դուրս պրծնել այդ լպրծունի ձեռքից,բայց ապարդյուն`Սարգիսը ամուր էր բռնել նրան:Մանեն ոտքով հարվածեց նրա որովայնին,հրեց նրան ու դուրս պրծնելով`սկսեց վազել աստիճաններով:Սարգիսը մի պահ մնաց տեղում,հետո իրեն հավաքեց ու վազեց նրա հետևից:
-Մանեˊ,միˊ փախիˊր,միևնույն է, իմն ես լինելու ,քեզ այստեղ ոչ ոք չի օգնի:
Մանեն,որքան ուժ ուներ վազում էր,բայց քանի որ անհարմար երկար շրջազգեստ էր հագել, չկարողացավ փաղչել,սայթաքեց ու նորից ընկավ Սարգիսի ձեռքը:Սարգիսը նրա մազերից,ու Մանեն ցավից մի ճիչ արձակելով,ընկավ գետնին:Սարգիսը հարձակվեց նրա վրա և ուժեղ քաշելով Մանեի հագուստը,պատռեց նրա վերին հատվածը:Հագուստի պատռվածքից երևում էր Մանեի ճերմակ կուրծքը,որը էլ ավելի գրավիչ թվաց Սարգիսին կարմիր կրծքկալի տակից:Նա իր վավաշոտ շուրթերով սկսեց ագահորեն համբուրել Մանեի կուրծքը:Մանեն դիմադրում էր ու, վիրավորանքը մոռացած, Գոռին օգնության կանչում.
-Գոˊռ,խնդրում եմ,Գոˊռ,օգնի ̃ր,-կանչում էր Մանեն:
-Ձայնդ կտրիˊր,միˊ խանգարիր նրանց,-նրան սաստում էր Սարգիսը,-թուլացիր Մանեˊ,դու իմ գրկում ես:
-Գոˊռ,Գոˊռ,օգնիˊր,աստծու սիրույն,խնդրու ̃մ եմ,օգնի ̃ր,Գոˊռ:Օգնեցե ̃ք,օգնեցե ̃ք:
Սարգիսը շոյում էր աղջկա մարմինը,համբուրում այն:Մանեն անընդհատ գլուխը աջ ու ձախ էր փախցնում,որպեսզի Սարգիսը չհամբուրեր շուրթերը:Սարգիսը մի պահ բարձրացավ Մանեի վրայից,արձակեց շալվարի գոտին,ճարմանդը և պատրաստվում էր հանել շալվարը,երբ թիկունքին զգաց մեկի ներկայությունը:Ալդ մեկը Գոռն էր:Նա բռնեց իր համակուրսեցուն,բարձրացրեց ու շպրտեց մի կողմ:Մանեն իր հագուստի ծվեններով արագ-արագ փորձում էր ծածկել մերկությունը:Գոռը կատաղած հարձակվեց Սարգիսի վրա և սկսեց հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր հատվածներին:Սարգիսը չէր հասցնում ուշքի գալ,երբ հաջորդ հարվածն էր ստանում:Այդ աղմուկից Զառան դուրս էր եկել սենյակից և իջել ներքև: Նա ամբողջովին մերկ էր`սավանով փաթաթված:Տեսնելով Սարգիսին այդ վիճակում նա վազեց և փորձեց ազատել նրան Գոռից:Գոռը իրեն չէր տիրապետում,նա այնպես հարվածեց Զառային,որ նա փռվեց գետնին:Մանեն անջատված նայում էր,թե ինչ է կատարվում:Հանկարծ նա, ուշքի գալով, արագ ելավ տեղից և դուրս վազեց տանից`վերցնելով իր հետ կախիչի վրայից առաջին պատահած հագուստը,որը Գոռի պիջակն էր:Մանեն պիջակով փաթաթված սարսափահար վազում էր :Նա այնքան վազեց մինչև հասավ մայրուղի:Չէր կողմնորոշվում ի՞նչ անել,ինչպե՞ս անել, ու՞ր գնալ:Նա անընդհատ ինքն իրեն աղոթում էր,-<<Աստված իˊմ,օգնի ̃ր ինձ, ինձ մենակ մի թող,խնդրու ̃մ եմ, օգնի ̃ր, աստվաˊծ,օգնի ̃ր,աստվաˊծ,աստվաˊծ,օգնի ̃ր>>:Նա վազում էր մայրուղով և ավտոմեքենաներին փորձում կանգնեցնել:Վերջապես նրան հաջողվում է մի մեքենա կանգնեցնել,որի վարորդը միջին տարիքի կլիներ:Մանեն բացատրեց նրան իր հետ կատարվածը և խնդրեց իրեն տուն հասցնել:Մանեն մի կերպ կարողացավ ասել իր հասցեն:Երբ նա տուն վերադարձավ,նրա մայրը տանը չէր:Նա արագ վրայից հանեց պատռված զգեստը,Գոռի պիջակը և մտավ լոգարան`վրայից մաքրելու Սարգիսի կեղտերը:Մանեն լացում էր,ինքն էլ չգիտեր ,թե ինչն էր իր համար ավելի վիրավորական Գոռի դավաճանությունը,թե Սարգիսի անդուր հպումները:Նա ցնցուղը պահել էր մարմնի վրա ու անընդհատ մաքրում էր իր վրայից այդ կեղտը,որի մեջ նրան թաթախել էր Սարգիսը:Մանեն իրեն ապականված էր զգում,երբ հիշում էր,որ նրան դիպել էին այդ լպրծունի ձեռքերը,շուրթերը:Նա աչքերը փակում էր,որ վերանաին այդ հիշողությունները,բայց ավելի վատ էր`նորից վերապրում էր այդ տհաճությունը:Նրա աչքերից արցունքները հոսում էին առատ գետերի պես:Մանեն չէր կարողանում հանգստանալ,նա իր կյանքը ավարտված էր համարում.<<Ինչու՞,աստվաˊծ,ինչու ինձ մենակ թողեցիր,ինչու՞,որ մեղքիս համար եմ հատուցում>>:Նա անընդհատ ջանասիրաբար մաքրում էր իր մարմինը,տրորում էր այն աստիճան,որ ամբողջությամբ կարմրել էր:<<Աստված իˊմ,ես ապականված եմ,նա իր կեղտոտ ձեռքերով ինձ էր դիպում,ես մաքուր չեմ,որքա ̃ն կեղտոտ եմ ես>>:Մանեն լոգարանից դեռ դուրս չէր եկել,երբ մայրը վերադարձավ:Նա տեսավ ,որ Մանեն տանն է ու զարմացած հարցրեց.
-Մանեˊ,ի՞նչու ես շուտ տուն եկել,հո՞ քեզ վատ չես զգում:
-Չէ,մաˊմ,-լոգարանից նրան պատասխանեց Մանեն`հազիվ զսպելով լացը,-հիմա դուրս եմ գալիս:
-Մանեˊ,դու քաղցած չե՞ս:
-Չէˊ,ես կուշտ եմ,-ասաց Մանեն ու մտքում ավելացրեց,-<<ես ամեն ինչից կուշտ եմ`այս աշխարհից,այս մարդկանցից,սիրուց…Սե՞ր,ի՞նչ սեր:Չկա սեր:Եթե սեր լիներ,հավատարմություն էլ կլիներ:Ուրեմն չկան և մեկը,և մյուսը>>:Երբ Մանեն դուրս եկավ լոգարանից,մայրը սուրճ էր պատրաստել ու սպասում էր նրան.
