Գլուխկոտրուկ Ժամանց

Ստուգեք, թե ինչքան լավ է զարգացած ձեր տրամաբանությունը։ Այս հանելուկը միայն առավել գիտունիկների համար է

Մեզանից քչերն են մանկության տարիներին սիրել մաթեմատիկան։ Սակայն, որոշ տրամաբանական հանելուկներ, այնպես ժամանցային են և հետաքրքիր, որ ուզում ես լուծել դրանք կրկին ու կրկին։ Օրինակ, առեղծվածը առաջին հայացքից կարող է թվալ շատ հեշտ։ Սակայն, ըստ էության, դրա լուծումն այնքան էլ դյուրին չէ։ Խնդիրն այն է, որ անհրաժեշտ է տեղաշարժել միայն մեկ փայտ՝ ստանալով ճիշտ հավասարում: Դուք համարձակվու՞մ եք ստուգել ձեր ուժերը.

Իրականում այս հանելուկն ունի նույնիսկ 4 լուծում: Կարողացա՞ք լուծել այն գոնե մեկ ձևով։

Եթե այո, ապա փորձեք կրկին, ինչպես կարող եք վերադասավորել փայտիկները՝ ճիշտ հավասարում ստանալու համար։

 

Պատրաստ եք պարզել պատասխանները:

 

Հավասարումը լուծելու առաջին մեթոդը՝ դա վեցը վերածել զրոյի: Դրա համար պարզապես վեց թվի կանաչ ուղղահայաց գիծը դարձնում եք հորիզոնական, որպեսզի վեցի տեղը հայտնվի զրոն։ Եվ 0 + 4 = 4:

Մեկ այլ մեթոդն է․ փոխել գումարածը հանածի և տեղափոխել դեղին ուղղահայաց փայտիկը, որպեսզի վեցը դառնա ութ։ Այսպիսով, 8-4 = 4:

Երրորդ ճանապարհը, թերևս, ամենայուրորինակն է։ Ձեզ անհրաժեշտ է ուշագրավ երևակայություն և չափանիշներին չհամապատասխանող մտածելակերպ։ Որպեսզի ստանաք ճիշտ հավասարում, պետք է «+» նշանի դեղին ուղղահայաց փայտը տեղափոխեք և դնեք առաջին չորսի ուղղահայաց կարմիր փայտիկի տակ ուղղահայաց կերպով, Արդյունքում, մենք ստանում ենք հետեւյալ հավասարումը. 6-1-1 = 4: Եվ սա ևս ճիշտ է։

Չորրորդ ուղին բավականին վիճելի է։ Այն առաջարկում է տեղափոխել վեցի երկնագույն ուղղահայաց փայտիկը և դնել այն երկրորդ չորսի գլխին։ Կստանանք այս հավասարումը: 5 + 4 = 9: Բայց իհարկե, ինը թիվը չի ունենա ներքևի հորիզոնական փայտիկը։

Ինչպես տեսնում եք ամեն բան այդքան էլ հեշտ չէր։ Եթե դուք լուծել եք այս հանելուկը – ընդունեք մեր շնորհավորանքները: Դուք իսկապես ունեք ճկուն միտք և օրիգինալ մտածելակերպ։ Ո՞ր մեթոդը թվաց ձեզ ամենահեշտը։ Այս չորս մեթոդներից որո՞վ դուք կարողացաք լուծել այս հանելուկը։

 

Կիսվեք այս հոդվածով ձեր ընկերների հետ և թող նրանք էլ մարզեն իրենց տրամաբանությունը։

 

Աղբյուր

Загрузка...



loading...