Առողջություն Լայֆ

Յուրաքանչյուր ատամը կապված է ձեր մարմնի այլ օրգանի հետ

goodlife
Հրապարակել է՝ goodlife

Этот пост также доступен на русском языке >> ru

Քիչ հավանական է, որ կան շատ հաջողակներ, ովքեր երբեք չեն զգացել ատամնացավի «հաճույքները»: Չնայած նրան, որ հաճախ ատամնացավը կարող է լնդերի կամ կարիեսի արդյունք լինել, որոշ դեպքերում, այն կարող է ազդանշան հանդիսանալ ներքին օրգանների աշխատանքի մեջ խնդիրներ առաջանալու հետ կապված։ Բանն այն է, որ յուրաքանչյուր ատամ պատասխանատու է կոնկրետ օրգանի կամ մեր մարմնի ինչ-որ համակարգի համար, ուստի, այդպիսով մեր օրգանիզմը «ակնարկում» է մեզ հնարավոր հիվանդության մասին։ Ահա թե ինչպես պետք է հասկանալ, թե ինչու՞ է ցավում այս կամ այն ատամը:

Եթե դուք մտահոգված եք ատամնացավով, տրամաբանական է անմիջապես խորհրդակցել ձեր ատամնաբույժի հետ և փնտրել խնդիրը՝ ուղղակիորեն ցավի աղբյուրը։ Սակայն, երբեմն պատահում է, որ ատամը լիովին առողջ է, կամ էլ շատ վաղուց հեռացվել է ընդհանրապես, բայց ցավը այդ մասում դեռևս ժամանակ առ ժամանակ զգացնել է տալիս։ Այս առեղծվածային ցավն էլ պարզապես վկայում է ներքին օրգաների վատառողջ լինելու մասին, և նրանք ուղարկում են ազդակներ են տալիս ատամներին։

Ինչպես պնդում են շատ փորձագետներ, մեր երիկամների և միզապարկի վիճակը արտացոլվում է վերին եւ ստորին կտրող ատամներում, իսկ լյարդի վիճակը կապված է ժանիքների հետ։ Պրեմոլյարները (4 և 5 ատամներ, որոնք գտնվում են ժանիքների երկու կողմերում) սերտորեն կապված են թոքերի և հաստ աղիքի հետ։ Սեղան ատամները (6 և 7) ցույց են տալիս ենթաստամոքսային գեղձի, փայծաղի եւ լեղապարկի վիճակը, իսկ իմաստության ատամները ցույց են տալիս սրտի և բարակ աղիների վիճակը։

Պիելոնեֆրիտի, ցիստիտի, կամ օտիտի քրոնիկ նշաններից է հանդիսանում առաջին և երկրորդ կտրող ատամների ցավը: Տոնզիլիտի եւ օստեոխոնդրոզի մասին կարող է վկայել առաջին կտրող ատամի պարբերաբար ցավը, և նույն տարածքում մշտական ցավը կարող է նշան լինել խոլեցիստիտի կամ հեպատիտի վերաբերյալ:

Ալերգիկ ռեակցիաների ժամանակ, ինչպիսին են ասթման կամ րինոսինուսիտը, նույնպես թոքերի քրոնիկական բորբոքումների ու կոլիտի ժամանակ ցավում են չորրորդ և հինգերորդ սեղան ատամները։ Բացի այդ, ցավը ստորին և վերին սեղան ատամներում վկայում է ուսի կամ ծնկի հոդերի հատվածում ունեցած խնդիրների մասին։ Բացի այդ, սեղան ատամների ցավը կարող է լինել աղիներում եղած բորբոքումների պատճառով։

Գաստրիտ, անեմիա, տասներկումատնյա աղիքի խոցը, կամ պանկրեատիտը դրսևորվում են վերին վեցերորդ և յոթերորդ ատամների ցավի մեջ։ Եթե ցավում են միայն վերին վեցերրոդ ատամները, ապա դուք կարող եք ունենալ վահանաձև գեղձի ուռուցք, սինուսիտ, տոնզիլիտ կամ բորբոքված փայծաղ։ Եթե դուք տառապում աթերոսկլերոզով, դուք կարող եք զգալ ցավ ստորին սեղան ատամներում։

Փորձագետները պնդում են, որ ստորին յոթերորդ ատամի ցավը վկայում է, որ մարդն ունի թոքերի խնդիրներ, ինչպիսիք են ասթման, բրոնխիտը կամ բորբոքումը: Բացի այդ, նման ցավը կարող է նաև նշել աղիներում պոլիպների ներկայության մասին։

Օրգանների և ատամների միջև կան սերտ հարաբերություններ, ուշադրություն դարձրեք ձեր բերանի խոռոչի առողջական վիճակին։ Այցելեք ձեր ատամնաբույժին պարբերաբար, որպեսզի հնարավոր լինի պարզել հիվանդության աղբյուրը որքան հնարավոր է շուտ։


Ինչպես հեռացնել ատամնափառը ընդամենը 5 րոպեում

Ձերբազատվեք անտանելի ատամնացավից 1 րոպեում ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ այս բնական միջոցները

Հիասքանչ միջոց տնային պայմաններում ատամնաքարերից ազատվելու համար

Ինչու՞ եք կրճտացնում ատամները քնած ժամանակ։ 3 փաստ Բրուքսիզմի մասին

Загрузка...

Этот пост также доступен на русском языке >> ru



loading...