-Դե,արի իմ աղջիˊկ,արի սուրճ խմենք:Լիաննան բաժակները մատուցարանի վրայից դրեց սեղանին ու , երբ նայեց աղջկան,հասկացավ ,որ ինչ որ բան է եղել:
-Մանեˊ,դու լաց ե՞ս եղել,ինչ է պատահել:
Մանեն ընկավ մոր գիրկը և սկսեց լաց լինել.
-Մաˊմ,մենք Գոռի հետ վիճեցինք,ուրիշ ոչինչ միˊ հարցրու,խնդրու ̃մ եմ:
Լիաննան գրկեց աղջկան, և Մանեն ազատություն տվեց կոկորդը խեղդող արցունքներին:
Դա եղավ մոր ու աղջկա վերջին խոսակցությունը Գոռի մասին:Լիաննան չէր խոսում,որպեսզի չթարմացներ աղջկա վերքերը,իսկ Մանեն ուղղակի ուզում էր մոռանալ այդ օրվա դեպքերը:Նա ինքն իրեն խոսք տվեց,որ էլ երբեք չի սիրի որևէ մեկին,իսկ եթե ամուսնանա էլ,երբեք չի հագնի սպիտակ`մաքրություն խորհրդանշող զգեստ:Նա համարում է,որ չկա աշխարհում մաքրություն,որ ինքն էլ մաքուր չէ, և սպիտակ զգեստով եկեղեցի մտնելը աստծուն անարգանք կլինի իր կողմից:
* * *
-Մեˊլ,ես քեզ ասացի չէ,որ չեմ ուզում որ պարես այդ տղայի հետ,դա ինձ դուր չի գալիս:
-Չեմ հասկանում ինչ վատ բան եմ անում,որ դեռ քեզ էլ դուր չի գալիս:
-Ես չեմ ուզում,որ պարես նրա հետ,դժվար է հասկանալ:
-Նարեˊկ,մինչև քեզ հետ ծանոթանալը ես պարում էի նրա հետ,ու հիմա քաղաքավարի չի լինի իմ կողմից հրաժարվել նրա հետ պարելուց:
-Մեˊլ,խնդրում եմ մի գնա այդ մրցույթին:Դու պատկերացնում ես իմ վիճակը`դու գնում ես Լիբանան առանց ինձ ու այնտեղ պիտի կիսամերկ վիճակում պարես ինչ-որ մի տղայն հետ:Իսկ ե՞ս,ես ի՞նչ անեմ,ես անզորությունից տեղս չեմ գտնում:
-Նարեˊկ,մենք մի քանի ամիս է ինչ ճանաչում ենք իրար,իսկ դու արդեն քեզ իրավունք ես վերապահում ղեկավարել իմ կյանքը,այդպես չի կարելի:
-Չէˊ,Մեˊլ,դու սխալվում ես,սա կյանք ղեկավարել չի ,ինչպես դու ես որակում,սա ուրիշ անուն ունի:
-Եվ…ի՞նչ ես դու անվանում քո պահվածքին:
-Խանդ,ես խանդում եմ,այո խանդում եմ:Ես ինձ վատ եմ զգում միայն այն մտքից,որ ինչ-որ մեկը գրկում է քո մեջքը,դիպչում է քո մարմնին,պարում է քեզ հետ:
-Նարեˊկ,ինչե՞ր ես խոսում,դու լսում ե՞ս քո ասածները:
-Հա,Մել,ես խանդում եմ,քանի որ…
-Քանի որ,ի՞նչ…
-Քանի որ…
Նարեկը չէր համարձակվում ասել ինչու է խանդում:Նա մտածում էր,թե ինչ հորիներ,որ չպատասխաներ այդ հարցին,իսկ Մելը շարունակում էր.
-Նարեկ,դե ասա,քանի որ ի՞նչ:
-Քանի որ սիրում եմ քեզ:
Մելը չէր սպասում այդ խոստովանությանը։Նա սպասում էր,որ Նարեկը պիտի ասի, որ անհանգստանում է իր համար,կամ որ պարզապես չի ուզում ,որ Մելը պարի:Նրանք մտերմացել էին,բայց Մելը դա ընդունում էր որպես ընկերություն,այնինչ Նարեկի ասածներից երևաց,որ Մելը սխալվել էր, կարծելով,որ իրենք ընկերներ են:
-Նարեˊկ,ներիր,բայց ես ճեի սպասում այդպիսի խոստովանության:
-Ուշադրություն մի դարձրու Մել,անցած լինի,ես դա ուղղակի ասացի,լեզվի սայթաքում էր:
-Պետք չի արդարանալ ,Նարեˊկ,ես քեզ չեմ դատապարտում,ուղղակի ես չէի սպասում:
-Մեˊլ,ես չպիտի խոսեի այդ մասին,քանի որ գարնանը բանակ պիտի զորակոչվեմ,և չէի ուզում նախօրոք քեզ ասել այդ մասին:Մտածում էի,որ զորացրվելուց հետո,եթե դեռ հնարավոր լինի…
Նա էլ չշարունակեց,քանի որ պատկերացրեց,որ կարող է կորցնել Մելին։
-Նարեˊկ,դու ինձ հանկարծակիի բերեցիր,արի այս թեման հետաձգենք հետոյի համար ,լա՞վ,հիմա ես խառն եմ,ու ոչինչ չեմ հասկանում։
-Ի՞նչը չես հասկանում,որ սի՞րում եմ քեզ,այո՞,այդ չե՞ս հասկանում:
-Նարեˊկ,ներիր,բայց մի վիրավորվիր,ու արի այլևս չխոսենք այդ մասին:
* * *
Գոռը արթնացավ լուսադեմին:Նայեց հեռախոսի ժամացույցին`ժամը հինգն անց էր:Նա հիշեց,որ առավոտյան ժամը իննին այցելություն ունի նշանակած:Ամբողջ մարմինը ցավում էր,գլուխը պտտվում,նա որոշեց գնալ տուն,մի քիչ հանգստանալ:Նա տուն մտավ ոտքի թաթերի վրա քայլելով,որպեսզի չարթնացնի ծնողներին:Երբ մտավ հյուրասենյակ,այնտեղ տեսավ մորը,որը նրան էր սպասել և քնով էր անցել:Նրա շարժումներից մայրը արթնացավ.
