Լայֆ Հարաբերություն

Սիրախաղի 8 կանոն, որոնց առջև չի դիմանա ոչ մի տղամարդ

Սիրախաղը իսկական արվեստ է։ Որոշ մարդիկ սիրախաղում են անգիտակցաբար, քանի որ դա բնորոշ է իրենց ի ծնե։ Ոմանք էլ չեն հասկանում, թե ինչպիսի ազդանշան կարելի է տալ՝ հակառակ սեռի ներկայացուցչի ուշադրությունը գրավելու համար։ Բարեբախտաբար, դա դժվար չէ: Բավական է իմանալ մի քանի պարզ հնարքներ։

 

1. Հայացք

Իհարկե, այն խաղում է առանցքային դեր: Եթե դուք ուզում եք ինչ — որ մեկին տալ ազդանշան, ապա պետք է նայեք նրան ժպիտով կամ կրքով լի աչքերով։ Ամեն բան կախված է նրանից, թե որքան երկար ժամանակ եք ճանաչում իրար կամ ծանոթ եք արդյո՞ք ընդհանրապես։ Կայծերը կանեն իրենց գործը։

 

2. Հպում մազերին

Այս ժեստը նույնպես կարող է լինել սիրախաղի մի ակնարկ, քանի որ մարմնի լեզվով ասած, նա մատնանշում է, որ դիմացինը ձեզ հետաքրքրում է։

 

3. Ծիծաղ

Եթե դուք անկեղծ ծիծաղեք նրա կատակների վրա, ապա ցույց կտաք ձեր հետաքրքրությունը նրա հանդեպ։ Ուշադիր եղեք, քանի որ այս գործում կարևոր է չչարաշահել։

 

4. Աչք աչքի

Տեսողական կապն աշխատում է բոլորից էլ հստակ։ Այն թույլ է տալիս կառուցել անտեսանելի կապող թել ապագա գործընկերների միջև:

 

5. Հենվել ուսերի վրա

Այս ժեստով, դուք ցույց կտաք նրան ձեր վստահությունն ու մերձենալու ցանկությունը.

 

6. Հպում

Շփումից բացի նաև կարևոր է ստեղծել շոշափելի հաղորդակցություն նույնպես։ Այնպես որ դուք կարող եք պատահաբար դիպչել նրա ձեռքի ափին կամ ձեռքի որևէ այլ մասին։

 

7. Հուզմունք

Սա շատ է գրավում որոշ տղամարդկանց, այնպես որ, եթե նա կարողացավ ստիպել ձեզ կարմրել (լավ իմաստով), մի թաքցրեք ձեր հուզմունը։

 

8. Կիսվեք սնունդով

Եթե դուք արդեն սկսել եք հանդիպել, հարաբերությունների սկզբնական փուլում կարող է լինել շատ գեղեցիկ խնդրել կերակուր միմյանցից կամ էլ կերակրել միմյանց։

 

Կարեւոր է։ Եթե դուք նկատել եք, որ ձեր զուգընկերոջը դուր չեն գալիս հպումները կամ որևէ այլ գործողություններ, ապա մի կրկնեք դրանք մոտ ապագայում: Դուք պարզապես պետք է սպասեք մի քիչ, քանի որ, միանգամայն հնարավոր է, որ նա դեռևս պատրաստ չէ նոր մակարդակի հարաբերություններին:

Սիրախաղը հաճելի է, դրա համար մի սահմանափակեք ձեզ այս փոքր հաճույքի մեջ։ Կարևորը, չմոռանալ, որ ամեն բանում պետք է լինի չափ ու սահման։

 

Աղբյուր

Загрузка...


loading...