-Եկա՞ր,Գոˊռ,ու՞ր էիր որդիս,անհանգիստ էի:
-Մաˊմ,չեմ ասել ինձ մի սպասիր,երբ ուշանում եմ,դու քնիր,ես բժիշկ եմ,կարող է հաճախ ուշանամ:
-Է ̃,Գոռ,դու էլ գիտես,որ անհնար բան ես ասում,ես ինչպես կարող եմ հանգիստ քնել,երբ չգիտեմ,թե դու ուր ես:
-Լավ,մաˊմ,գոնե հիմա գնա անկողնումդ պառկիր,առավոտյան մեջքդ կցավի:
-Գոˊռ,դու աշխատանքի չե՞ս:
-Աշխատանքի եմ,բայց ես պետք է լողանամ,սուրճ խմեմ,դու պառկիր,ես ինքս սուրճ կպատրաստեմ:
-Լավ,որդիˊս,եղավ:
Գոռը լողացավ,իրեն կարգի բերեց ու գնաց աշխատանքի:Նա որոշեց դիմում գրել և արձակուրդ գնալ:Նստեց գրասեղան մոտ,վերցրեց թուղթ ու գրիչ ու գրեց.<<Խնդրում եմ,ձևակերպել ինձ հասանելիք արձակուրդը…>>:Որքան ժամանակ է աշխատում էր,նրան միշտ ստիպելով էին արձակուրդ ուղարկում,նա միշտ չէր ուզում գնալ,իսկ հիմա խնդրում է:Գոռը դիմումը տարավ տնօրենի մոտ,դրեց նրա առջև ու նստեց բազմոցին:Տնօրենը կարդաց դիմումը ու զարմացավ.
-Բժիշկ Վիրաբյանը գնու՞մ է արձակուրդ։
-Եթե մակագրեք,այո,ես դրա կարիքն ունեմ:
-Գոˊռ,դու արձակուրդի կարիք ունե՞ս,ինչ է կատարվում քեզ հետ:
-Ոչինչ էլ չի կատարվում,պարզապես հոգնել եմ:
-Գոˊռ,դու վերջերս քեզ նման չես,ես կմակագրեմ,կմտնես կադրերի բաժին,հարցերդ կլուծես ու ազատ ես,գնա հանգստացիր:
-Շնորհակալ եմ,պարոն Գրիգորյան։
-Լավ հանգստացիր ու վերադարձիր :
* * *
-Բժիշկ ի՞նչպես է նա,պտուղն ի՞նչպես է,-հարցրեց Արամը Մանեի բժշկին:
-Մանեն լավ է,իսկ պտղի վիճակը հիմա միասին կտեսնենք ուլտրաձայնային հետազոտությամբ:
-Անցնենք այս սենյակ,-ասաց բժիշկը `ուղեկցելով նրանց ուլտրաձայնային հետազոտության սենյակ:Նրանք մտան սենյակ,և Մանեն պառկեց հետազոտվելու:Բժիշկը սկսեց հետազոտել:
-Да,да…ինքն իրեն խոսեց բժիշկը,-Хорошо,все хорошо,-շարունակեց նա:-Հապա նայիր քո բալիկին,-դիմեց նա Արամին արդեն հայերենով:
-Այդ շարժվողն է՞ երեխան,այո՞:
-Այո,տեսնում ես ինչ ակտիվ է:
-Այո,տեսնում եմ,ինձ է քաշել,-կատակեց Արամը:
-Բժիշկ,նրա մոտ ամեն ինչ նորմալ է,-հարցրեց Մանեն:
-Այո,մնում է ,որ նրա մայրիկը լավ հոգ տանի իրեն ու նրան:
-Ես,խոստանում եմ,որ մայրիկը լավ կհոգա նրան,-ասաց Արամը,-ես կհոգամ, որ Մանեն լավ լինի,ես դա խոստանում եմ:
-Մի քանի անալիզներ կան,հիմա կգրեմ որ հանձնես ու մյուս այցիդ օրը կնշանակեմ,լավ,-դիմեց բժիշկը Մանեին:
-Լավ,բժիˊշկ,կանեմ ինչպես կասեք,-ասաց Մանեն իջնելով բժշկական բազկաթոռից:
Նրանք դուրս եկան պոլիկլինիկայից:Արամը Մանեին տարավ տուն,իսկ ինքը նորից գնաց աշխատանքի: Երբ տանից դուրս էր գալիս, ձայն տվեց Մանեին.
-Սիրելիս,չմոռանաս,այսօր մամաենք են գալիս,ժամը տասին ինքնաթիռը կիջնի,ես գնալու եմ դիմավորեմ,իսկ դու մի համեղ բան կպատրաստես:
-Լավ,Արամ գալուց կզանգես,միգուցե պակաս բան լինի:
-Լավ,առայժմ,-ասաց Արամը և դուրս եկավ տանից:
Նա շատ երջանիկ էր`այսօր տեսել էր իր բալիկին,ապագա բալիկին:Նա արդեն իսկ պատասխանատու է նրա համար:<<Բայց ի ̃նչ հրաշք էր այդ էակը,որ այլևս իմ մտքից դուրս չի գալիս>>:Մինչ այդ էլ Արամը շատ ուրախ էր,բայց ուլտրաձայնով երեխային տեսնելուց հետո զգացողությունները ուրիշ են:
* * *
Արդեն գարուն է:Եղանակը իսկական գարնանային է:Դրսում ավելի հաճելի ու տաք է, քան տանը:Բնությունը մի տեսակ արթնանում է ու իր հետ արթնացնում ամեն ինչ:Նույնիս մարդկային զգացմունքները ,որոնք ասես ձմռանը քուն էին մտել,գարնանը արթնանում են ։Մարդ սկսում է ամեն ինչ նորովի զգալ:Սեր էլ ավելի իր դիրքերն է ամրապնդում սառած հոգիներում և ջերմացնում դրանք:Մարդը ավելի է զգում սիրելու ու սիրվելու պահանջ:
Մանեն ու Արամը տեղափոխվել են արդեն իրենց բնակարան:Մանեն արդեն դասի չի գնում,քանի որ հղիության վերջին ամիսներն են և նրան ավելի շատ հանգիստ է հարկավոր:Արամը Տարոնի հետ զբաղված են նոր պռոյեկտի վրա աշխատանքներով,և ավելի քիչ ժամանակ է ունենում տանը լինելու:Մանեն հաճախ է մորը հյուր գնում դպրոց,որտեղից նրանք գնում են զբոսնում ,հետո Մանեն կամ մոր մոտ է գնում,կամ սկեսրոջ մոտ,մինչև Արամի վերադառնալը:
Այսօր էլ նա պայմանավորվել է Լիաննայի հետ հանդիպել զբոսայգում ու հիմա սպասում է նրան:Նա տարված դիտում էր երկու փոքրիկների խաղը,երբ լսեց բջջայինի զանգը:Զանգահարողը Լիաննան էր.
-Մանեˊ,ոնց ես աղջիկս,-շտապ հարցրեց նա:
-Լավ եմ ,մամ ջան,ու՞ր ես,արդեն եկել ես:
-Չէ արևˊս,մոռացել էի,այսօր ծնողական ժողով ունեմ,չգիտեմ թե երբ կվերջացնեմ,ավել լավ է վաղը հանդիպենք,լա՞վ:
-Լավ մամ ջաˊն,ես զանգեմ Մելին,եթե գա նրա հետ կզբոսնենք,եթե չէ,տուն կգնամ:
-Լավ,Մանե ջաˊն,առայժմ աղջիկս:
-Առայժմ, մամ:
-Մանեˊ,արևի տակ շատ չմնաս,լսում ե՞ս:
-Լավ,մամ ջաˊն,լավ:
Մանեն զանգահարեց Մելին,որն ասաց, որ մեկ ժամից նոր կկարողանա գալ:Մանեն որոշեց սրճարան մտնել,մի բաժակ հյութ խմել մինչ Մելի գալը:Նա մտավ սրճարան ու հյութ պատվիրեց:Մինչ նրա հյութը կբերեին Մանեն,որոշեց նորից զանգել Մելին և շտապեցնել:Երբ նա բջջայինի վրա հավաքեց Մելի համարը և այն ականջին դրած սպասում էր,սրճարանի սեղաններից մեկի մետ ծանոթ դեմք տեսավ։Մանեն մեքենայաբար անջատեց հեռախոսը և շարունակում էր նայել ծանոթին։Ծանոթը դեռ նրան չէր նկատել և տաքացած ինչ որ բան էր քննարկում սեղանակցի հետ:Առաջինը նրա սեղանակից նկատեց հղի կնոջը,որը աչքը չէր կտրում իրենցից.
-Գոˊռ,ճանաչում ե՞ս այն կնոջը,գուցե՞ քո հիվանդներից է,-հարցրեց Գրիգորյանը:
Գոռը նայեց նրա ցույց տված ուղղությամբ և տեսավ Մանեին,որը արագ փախցրեց հայացքը նրանցից:
-Այոˊ,ճանաչում եմ,բայց իմ հիվանդներից չէ։Նա այն մարդն է,որին ես շատ մեծ ցավ եմ պատճառել,-ասաց Գոռն ավելի շատ ինքն իրեն ,քան Գրիգորյանին:
-Լավ,Գոˊռ,ես դեռ գործեր ունեմ,ես գնամ, իսկ դու մոտեցիր քո հին ծանոթին։
-Առայժմ Գրիգորյան,-ասաց Գոռը`առանց հայացքը Մանեից կտրելու:
Երբ Գրիգորյանը գնաց,Գոռը փակեց հաշիվը և մոտեցավ Մանեին:Մանեն շփոթվեց,երբ Գոռը առանց այլևայլության մոտեցավ և նստեց նրա դիմաց դրված աթոռին:
-Բարև ձեզ,տիկին,-ասաց Գոռը,-հատուկ շեշտելով տիկին բառը:
-Բարև,-անտարբեր պատասխանեց Մանեն:
-Ինչպես տեսնում եմ լավ ես,Մանեˊ:
-Այո,շատ լավ եմ:
-Ե՞րբ է ծնվելու,-հարցրեց Գոռը նայելով Մանեի փորին:
-Ապրիլին:
-Տղա է՞,թե՞ աղջիկ:
-Չեմ հարցրել:
Գոռը սեղանի վրայով երկարացրեց ձեռքը և բռնեց Մանեի ձեռքը.
-Ախ ̃,Մանե ̃,Մանե ̃,-ափսոսանքով հոգոց հանեց նա:
Մանեն փախցրեց ձեռքը նրա ձեռքից ու ասաց.
-Ազատություն մի տվեք ձեր ձեռքերին, պարոˊն :
-Մանեˊ,որքա ̃ն ես դու դաժան:
Մանեն տեսավ, որ Մելը մտավ սրճարան:Նա արագ ելավ տեղից և ասաց.
-Ներեցեք,ես պետք է գնամ:
Նա այնքան շտապեց հեռանալ,որ մոռացավ նույնիսկ վճարել հյութի համար:
Մանեն հեռացավ Մելի հետ։Գոռը մնաց նստած :Նա կանչեց մատուցողին,վճարեց հյութի համար ու դուրս եկավ սրճարանից:
* * *
-Ալո,Մանեˊ,սիրելիս,ի՞նչպես ես:
-Լավ եմ,Արաˊմ,դու ի՞նչպես ես:
-Լավ,սիրելիˊս,ես մի քիչ կուշանամ:
-Արաˊմ, ես ինձ լավ չեմ զգում,տանն էլ մենակ եմ,աշխատիր շուտ գալ:
-Կաշխատեմ,բայց մինչ այդ զանգեմ մայրիկին գա քեզ մոտ:
-Լավ,դե առայժմ:
Մանեն անջատեց բջջայինը,դրեց սեղանին և պառկեց բազմոցին :Նա միացրեր հեռուստացույցը, որպեսզի զբաղվի մինչև սկեսրոջ գալը:Մոտ մեկ ժամի չափ Մանեն անընդհատ հեռուստացույցի ալիքներն էր փոխում ու չէր կարողանում կենտրոնանալ և որևէ հաղորդում նայել:Քիչ անց լսվեց դռան զանգը:Եկողը սկեսուրն էր.
-Բարև աղջիկս,-ասաց Արաքսիա`գրկախառնվելով հարսի հետ:
-Բարև, մամ ջաˊն,ներս արի:
-Մանե ջան,Արամն ասաց լավ չէիր զգում քեզ,հիմա ո՞նց ես:
-Ոչինչ,բավական լավ եմ արդեն,մաˊմ,սուրճ կխմե՞ս:
-Չէ,աղջիկս,հյութ կամ ջուր տուր ինձ, լա՞վ:
-Լավ,հիմա կբերեմ:
-Պապան ի՞նչպես է,Արամի հետ ե՞ն:
-Չէ,տարբեր գործերով են գնացել:
Մանեն հյութը հանեց սառնարանից,լցրեց բաժակների մեջ ,դրեց սկուտեղին և,վերցնելով, ուղղվեց հյուրասենյակի կողմը:Մի պահ նա իրեն թույլ զգաց և քիչ էր մնում սկուտեղը շրջեր,այդ պահին Արաքսիան հասավ նրան օգնության:Նա Մանեի ձեռքից վերցրեց սկուտեղը և օգնեց նրան նստել բազմոցին:Այդ ժամանակ Մանեի բջջայինին զանգ եկավ ու, քանի որ նա լավ չէր զգում խնդրեց, որ Արաքսիան պատասխանի:Զանգողը Նարեկն էր.
-Ալո,Մանեˊ:
-Ալո’,Նարե’կ, ես եմ,Մանեն իրեն լավ չի զգում:
-Տիկին Արաքսիաˊ,ես հիվանդանոցում եմ շտապ եկեք այստեղ:
-Ինչո՞ւ որդիս,ինչ է պատահել։
-Արամը…
-Արա՞մը,Արամս ի՞նչ…
Արամի անունը լսելուն պես Մանեն ելավ տեղից,մոտեցավ Արաքսիային և անհամբեր սպասում էր`հարցական հայացքը նրան ուղղված:
-Արամը ավտովթարի է ենթարկվել,-ասաց Նարեկը:
-Չէ,չի կարող պատահել,աստված իմ,որդի ̃ս:
Այս խոսքերի հետ Արաքսիան ուշագնաց եղավ ու ընկավ,հեռախոսն էլ սահեց նրա ձեռքից:Մանեն իրեն կորցրած վերցրեց հեռախոսը.
-Նարեˊկ ,խոսիր ,ի՞նչ է պատահել,Արամին ի՞նչ է եղել:
Նարեկն արդեն անջատել էր հեռախոսը:Մանեն ուշքի բերեց սկեսրոջը` անուշադրի սպիրտը մոտեցնելով նրա քթին:Արաքսիան մի կերպ ուշքի եկավ .
-Մանեˊ,աղջիկս,Արամս հիվանդանոցում է,պետք է գնանք:
Մանեն զանգեց, տաքսի պատվիրեց,որպեսզի գնան հիվանդանոց:Տաքսու մեջ նոր հարցրեց նա.
-Մամ,ի՞նչ է պատահել,ի՞նչու է Արամը հիվանդանոցում:
-Ես ինչ իմանամ,Նարեկն ասաց ավտովթարի է ենթարկվել,-լացակումած պատասխանեց Արաքսիա:
Հիվանդանոցի սպասասրահում նրանք հանդիպեցին Տարոնին և Նարեկին:
-Նարեկ,ի՞նչ են ասում բժիշկները,ի՞նչպես է վիճակը,-հարցրեց Մանեն `արցունքն աչքերին:
-Դեռ ոչինչ չեն ասում,դեռ բժիշկները դուրս չեն եկել:
<<Ա ̃խ,աստված իմ,ինչու՞ ես անընդհատ ինձ պատժում,ինչու՞>>:Մանեն անընդհատ քայլում էր սպասասրահում։Նա լրիվ ուժասպառ էր եղել,այլևս ոտքի վրա կանգնել չէր կարողանում:Հանկարծ նա զգաց,որ պտղաջրերը գնում են,հազիվ հասավ նստարանին ու նստեց:Արաքսիան ,որն անընդհատ լաց էր լինում,նկատեց,որ Մանեն մի տեսակ է:Նա մոտեցավ Մանեին ,ու Մանեն նրան ասաց,որ ցավերնը սկսվել են և շուտով կծննդաբերի:Այդ ժամանակ հիվանդանոց եկավ նաև Լիաննան,որին ասել էին Արամի ավտովթարի մասին:
-Նարեկ,խնդրում եմ մարդ կանչիր,ես հիմա կծննդաբերեմ,-դիմեց Մանեն Նարեկին:
Այդ իրարանցումից հավաքվեցին նաև այլ բժիշկներ և Մանեին տեղափոխեցին ծննդաբերական բաժանմունք:Քիչ անց վիրահատարանից դուրս եկավ Արամին վիրահատող բժիշկը:Արամի ծնողները վազեցին նրան դեմ հանդիման.
-Դե,բժի՞շկ,ինչպես է որդիս:
-Նրա վիճակը ծանր է,հարվածը անմիջապես նրա կողմից էր եղել,մեզանից ինչ հասնում էր արեցինք,մնացածը…
-Բժիշկ, իմ որդին,ես ուզում եմ տեսնել իմ որդուն,-աղերսում էր Արաքսիան:
-Կարող եք մեկ րոպեով մտնել,-չդիմանալով Արամի մոր թախանձանքներին`ասաց բժիշկը:
Արաքսիան հագավ բժշկական վերնազգեսը և մտավ վիրահատարան:Արամը դեռ նարկոզի մեջ էր:Արաքսիան Արամին տեսնելով սահմրկեց`Արամն ամնողջությամբ վիրակապված էր:Հարվածը կողքից էր եղել,ավտոմեքենայի դուռը մխրճվել ներս և ջախջախել էր Արամի մարմինը:Արաքսիան նորից ուշագնաց եղավ և վիրահատարանի բուժքույրերը նրան դուրս բերեցին վիրահատարանից:
Երբ նա ուշքի եկավ,իմացավ որ Արամն այլևս չկա:
* * *
-Բժիշկ,հիվանդն արդեն պատրաստ է,մնում է վերջնական զննեք նրան,-ասաց բուժքույրը։
-Այո,այո,գալիս եմ,-լսեց Մանեն ծնարանի միջանցքից ծանոթ ձայնը:
<<Միթե՞ նա է,թե թվաց իրեն>>,-մտածեց Մանեն:<<Չէ,երևի ուղղակի հալուցինացիաների մեջ եմ,պատճառը երևի Արամն է:Ա ̃խ,աստված իˊմ, պաշտպանիր նրան,տեսնես ինչպե՞ս է>>։Մանեն ցանկացավ հարցուփորձ անել բուժքույրերին,բայց չհասցրեց`սկսվեց կծկվանքների հերթական փուլը:Այդ պահին ծնարան մտավ բժիշկը:
-Բժիշկ,օգնեք,-խնդրեց Մանեն:Նա բժշկական համազգեստի մեջ չճանաչեց Գոռին:Գոռը նրա ձայնից շրջվեց`նա ճանաչեց Մանեին:Նա իրեն չկորցրեց ու պատասխանեց.
-Ես այստեղ եմ հենց ձեզ օգնելու համար,մի անհանգստացեք:
-Գո՞ռ, այդ դու ե՞ս,-հարցրեց Մանեն:-Միթե՞ ես չեմ զառանցում:
-Ոչ,չես զառանցում,այդ ես եմ:Իսկ հիմա մի լարվիր ու թող օգնեմ քեզ:
-Գոˊռ,Արամը…նա վթարի է ենթարկվել,ես չգիտեմ թե նա ինչպես է:
-Մի խոսիր,ես կիմանամ և քեզ կասեմ,հիմա կենտրոնացիր ,որ օգնես քո բալիկին ծնվել:
-Գոˊռ,օգնիիիի ̃ր…ցավում է:
Գոռը զննեց Մանեին և տեսավ ,որ արգանդի պարանոցի բացվածքը քիչ է`ընդամենը երկու մատնաչափ:Մանեն կծկանքների մեջ գոռում էր.
-Գոˊռ,խնդրում եմ, օգնիր ինձ,փրկիր իմ երեխային:
-Մանեˊ,օգնիր ինձ,ուժ գործադրիր:
-Ցավում է ,էլ չեմ կարողանում,օգնիˊր,խնդրուու ̃մ եմ:
-Մանեˊ,ինքդ էլ գիտես,պետք է օգնես ինձ,մի թուլացիր խնդրում եմ:
-Գոˊռ,էլ չեմ կարողանում:
Մանեի մոտ կծկանքների փուլն անցավ, և նա մի փոքր հանգստացավ:
-Գոˊռ,Արամից լուր բեր ,խնդրում եմ,-աղաչական հայացքով նայեց Մանեն Գոռին:
-Մանեˊ,թող երեխադ ծնվի հետո,լա՞վ:
Մանեի մոտ սկսվեց կծկանքների նոր փուլը:Նա ցավից գալարվում էր ու անզորությունից գոռում.
-Գոˊռ,իմ երեխան,ինչու՞ չի ծնվում:
-Հիմա ,սիրելիˊս,հիմա կծնվի,գիտե՞ս նրա գլխիկն արդեն երևում է :
-Ա ̃խ,ցավում է ,օգնիի ̃ր:
-Հիմա,մի փոքր էլ ուժ գործադրիր,նա արդեն ծնվում է,դեˊ, սիրելիˊս,օգնիր մեզ:
Գոռի լարվածությունը գագաթնակետին էր հասել,նրա ճակատից հոսում էին քրտինքի կաթիլները:Նա վախենում էր Մանեի համար և վախենում էր սխալվել:Առաջին անգամ նրա մոտ առաջացավ անվստահության զգացողություն:Դեռ ուսանող տարիներից շատ ծնունդներ էր ընդունել,բայց երբեք այսքան չէր լարվել:Վերջապես երեխան ծնվեց.
-Մանեˊ,քեզ նման հրաշք աղջիկ է ծնվել,-ասաց Գոռը և երեխային դրեց մոր կրծքին:
* * *
Մանեին տեղափոխեցին հիվանդասենյակ:Լիաննան համոզվելով ,որ երեխայի և Մանեի մոտ ամեն ինչ նորմալ է ,շուտ գնաց:Նա ցանկանում էր լինել Արաքսիայի կողքին`կիսել նրա վիշտը: Մանեն զարմացավ ,որ մայրը շուտ գնաց,բայց մայրը պատճառաբանեց,որ մի քիչ վատառողջ է:Մանեն երեխային էր կերակրում,երբ հիվանդասենյակ մտավ Գոռը:Նա ամաչեց ու երեխային պառկեցնելով`ծածկոցով արագ ծածկեց կուրծքը:Գոռը մի պահ շփոթվեց,բայց հետո իրեն տիրապետեց.
-Մանեˊ,մի ամաչիր,ես քո բժիշկն եմ:
-Բժիշկ Վիրաբյաˊն,մենք լավ ենք ,կարող եք հանգիստ գնալ,-խիստ տոնով ասաց Մանեն:
-Մանեˊ,դաժան մի եղի ̃ր,ես սիրում եմ քեզ:
-Լռիˊր,չհամարձակվես սիրո անուն տալ,դու սիրել չգիտես:
-Մանեˊ,ես չեմ կարողանում ապրել առանց քեզ,խնդրում եմ ամուսնացիր ինձ հետ,ես քո բալիկին էլ շատ սիրեցի,նա մեր բալիկը կլինի ,եթե կուզես:
-Դու գժվել ե՞ս ինչ է,ես ամուսին ունեմ,իմ բալիկը հայր ունի,ինչ հիմարություններ ես խոսում:
-Մանեˊ,փախիˊր,բաժանվիˊր ,մի գնա նրա մոտ,ես քեզ սիրում եմ,գիտեմ դու էլ ինձ ես սիրում…
-Ես սիրում էի,էի…լսում ե՞ս,իսկ հիմա չեմ սիրում,սիրում էի, շատ էի սիրում:
-Հիմա էլ ես սիրում,գիտեմ ,սիրում ես,գնանք ինձ հետ…
Գոռը մոտեցավ Մանեին,գրկեց նրան ուսերից,սեղմեց կրծքին ու սկսեց համբուրել նրա մազերը,ճակատը, աչքերը…
-Մանեˊ,խնդրում եմ,մի պատժիր ինձ,արի ինձ հետ,ես մեռնում եմ առանց քեզ,հասկացիˊր ,սիրելիˊս:
Մանեն մի պահ տրվեց նրա փաղաքշանքներին, սկսեց հավատալ,որ ամեն ինչ հրաշալի կլինի,հետո հիշեց Արամին ու կոպիտ ձևով հրեց Գոռին.
-Գնաˊ,լսում ե՞ս,դու կոտրել ես իմ սիրտը,ես քեզ երբեք չեմ ների,երբեք,դու փոխել ես ինչ-որ մի չգիտեմ ինչի հետ,դու թույլ ես տվել,որ քո լպրծուն ընկերը իր կեղտոտ ձեռքերով դիպչի ինձ,դու տրորել ես մեր սերը…
-Մանեˊ, խնդրում եմ, վերադարձիր ինձ մոտ:Ես գիտեմ, ես սխալ եմ գործել,բայց բոլորն էլ իրավունք ունեն սխալվելու,սիրելիˊս:
Գոռը նորից մոտ գնաց Մանեին,ամուր գրկեց, ու սկսեց շոյել նրա մարմինը:Նա շրթունքներով գտավ Մանեի շրթունքները ու սկսեց համբուրել:Նա համբուրում էր ինքնամոռաց,կարոտած,կրքոտ… Մանեն չէր դիմադրում.կամ ուժ չուներ,կամ չէր ուզում,կամ չէր գիտակցում,բայց նրան հաճելի էին Գոռի քնքշանքները:Գոռը, համբուրելով Մանեի երեսը, շրթունքներով իջավ դեպի պարանոց:Նա քաշեց Մանեի վրայից ծածկոցը և բացվեց նրա մերկ կուրծքը:Գոռը համբուրում էր Մանեի կուրծքը ու անընդհատ կրկնում.
-Մանեˊ,սիրելիս,ես խանդում եմ,ես չեմ ուզում ,որ քո ամուսինը դիպչի քեզ,դու իմն ես,ես սիրում եմ քեզ ,սիրում եմ,սիրում եմ…դու իմն ես,ես քեզ սիրում եմ…
-Գոռ,հեռացիր ,մի տանջիր մեզ երկուսիս:Ես ամուսին ունեմ,երեխա ունեմ…Մենք չենք կարող միասին լինել…Մենք կորցրել ենք մեր հնարավորությունը…խնդրում եմ ուղղակի գնա… հեռացիր իմ կյանքից…մի ստիպիր ինձ սխալներ անել…գնա,գնա…
– Մանեˊ,ես շնչահեղձ եմ լինում առանց քեզ,Մանեˊ,Մանեˊ,անու ̃շս,համո ̃վս,կյա ̃նքս,սի ̃րտս…Ախ աստված իմ,օգնիր համոզել նրան…
Մանեն ևս մեկ անգամ հրեց Գոռին իրենից,ծածկեց կուրծքը և ասաց.
-Բժիշկ Վիրաբյան,ես ձեզ խնդրում եմ, տեղեկացեˊք, ինչպես է իրեն զգում իմ ամուսինը,նա վերակենդանացման բաժնում էր,երբ ինձ բերեցին այստեղ:
-Մանեˊ,մի վանիր ինձ քեզանից,խնդրու ̃մ եմ:
Գոռը ծունկի եկավ նրա առաջ,բռնեց նրա ձեռքերը,մոտեցրեց իր երեսին ու սկսեց համբուրել.
-Ներիր ինձ սիրելիս,ներիր ու վերադաձիր ինձ մոտ,խնդրում եմ…
Մանեն անդրդվելի էր,նա ձեռքերը ազատեց Գոռի ձեռքերից ու երեխային գրկեց:Երեխան արթնացավ ու սկսեց լացել:Գոռը ստիպված էր դուրս գալ հիվանդասենյակից:
* * *
Մանեն շատ ծանր էր տանում Արամի մահը:Նա չէր ներում իրեն այն բանի համար,որ այդպես էլ չկարողացավ սիրել Արամին: Մանեն աղջկա անունը դրել էր Անի.մի անգամ,երբ դեռ նոր էին իմացել ,որ Մանեն հղի է, Արամն ասել էր,որ <<Անի>> է ծնվելու:
Հիմա Մանեն Անիի հետ զբոսայգում սպասում են Մելին: Մանեն անընդհատ մտածում էր,թե ինչպես է ինքն այսուհետ ապրելու:Հիմա նա պետք է աշխատի ամեն ինչ անել իր փոքրիկի համար,որպեսզի նա ոչնչի կարիք չզգա:Մանեն մտովի իր կյանքն էր դասավորում,երբ տեսավ Մելին,որը գալիս էր իրենց կողմ:Նա մանկասայլակը վարելով գնաց Մելին ընդառաջ:Երբ մոտեցան Մանեն տեսավ ,որ Մելի աչքերը խոնավ են`նա լաց էր եղել:Մանեն գրկախառնվեց ընկերուհու հետ և հարցրեց.
-Մել,ինչ է պատահել,ի՞նչու ես տխուր,դու լաց ե՞ս եղել:
Մելը հազիվ կոկորդում խեղդելով արցունքները ասաց.
-Նարեկը բանակ է մեկնում:
-Հա,գիտեմ,այսօր երեկոյան կանցնեմ հրաժեշտ տամ,առավոտյան չեմ կարող փոքրիկի հետ գնալ:
-Դեմ չե՞ս լինի,եթե հիմա գնանք։
-Միասի՞ն:
-Այո,ես մենակ չեմ կարող գնալ,բայց ուզում եմ նրան բարի ճանապարհ մաղթել:
-Լավ ,արի գնանք,բայց այդքան մի հուզվիր,նա հո մշտական չի գնում:
-Մանեˊ,նա երկու տարի բացակայելու է:
-Մեˊլ,դու սիրու՞մ ես Նարեկին:
-Չգիտեմ,ես չեմ հասկանում թե ինչ եմ զգում,բայց որ չեմ ուզում նա հեռանա,դա փաստ է:
-Իսկ նա՞…
-Չգիտեմ։
Նրանք քայլելով դուրս եկան զբոսայգուց և քայլեցին դեպի կանգառ:
Նարեկենց տունը լիքն էր հարազատներով և նրա ընկերներով:Երբ Նարեկը տեսավ Մանեին ու Մելին մի տեսակ ուրախություն հայտնվեց նրա աչքերում:Նա անմիջապես նրանց դիմավորեց ու ուղեկցեց ծնողների սենյակ,քանի որ երեխան ճանապարհին քնել էր,և աղմուկից կարող էր արթնանալ:
-Ինչ լավ եք արել,որ եկել եք,-ասաց նա:
-Ինչպե՞ս ես,Նարեկ ջաˊն,առավոտյան ո՞ր ժամին ես գնալու,-հարցրեց Մանեն։
-Լավ եմ,Մանե ջան,ութին տանից դուրս եմ գալու:
-Պարզ է,Մել մնա Անիի մոտ,ես հիմա կգամ,լա՞վ,-ասաց Մանեն և դուրս եկավ նրանց մենակ թողնելու համար:
-Լավ,մենք կհսկենք հրեշտակի քունը,-Մելի փոխարեն ասաց Նարեկը:
Մանեն դուրս եկավ իր հետևից ծածկելով դուռը:Մանեի դուրս գալուց հետո սենյակում լռություն էր տիրում:Ոչ Մելը,ոչ Նարեկը չգիտեին ,թե ինչ խոսեին:Նրանք իրար կողք նստած նայում էին Անիին:Լռությունը խախտեց Նարեկը.
-Շնորհակալ եմ,-ասաց նա:
-Ինչի՞ համար,-հարցրեց Մելը:
-Որ եկար…
-Նարեˊկ…
-Մել,ոչինչ մի ասա,ուղղակի ինձ հետ եղիր,լա՞վ:
-Նարեկ,ես չեմ ուզում,որ գնաս:
-Ես էլ,չեմ ուզում հեռանալ քեձանից,բայց ուրիշ հնարավորություն չունեմ:Մել,ուղղակի չգիտեմ,վախենում եմ ,երբ վերադառնամ…
Մելը մատով փակեց Նարեկի շրթունքները և չթողեց,որ նա շարունակի.
-Նարեկ,ոչինչ մի ասա,ես քեզ կսպասեմ,քանի որ…
Նարեկը հայացքը հառեց Մելի աչքերին և սպասում էր ,որ նա խոսքը շարունակի:Մելը հայացքը իջեցրեց և առանց Նարեկին նայելու շարունակեց.
-Քանի որ,դու այն մարդն ես,որին ես ուզում եմ նվիրել իմ ամբողջ կյանքը:
-Մել,ես սիրում եմ քեզ…
Նարեկը այս խոսքերի հետ գրկեց Մելին և բարձրացրեց ձեռքերի վրա:
-Սիրում եմ,և դու էլ ես սիրում…և հիմա ես կարող եմ հանգիստ գնալ…
-Նարեˊկ,չմոռանաս,որ այստեղ մի սիրտ հատուկ քեզ համար է բաբախում,-ասաց Մելը ցույց տալով իր կրծքավանդակը:
-Չէ,սիրելիս ինչպես կարող եմ մոռանալ,ես աշխարի ամենաերջանիկ զորակոչիկն եմ…
Նա սկսեց համբուրել Մելին,ասես ուզում էր մտապահել նրա շրթունքների համը:Այդ ժամանակ Անին արթնացավ ու սկսեց լաց լինել:Մանեն երեխայի լացը լսելով եկավ, և Նարեկը դուրս եկավ սենյակից`հայացքը չկտրելով Մելից:
* * *
Արդեն անցել է երեք տարի Արամի մահից:Մանեն դասավորել է իր կյանքը:Նա հիմա աշխատում է տեղամասային պոլիկլինիկայում որպես մանկաբույժ:Նրանք Անիի հետ ապրում են իրենց բնակարանում:Անին արդեն մանկապարտեզ է հաճախում,նա դարձել է Մանեի կյանքի միակ նպատակը:Նա այլևս ոչ մի հետաքրքրություն չունի`միայն իր աշխատանքն ու երեխան:Արամի ծնողները նրա մահվան մեկ տարին լրանալուց հետո տեղափոխվել են նորից Ռուսաստան:Լիաննան հաճախ էր այցելում Մանեին:
Հիմա Մանեն պատրաստվում է գնալ Նարեկի ու Մելի հարսանիքին,իսկ Անին անհամբերությունից չարաճճիություններ է անում:
Եկեղեցու բակում բոլորը հավաքված սպասում են հարսնացուին:Ահա վերջապես եկավ Մելը:Նա շատ գեղեցիկ էր և նրա մանկական ժպիտը նրան մի տեսակ թովչանք էր տալիս:Երբ Մելն ու Նարեկը խորանի մոտ հավեժական սիրո երդում էին տալիս,Մանեն հիշեց իր հարսանիքը:Նա շատ տխուր հարսնացու էր:Հարսնացու,որը երջանիկ չէր իր ամուսնության օրը,և չկարողացավ էլ երջանկացնել իր ամուսնուն:Մանեն նորից իրեն մեղավոր զգաց Արամի առաջ,չէ որ ինքը դեռ մինչև հիմա էլ սիրում է Գոռին:Նա այդպես էլ չկարողացավ մոռանալ իր առաջին ու միակ սերը:Նրան հիշողություններից ետ Անին.
-Մամ,բա չենք գնում,-մրմնջաց Անին մոր հագուստը քաշելով:
-Գնում ենք,արևս,իհարկե գնում ենք:
* * *
Մանեն աշխատանքը վերջացրել և պատրաստվում էր տուն գնալ,երբ ներքին հեռախոսով հայտնեցին,որ դրսում սպասող հիվանդ կա:Նա հանձնարարեց հիվանդին ներս ուղեկցել և ինքը անցավ շիրմայի հետև` նորից բժկական խալաթը հագնելու:Երբ դռան բացվելու ձայնը լսվեց,նա շիրմայի ետևից ասաց.
-Ներս եկեք,հիմա կգամ,ես էլ արդեն պատրաստվում էի գնալ:
-Մի շտապեք,ես քանի տարի է ձեզ սպասում եմ և ինձ դժվար չէ ևս մի քանի րոպե սպասել-ասաց ծանոթ ձայնը:
-Գո՞ռ,ինչու՞ ես եկել:
-Մանե՛,մենք այդպես էլ իրար չհասկացանք մեր վերջին խոսակցության ժամանակ:
-Ամեն ինչ արդեն վաղուց հասկացել ենք և այլևս խոսելու ոչինչ չունենք:
-Մանե՛,պետք չէ այդպես միանգամից մերժել ինձ,մենք պետք է ամեն ինչ նորից սկսենք:Հասկացիր մեր կյանքը դեռ առջևում է ,դու ինձ պետք ես:Ես սիրում եմ քեզ:
-Գոռ,ես շտապում եմ,Անին հարևանուհու մոտ է:
-Լավ,այդ դեպքում արի մեր խոսակցությունը ավարտենք մի ուրիշ վայրում,երբ դու կասես,հա՞,ի՞նչ կարծիքի ես:
-Լավ:
-Այդ դեպքում արի այսօր երեկոյան հանդիպենք այն նույն սրճարանում,որտեղ քեզ հանդիպեցի, երբ դեռ հղի էիր:
-Այսօր չէ,թող մնա վաղ չէ մյուս օրը, լա՞վ:
-Լավ,սիրելիս երբ կասես:
* * *
Գոռը դուրս եկավ հիվանդանոցից շատ բարձր տրամադրությամբ:Նա արագ գնաց տուն,սափրվեց,գեղեցկացավ և շտապեց Մանեի հետ հանդիպման:Ճանապարհին նա մեքենան կանգնեցրեց ծաղկի խանութի մոտ,իջավ և Մանեի համար գնեց նրա սիրելի վարդերից:Գոռը շտապում էր և ուզում էր րոպե առաջ հասնել սրճարան:Երբ հասավ նայեց ժամացույցին և տեսավ ,որ բավականին ժամանակ դեռ կա:Նա նստեց սեղանի մոտ,վառեց ծխախոտը և սկսեց ծխել:Նա մտածում էր թե ինչ պետք է ասի իր սիրելիին,ինչպես պետք է նորից արժանանա նրա սիրուն ու նորից գրավի նրա սիրտը:Րոպեներն անցնում էին,ու Գոռը արդեն սկսում էր անհանգստանալ:Արդեն մոտ քառասուն րոպե էր,ինչ նա սպասում էր:Ինքն իրեն կշտամբում էր,որ այդքան շուտ էր եկել,դեռ ծաղիկներն էլ արդեն սկսում էին թոռոմել:Վերջապես եկավ ժամը ութը,իսկ Մանեն դեռ չկար:Հանկարծ Գոռին մոտեցավ մատուցողուհին և հարցրեց.
-Ներեցեք,դու՞ք եք Գոռ Վիրաբյանը:
-Այո:
-Սա խնդրել են ձեզ տալ,-ասաց մատուցողուհին և Գոռին հանձնեց մի ծրար:
-Այո՞,իսկ ով:
-Մի կին երեխայի հետ,երեկ երեկոյան,ասաց որ շտապում է,և որ սա այսօր հանձնեմ ձեզ:
Գոռի աչքերի առջև մթագնեց:<<Դա Մանեն է եղել>>,-մտածեց նա:
-Պարոն,ձեզ վատ ե՞ք զգում,որևէ բան կուզե՞ք:
-Ոչ,ոչինչ,հաշիվը բերեք,-ակամա ասաց Գոռը:
-Բայց դուք դեռ ոչինչ չեք պատվիրել:
-Ուեմն գնացեք և ինձ հանգիստ թողեք,-ինքնատիրապետում կորցրած գոռաց Գոռը մատուցողուհու վրա:
Մանեի ծրարը այրում էր Գոռի ձեռքը:Նա չէր համարձակվում բացել ծրարը:Գոռը ելավ տեղից ու առագ դուրս եկավ սրճարանից`սեղանին թողնելով կարմիր վարդերը:Նա փողոցում նոր մի փոքր ուժ հավաքեց իր մեջ և բացեց ծրարը:Նա միանգամից զգաց ծանոթ օծանելիքի բույրը:Գոռը շտապ-շտապ բացեց նամակը և սկսեց կարդալ:
<<Սիրելի Գո՛ռ:Գիտեմ հիմա հնարավոր է ինձ չհասկանաս և մեղադրես:Ես գուցե շատ հարցերում եմ սխալ եղել և գուցե հիմա էլ սխալ եմ,բայց ես իմ խղճի առջև չեմ կարող մեղք գործել:Այո՛,դու ճիշտ էիր, երբ ասում էիր,որ ես սիրում եմ քեզ,այլևս անիմաստ է հերքել դա,չնայած հիմա արդեն ամեն ինչն է անիմաստ:Սիրելի՜ս,ես մեկնում եմ Հայաստանից,որպեսզի թոնեմ գոնե դու երջանիկ լինես:Մենք չենք կարող միասին լինել,դա իմ էությանը դեմ է:Ես չեմ կարող դավաճանել իմ ամուսնու հիշատակը:Ես հավատարիմ կլինեմ նրան մինչև մահ,չէ որ երդում եմ տվել աստծո առաջ>>:
Գոռի ձեռքը սկսեց դողալ,տառերն ասես փախչում էին տողերից:Նա կանգ առավ,շունչ քաշեց ու շարունակեց կարդալ.
<<Ես կաշխատեմ իմ կյանքը դասավորել,խնդրում եմ չփնտրես ինձ,այլևս անիմաստ է:Ես իմ որոշումը մի քանի տարի առաջ եմ կայացրել,և հիմա ետ դարձի ճանապարհ չկա:Ես գերադասում եմ ապել առանց սիրո,բայց հավատարիմ մնալ Արամին,դա է ինձ համար կարևոր:
Հուսով եմ կկարողանաս դու էլ քո կյանքը դասավորել:
Քեզ անչափ սիրող Մանե>>:
Գոռը ավարտեց կարդալը,նա նստեց գետնին ,Մանեի նամակը տարավ դեպի արցունքոտ աչքերն ու ասաց.
-Ախ Մանե,հիմար աղջիկ դու քո հավատարմությամբ կործանեցիր մեր սերն ու ինձ…

Ք.Սարգսյան

Загрузка...



loading...